Երևան
12 °C
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքը երկրի իշխանությունների բերանով՝ որպես ոչ պաշտոնական, բայց իրենց իսկ խոսքով՝ «հավաստի տեղեկատվություն», կիսասպառնալից հոդված է հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության իշխանություններին:
Խոսքը դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված AZAL-ին պատկանող բրազիլական արտադրության Embraer 190 ինքնաթիռի աղետալի դեպքի մասին է: Ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ էր զոհվել:
Ինչպես «Կալիբեր»-ին հայտնի է դարձել «վստահելի աղբյուրներից», «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման քրեական գործով Ռուսաստանում անցկացվող հետաքննությունը հաստատել է, որ ինքնաթիռը խոցվել է Pantsir S-1 հակաօդային պաշտպանության համակարգով։ Այս համակարգը Ռուսաստան է առաքվել Սիրիայից։ Նաև, ինչպես հայտնել է լրատվամիջոցը, ռուսական հետաքննությունը հաստատել է ադրբեջանական ինքնաթիռի դեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերի կիրառումը, ինչի հետևանքով օդանավի կառավարման համակարգը խափանվել է։
«Ռուսաստանում հետաքննությունը պարզել է ոչ միայն քաղաքացիական ինքնաթիռի վրա կրակ բացած անձին, այլև հրաման տվողին։ Ավելին, մեր խմբագրակազմն արդեն գիտի այդ մարդկանց անուններն ու կոչումները, և մենք անպայման կկիսվենք այս տեղեկատվությունը ընթերցողների հետ անհրաժեշտ ժամանակին։
Միևնույն ժամանակ մենք դիմում ենք Կրեմլի պաշտոնյաներին. վստահ եղեք, մեզ արդեն հայտնի են ողբերգության անմիջական պատասխանատու զինվորականների անուններն ու կոչումները։ Իհարկե, դուք կարող եք շարունակել հավատարիմ մնալ ճշմարտությունը թաքցնելու գծին՝ փաստացի դառնալով հանցագործության մեղսակից։ Կամ դուք կարող եք անել պատվաբեր գործ՝ չձգձգել գործընթացը և ընդունել ողբերգության պատասխանատվությունը»,- սպառնալիքներով ասվում է լրատվամիջոցի հրապարակման տեքստում:
Բացի սպառնալիքներից, ադրբեջանական ԶԼՄ-ն նաև վիրավորանքներ է հնչեցրել ՌԴ իշխանությունների հասցեին, տեղացել մեղադրանքներ ու բերել Ադրբեջանի գլխավոր բռնապետի՝ Իլհամ Ալիևի օրինակը՝ որպես օրինակելի, պատվաբեր մարդու: «Կալիբեր»-ը ծաղրելով նշել է, թե Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վարքագիծը «անազնիվ է, մանր և ուղղակի ամոթալի»:
«Մենք հասկանում ենք ուրիշներին մեղադրելու, տասնյակ այլընտրանքային տարբերակներ ստեղծելու ձեր ցանկությունը, ինչպես դա եղավ մալայզիական Boeing-ի կամ հարավկորեական ինքնաթիռի դեպքում։ Բայց Ադրբեջանն իրեն երբեք նման կերպ չի պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Անգամ ձեր ռազմական ուղղաթիռի հետ կապված իրավիճակում, որը խոցվել էր ադրբեջանական զինուժի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին (ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած արյունալի գործողությունների ժամանակ -ԽՄԲ.)։ Հիշենք, որ գիշերը ցածր բարձրության վրա, անջատված տրանսպոնդերներով նա ուղեկցել է հայկական շարասյուն սահմանի Նախիջևանի հատվածում։ Նախագահ Ալիևն այն ժամանակ կարող էր պնդել, որ դա օրինական ռազմական թիրախ է եղել, և նա միանգամայն ճիշտ կլիներ, բայց նախագահը տղամարդու պես վարվեց, ներողություն խնդրեց, ուղղաթիռի արժեքը վճարվեց, և փոխհատուցում տրվեց զոհերի ընտանիքներին»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած կայքը:
Շարունակելով ամոթանք տալու և վիրավորանքներ տեղալու շարքը՝ «Կալիբեր»-ը նաև գրել է, թե այդպես է եղել Ղարաբաղում սպանված ռուս խաղաղապահների դեպքում ևս:
«Մենք կփարատենք այդ առասպելը, որոնց լուսանկարները, ի դեպ, համացանցում հայտնվել են ձեր իսկ հատուկ ծառայությունների կողմից։ Ռուսական խաղաղապահ զորախմբին նախապես զգուշացվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հակաահաբեկչական գործողության օրը, իրենց միակ խնդիրը բազայում մնալն ու քիթը դուրս չհանելն էր։ Եվ զորախմբի ճնշող մեծամասնությունը հաջողությամբ հաղթահարեց այս «դժվար» խնդիրը։
Բացառություն են կազմել մի քանի սպաներ, ովքեր որոշել են լքել բազան՝ անտեսելով նախազգուշացումները և չհամակարգելով իրենց գործողությունները ադրբեջանական կողմի հետ։ Մարտական իրավիճակում ցանկացած չհամակարգված մեքենա ինքնաբերաբար դառնում է թիրախ, և, ցավոք, այդ սպաները հայտնվել են կրակի տակ։ Դրա համար հստակ ասվել էր՝ «վիզդ դուրս մի հանիր»։ Չնայած իրավիճակի ողբերգական բնույթին՝ ադրբեջանական կողմը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը, ներողություն խնդրեց և պատասխանատվության ենթարկեց մեղավորներին»,- նշել է լրատվամիջոցը:
Վերջում արդեն երկրի իշխանությունների և ռազմական գերատեսչության խոսափող կայքը ոչ իշխանական բերանով անուղղակիորեն հասկացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների տատանման մասին: Այդ հատվածը ներկայացնում ենք առանց խմբագրման:
«Հիմա հարց՝ ի՞նչ է լինելու հետո ադրբեջանա-ռուսական հարաբերություններում։ Ինչպես մեզ հայտնեցին իրազեկ աղբյուրները, եթե Ռուսաստանը փորձի լռեցնել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Ադրբեջանը կդիմի միջազգային իրավական մարմիններին։ Ավելին, ադրբեջանա-ռուսական հարաբերություններում բեկումնային կետ կդառնա պատասխանատվությունն ընդունելուց հրաժարվելը դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ռուսաստանին այսպես թե այնպես մի քանի բարեկամ պետություններ են մնացել, և շուտով նա կարող է կորցնել ևս մեկը՝ Ադրբեջանը։ Ավելին, Ռուսաստանի առանց այն էլ ցածր իմիջը Ադրբեջանի բնակչության շրջանում զգալիորեն վատթարացել է վերջին իրադարձությունների լույսի ներքո»,- գրել է կայքը:
Ի դեպ, ավելորդ չէ մեկ անգամ էլ նշել, որ Ադրբեջանում համատարած խիստ գրաքննության ֆոնին, երբ իշխանական մաղով են անցնում լրատվամիջոցների բոլոր հրապարակումները, նման բովանդակությամբ հոդվածի հրապարակումը անհնար կլիներ և կարգելվեր անմիջապես, եթե իշխանությունների անմիջական հրահանգով կամ խմբագրմամբ չլիներ:
Ավելին՝ կբանտարկվեին լրատվամիջոցի խմբագրից մինչև թողարկող, այդ մասին կաղաղակվեր մյուս լրատվամիջոցներով ու կհայտարարվեր ռուս-ադրբեջանական հարաբերություններին վնասելու փորձի մասին, օրինակ, Հիքմեթ Հաջիևի կամ Էլչին Ամիրբեկովի շուրթերով:
Հավելենք՝ ռուսական կողմից առայժմ չեն պատասխանել սպառնալիքներով ու վիրավորանքներով հրապարակմանը:
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ, սակայն չէր նշել այդ կապակցությամբ ՌԴ մեղավորության մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելությունն իրականացրել է 5000-րդ պարեկությունը
Քույրը դանակով հարվածել է տնակը հրկիզելու փորձ կատարած եղբորը
Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ները՝ Վարդան Ղուկասյանի խոսքերի մասին
Մեքենան բախվել է եզրաքարին, հողաթմբին և գլխիվայր ընկել մայթին. վարորդն ու անչափահաս ուղևորը հիվանդանոցում են
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը, սարսափելի բառ չէ, չվախենանք. Խանդանյան
Ընդգծվել է ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը. Ղազարյանն ընդունել է Իլզե Յակոբսենին
Վիլեն Գաբրիելյանը դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին
Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մուտքի թույլտվություն, լեզվի թեստավորում, և ոչ միայն. փոփոխություններ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան
Մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ընդամենը 8437 անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
2024-ին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը. այրվում են նաև տներ ու տաճարներ
Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. նախագիծ
Հայտնի է՝ ով կիրականացնի արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում անձրև կտեղա
Ինչ խափանման միջոց է կիրառվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ
20 հազար 192 նոր ծառ՝ վերջին 3 տարում. շուտով կհայտարարենք մեծ ծառատունկի մասին. Տիգրան Ավինյան
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Հանձնառու ենք աջակցել տարածաշրջանում խաղաղությանը. ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է 5000-րդ պարեկությունը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել. հայտարարություն
Հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, մենք չպետք է բաց թողնենք այս պահը. Գերմանիայի նախագահ
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավական մոտ են. Ալիև
Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում. Արշակյանն ու Չան Թան Մանը ելույթներ են ունեցել
Նման սուտասան ու ցինիկ գյումրեցի չէի տեսել. Պետրոս Ղազարյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
25 ժամ 4 րոպե. ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորն ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանել
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
2024 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 40.6%-ով ավելի քրեական վարույթ. դատախազություն
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես»-ը հարվածել է նաև սյանը. վարորդներից մեկը ՊՆ ծառայող է
Պետբյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ. ՊԵԿ-ը ստվերային շրջանառության նոր դեպք է բացահայտել
Մեկնարկել է Ադրբեջանի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ
Երևանի փողոցներից մեկում անվադողեր են այրվել
Թերևս անցյալի մուռն էր պատճառը, որ Մարտունը իրեն չզսպեց և Ղուկասյանին անվանեց իշխանության ...-ը. Սաֆարյան
Արալեզի գերեզմանատանը ավտոմեքենա է հրդեհվել
Խաչմերուկում վիճաբանել են. 26-ամյա աղջիկը նյութ է փչել տղայի աչքերին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2800-ի սահմանը. կան հարյուրավոր անհետ կորածներ
«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT