Ում խուփը ում պուտուկին կգտնի. ովքեր են Գյումրու քաղաքապետի աթոռին ձգտող նախկիններն ու ներկաները

01/02/2025 schedule19:00

Այն, ինչի առաջ Գյումրուն կանգնեցրեց «Բալասանյան դաշինք»-ը, դեռ երկար կհիշեն գյումրեցիներն ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Շատ կարճ ձևակերպումները, որոնցով այժմ բնութագրվում է նախկին իշխող ուժը, համահավասար են հիշատակումների՝ վատ իմաստով, իհարկե:

Քաղաքի կառավարումից ինքնակամ փախած նախկին ղեկավարների, ինչպես գյումրեցին կասեր՝ «իզ ու թոզն անգամ չկա», կորել են այնպես, կարծես չեն էլ եղել: Սակայն, որ եղել են, հաստատ է: Ամենուր կիսատ-պռատ խնդրահարույց իրավիճակներ են, թերի կատարված աշխատանքներ ու չիրականացված ծրագրեր: Հենց նրանց պատճառով էլ այս խայտաբղետ հագուստ-կապուստով Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների:

Առայժմ առանց կարգախոսների ու ցուցապաստառների, բայց առաջիկա ՏԻՄ արտահերթ ընտրությունների չորս բոլորը դրանցից առավել գործուն ազդեցություն ունեցող տրամադրվածություններ են սավառնում Գյումրիում:

Ձևաչափը՝ ավանդական հայկական, ինչպես ընդունված է սկզբի համար՝ «բերնեբերան՝ հազար բերան, ասեղը կդառնա գերան» աշխատող տարբերակն է դեռ իրեն արդարացնում որոշ թեկնածուների հարցում:

ըըըըըըըըըըըըըըըըըըը.jpg (80 KB)

Գյումրին մեկ քաղաքապետ կարող է ունենալ, և այդ մեկը դառնալու համար տասնյակն արդեն անցնող քաղաքական ուժ ու անձինք են պատրաստվում պայքարի:

Նախկին մարզպետը, Գյումրու նախկին քաղաքապետը, քաղաքապետի պաշտոնակատարը, ավագանու խմբակցությունների ղեկավարները, ներկա ու նախկին անդամները, պատգամավորը, տարբեր կուսակցությունների հայտնի ու անհայտ ներկայացուցիչները շուտով կդառնան մրցակիցներ, որ գյումրեցուն հազար ու մի հեքիաթ պատմեն, թե կարողանան,  նախընտրական ծրագրեր ներկայացնեն, որոնցում ձորերը սարեր են դառնալու, սարերը՝ ալպիական մարգագետիններ, քայքայված տնակները՝ քարաշեններ, ապօրինությունների, թափառող շների, մայթերը զավթող չաղլիկ խանութպանների ու փողոցային առևտրում համառ հաղթանակ տարած վաճառականներին հաղթելու, բոլոր հարցերը կարգավորելու անիրատեսական խոստումներ են տալու:

Դե, ինչպես միշտ:

Կան ուժեր ու մարդիկ, որոնք մտածում են, թե ընտրությունները դեռ յոթ սարի հետևում են ու մտածելու, կողմնորոշվելու , մտքերը պարզեցնելու շատ ժամանակ ունեն: Ուժեր կան, որոնք ի սկզբանե կողմնորոշված են և՛ մասնակցության, և՛ ձևաչափի, և՛ թեկնածուի հարցում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

474479573_1243432010659660_6457041069659251237_n.jpg (98 KB)

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ի տես և ի լուր աշխարհի հայտարարեց, որ ուղիղ իմաստով անտեր ու անկառավարում մնացած Գյումրուն տեր է այնպես, ինչպես տեր էր, երբ դեռ «Բալասանյան դաշինք»-ը հօդս չէր ցնդել:

Կառավարման և տնտեսական ճգնաժամում հայտնված քաղաքի ղեկավարման համար օրինական լուծումներ գտնվեցին. փրայմերիզ անցկացվեց, և համայնքի ղեկավարի պաշտոնակատար ընտրվեց Սարիկ Մինասյանը:

Հայտնի այս պատմությունը Հայաստանում հիմք դրեց նոր քաղաքական քայլի. այսուհետ նմանատիպ վիճակում փրկությունն ու հարցի լուծումը փրայմերիզն է: Այսինքն՝ ոչ մեկն իր գնալով ո՛չ կարող է զարմացնել, ո՛չ վախեցնել:

Գնացողին սիրով կասեն՝ բարի ճանապարհ, հետևներից մի բաժակ ջուր լցնող, թաշկինակ թափահարողներ հաստատ կգտնվեն, գործ անողն էլ կանցնի իր գործին:

Մարտի 30-ին կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու համայնքապետի թեկնածուն անփոփոխ է՝ Սարիկ Մինասյան:

Գյումրու ապագա կառավարությունը կոալիցիոն է լինելու.  ՀՅԴ

untitled_46.thumb.jpg (146 KB)

Հայ հեղափոխական դաշնակցությունը ևս հստակ որոշում ունի. Գյումրու ընտրություններից անմասն չի մնա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՅԴ Գյումրու կոմիտեի նախագահ Կարեն Գալստյանն ասում է՝ այս պահին ձևաչափի ճշգրտման փուլում են:

«Միայնա՞կ կմասնակցենք, թե՞ դաշինքով, մոտ օրերս և՛ դա հստակ կլինի, և՛ թեկնածուի մասով հայտարարություն կլինի»,- վստահեցնում է Գալստյանը։

Ընտրական ինչ ելք է ակնկալում դաշնակցությունը

Կունենա՞ն արդյոք հաջողություններ Գյումրիում: Ըստ պատասխանատուի՝ հաջողությունն այս դեպքում հարաբերական է:

«Մեր դիտարկմամբ՝ ուժերից որևէ մեկը չունի 50+1 տոկոս հաղթահարելու ունակություն, հնարավորություն, և Գյումրու ապագա կառավարությունը կոալիցիոն կառավարություն է լինելու, և այդ դեպքում՝ մնացածը ապրենք՝ տեսնենք»,- նկատում է Գալստյանը։

Նշենք, որ որպես թեկնածու Գյումրիում շրջանառվում է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի անունը:  Կուսակցությունից ասում են՝ ժամանակը կգա կհայտարարեն՝ ում են ներկայացնելու որպես թեկնածու:

Գալիս եմ հատուկ էս անգամ դա փոխելու. Վարդան Ղուկասյան՝ ՀԿԿ

292378.jpg (38 KB)

Ընտրության մասնակցության հարցում հստակ կողմնորոշվածների թվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Հարցին՝ 12 տարի անց ինչո՞ւ կրկին որոշեց մտնել ընտրապայքարի մեջ, Վարդան Ղուկասյանն ասում է՝ եթե ոչ ինքը՝ «քաղաք կառուցողը», ապա էլ ո՞վ պետք է առաջադրվեր:

«Երբ պտտվում ես Գյումրի քաղաքում, ինչ տեսնում ես՝ շինթույլտվություն, ավարտական ակտ, տակը ստորագրած է Վարդան Ղուկասյան։ Բա եթե ես չառաջադրվեմ, դու ինձ չե՞ս ասի՝ պարոն Ղուկասյան, ինչի՞ չեք առաջադրում ձեր թեկնածությունը: Ոնց որ դուրս եմ եկել 12 տարի, ժողովուրդը գիշեր ու ցերեկ ինձ ասում է՝ ինչու չեք առաջադրվում, ինչն է պատճառը»,- նշում է Ղուկասյանը։

Շինթույլտվությունների ու ստորագրությունների մասով, բնականաբար, Վարդան Ղուկասյանը ճիշտ է: «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ դրանց վերաբերյալ վարույթներ կան, Վարդան Ղուկասյանը հակադարձում է. «Երկրաշարժից հետո 90 տոկոս ավերված քաղաքը, երբ որ, ասենք, քաղաքապետը տալիս է բնակելի կառույցի, կենցաղ-սպասարկման օբյեկտների թույտվություն, հերոսություն է, երբ էս քաղաքում ներդրումները զրո են եղել մինչև իմ գալը։ Ես կարողացել եմ կառուցապատել: Ճիշտ եմ արել, սխալ չեմ արել, լավ եմ արել։ Եթե բնակարան կառուցելու համար քաղաքապետին պիտի դատեք, դատեք, խայտառակվեք»։

Ընտրական ինչ ելք է ակնկալում ՀԿԿ-ն՝ Վարդան Ղուկասյանը

«Հիմա կդնեմ իմ թեկնածությունը, դուք ինչ-որ ինձ ներկայացնում եք կրիմինալ, չգիտեմ ինչեր (նկատի ունի լրագրողներին ընդհանրապես -խմբ.), ժողովուրդը կասի՝ դուք եք ճիշտ, թե ես: Ընդհանրապես ասում էի՝ ինչ արել եմ, փառքով դնեմ պատյան։ Բայց հիմա, որ տեսնում եմ՝ ով դուրս է գալիս, ասում է՝ պտի քաղաքապետ առաջադրվեմ, ու էնպիսի մարդիկ, որ էս քաղաքում ո՛չ հեղինակություն ունեն, ո՛չ ճանաչվածություն, Երևանից կուսակցական կառույցները մարդիկ են գտնում պատահական, ասում են՝ եկեք դարձեք քաղաքապետ։ Կառավարվում են Երևանից, Գյումրիից պետք է կառավարվեն, ժողովրդի կողմից, որոնցից մեկը ես եմ, և իմ տերս Աստված է, իսկ իմ թիմը ժողովուրդն է, ովքեր հայրենասեր են, հավատք ունեն, օգնեցեք բառին սատարող են, խիղճ ունեն, եկեղեցին և ընտանիքն ամենաբարձրն է իրենց համար»,- ասում է Ղուկասյանը:

Նա այս ընտրություններին կմասնակցի «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ով: Հաղթանակի հարցում վստահ է, իսկ կուսակցությունն առաջնային չէ. Գյումրիում մարդուն են ընտրում, իսկ ինքը այնքան գործ ունի արած և շարունակելու, որ հաստատակամ գնում է այս քայլին. «Ես էդ կառուցածի տակը չեմ պատսպարվում, որ գիտեք՝ ես էսքան բան եմ արել, ինձ ընտրեք քաղաքապետ։ Ես անելու շատ բան ունեմ։ 36 տարի ասում են՝ ամենաանապահով խավն ապրում է Գյումրի քաղաքում։ Գալիս եմ՝ հատուկ դա փոխելու էս անգամ։ Ու շատ բան ունեմ անելու, հիմա չեմ ասի, որովհետև ծրագրերս կգողանան»։

Թեկնածուն ես եմ. «Ապրելու երկիր». Կարեն Մալխասյան

472183563_3902405596709269_7220098157906889402_n.jpg (321 KB)

Գյումրու քաղաքապետի աթոռին կհավակնի նաև ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության նախագահ Կարեն Մալխասյանը:

«Ունենք ընտրություններին մասնակցելու նախնական որոշում, թեկնածուն ես եմ»,- մեզ հետ զրույցում ասում է Մալխասյանը՝ հավելելով, որ այս պահին կուսակցությունով մասնակցելու որոշում կա, դաշինքներ կազմելու քննարկում չեն ունեցել:

«Եթե լինի, կիրազեկենք»,- վստահեցնում է նա:

Ընտրական ինչ ելք է ակնկալում «Ապրելու երկիր»

«Մարդիկ կգնահատեն մեր աշխատանքը և քաղաքի կառավարումը այս անգամ կվստահեն մեզ»,- համոզված է Կարեն Մալխասյանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

158730277_1531904627200646_3302401856422844088_n.jpg (25 KB)

Իր մասնակցության հարցում վստահ կողմնորոշված է նաև գյումրեցի Արտյոմ Ղարաղազարյանը: Վերջինս 2018-ին ԲՀԿ ցուցակով Գյումրու ավագանու թեկնածուն է եղել, հետո մասնակցել է Սամվել Բալասանյանի՝ ինքն իրեն անվստահություն հայտնելու՝ իրականում արհեստական, սակայն, բալասանյանականների խորը համոզմամբ, գերքաղաքական միջոցառմանը: ԲՀԿ-ն գործընթացը ձևակերպել էր «մասկի շոու» և իր շարքերից հեռացրել անկուսակցական Ղարաղազարյանին և կուսակցական Գրիգոր Մաթևոսյանին: Այնուհետև Ղարաղազարյանը հայտարարել էր՝ չեն հեռացրել, ինքն է հեռացել:

Այսօր արդեն Ղարաղազարյանը կրկին քաղաքականության նախաշեմին է. մասնակցելու է առաջիկա արտահերթ ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա չի հստակեցնում, թե որ ուժի հետ է մասնակցելու ընտրապայքարին: Փոխարենն այդ մասին վերջինիս սոցցանցում հրապարակված տեսանյութում բարձրաձայնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ հայտնելով, որ Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուն Արտյոմ Ղարաղազարյանն է:

«Ամսի 5-ից հետո ֆորմատը պարզ կեղնի, ու դուք կիմանաք՝ որ քաղաքական ուժի հետ: Հայտարարություն կարվի, ամեն ինչը քննարկման փուլում է, իմ մասնակցությունը հաստատ է, երբ որ ամեն բան որոշվի, արդեն կասենք՝ դաշինքո՞վ ենք, թե՞ մենակ»,-ասում է Ղարաղազարյանը:

«Մենք էն ուժը չենք, որ ընկած թեկնածու է ման գալիս, մեր մեջից կընտրենք». ՀՀԿ

0c69d5b9-6602-429c-aea5-378e66d8661c.jpg (53 KB)

ՀՀԿ-ն հավանաբար մասնակցելու է ընտրություններին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն ասում է՝ կուսակցությունը գործադիր մարմին ունի, որը կայացնելու է մասնակցել-չմասնակցելու և թեկնածուի վերաբերյալ որոշումը:

«Նիստը դեռ չի կայացել: Դեռ կա ժամանակ, բազմաթիվ աշխատանքներ իրականացնում ենք, պասիվ չենք, բայց երևի փետրվարին նիստը կլինի»,- նշում է Միրզոյանը:

Մասնակցելու հստակ որոշում չկա, սակայն այս կուսակցության կողմից առաջադրվելու՝ թեկնածուների հստակ շրջանառվող անուններ կան՝ Կարապետ Պողոսյան, Գագիկ Ադամյան:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Միրզոյանը նկատում է. «Անունները շրջանառվում են խոսակցությունների մակարդակով, մենք պաշտոնապես որևէ անուն դեռ չենք քննարկել: Այդ անունների քննարկումները շատ կարող են տարբերվել իրական որոշումից»:

Ընտրական ինչ ելք է ակնկալում ՀՀԿ-ն:

Միրզոյանը վստահ է՝ ՀՀԿ-ն կայացած կուսակցություն է, Գյումրիում էլ և՛ խմբակցություն ունի ավագանու կազմում, և՛ կայուն ընտրազանգված:

«Մենք կայացած ենք, որևէ խնդիր չունենք, իրական աշխատանք ենք իրականացրել և քաջատեղյակ ենք Գյումրու խնդիրներից, դրանց լուծման տարբերակաները ևս կան և առաջարկելու ենք: Լուրջ կենսագրություն ունեցող կադրեր ունենք, թիմային պայքարի մեջ ենք մտնելու և կարողանալու ենք ծրագրերը ներկայացնել: Մենք էն ուժը չենք, որ ընկած թեկնածու է ման գալիս, մենք հաստատ մեր մեջից թեկնածուներ կարող ենք առաջադրել»,- վստահություն է հայտնում նա:

Քննարկում դեռ չունենք. «ԲՀԿ»

6d40bb15-d536-4763-86f8-85fb40394c0d.jfif (164 KB)

Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ կարճ և հստակ է ԲՀԿ-ի պատասխանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կուսակցությունից հայտնել են. «Կուսակցությունում դեռ քննարկում չունենք»:

Հստակ պատասխան չունենք՝ «Պատիվ ունեմ»

471689700_4002529970022723_6705125397087193127_n.jpg (124 KB)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը ևս քաղաքապետ դառնալու ձգտումներ ունեցողների թոփում է: Նա անձամբ, պարզվում է, դեռ մասնակցել-չմասնակցելու որոշում չունի:

Մեզ հետ զրույցում օգնականն ասում է՝ շուտով պարոն Գրիգորյանն իր դիրքորոշումը կհայտնի:

«Այս պահին ոչինչ ասել չենք կարող»,- ասում է Լիզա Գասպարյանը:

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝  ԴՕԿ

սոնա.jpg (168 KB)

Ձիթողցոնց թանգարանի նախկին տնօրենը՝ ԴՕԿ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու: Սա շրջանառվող խոսակցություն է:

Սոնա Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է. «ԴՕԿ պատվավոր նախագահը չի հերքում այդ մասնակցության փաստը, դեռ ընտրություն չի կատարել և ի ցույց աշխարհի չի հայտարարել, ուղղակի լուրերը շրջանառվում են, բայց կոնկրետ ինձ առաջարկ չի եղել, ես անդամագրվել եմ այդ կուսակցությանը և պատրաստվում եմ ՏԻՄ ընտրություններին մասնակցել։ Ավելի շատ ցանկությունս է ուղղակի ցուցակով մասնակցել, ինձ թվում է՝ որոշողը Վարդան Ղուկասյանն է լինելու, որը դեռ ոչինչ չի արտահայտվում»:

Ընտրական ինչ ելք է ակնկալում  ԴՕԿ-ը

«10-ից ավել կուսակցություններ գրանցված են, գուցե կավելանան, ինչպիսի հարաբերակցություն կլինի, չի լինի, ես ոչինչ չեմ կարող ասել: Տարբեր մարդիկ տարբեր ընկալումներ ունեն կուսակցությունների, անհատների մասով, դա պարզ կլինի մարտի կեսերից»,- ասում է Հարությունյանը:

Մեր թիմը քննարկումների փուլում  է. Վարդևան Հակոբյան՝ Գյումրու ավագանու անկախ անդամ

50342d39-1ca3-48f5-8602-a90f78fce230.jpg (38 KB)

Մարտի 30-ին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու քննարկում-կողմնորոշումների փուլում է նաև Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Գրիգորյանը:

Այս անգամ ևս կուսակցական չէ: Նա 2021-ին ավագանու կազմում ընդգրկվել էր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտրական ցուցակով, հետո դուրս էր եկել խմբակցությունից, դարձել ավագանու անկախ անդամ:

Մեզ հետ զրույցում Հակոբյանն ասում է՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իր որոշումը կլինի թիմային:

«Մեր թիմը իմ գլխավորությամբ եղել է, կա և մնում է, առաջիկայում որոշում կկայացնենք ընտրություններին մասնակցելու կամ ոչ, կամ մասնակցելու ձևաչափը՝ կախված դաշինքով կամ որ կուսակցության հետ միասին: Էս պահին քննարկումների փուլում ենք: Ես առաջիկայում իմ որոշումը հրապարակային կհայտնեմ: Ընտրությունները ո՛չ քննություն է, ո՛չ էլ ձևական պրոցես է, ինձ համար ընտրությունը գյումրեցիների շահերին օգտակար լինելն է»,- ասում է Վարդևան Հակոբյանը:

Եթե հանրային պահանջ լինի, օրակարգ լինի, ավելի վճռական կմտածենք. Կարեն Պետրոսյան

image.png (1.75 MB)

Ավելի վաղ ունեցած իր որոշումից չի հրաժարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը:

«ՏԻՄ ընտրությունները մեր քաղաքի համար շատ կարևոր նշանակություն ունեն, այս առումով ցանկացած քաղաքացի, կարծում եմ, պատասխանատվություն ունի քաղաքի համար։

Ընտրողները՝ իրենց քվեով, մասնակիցները՝ իրենց ծառայելու պատրաստակամությամբ։ Եվ այս առումով, այո, ես էդ պատասխանատվությունը կրում եմ՝ և՛ որպես ընտրող, և՛ նաև թիմային ծառայության պատրաստակամությամբ»,- ասում է նա:

Պետրոսյանը ևս թիմային քննարկումների փուլում է, վերջնական որոշում դեռ չունի. «Ակտիվ հետևում եմ զարգացումներին, և դեռ ժամանակ կա մտածելու: Եթե հանրային պահանջ լինի, օրակարգ լինի, ավելի վճռական կմտածենք։ Հետևում ենք գործընթացներին, գործընկերների հետ կարծիքներ, գաղափարներ ենք կիսում: Վերջնական որոշում այս պահին չկա»։

Ի դեպ

Դատելով վստահ կողմնորոշվածների և կողմնորոշվելու վստահություն ունեցողների գործողություններից՝ քաղաքական գարունը Գյումրիում կրքոտ է լինելու: Թե, ի վերջո, ով ում կմիանա, ինչ զույգեր կամ գուցե եռանկյունիներ ու քառանկյունիներ կձևավորվեն, պարզ կլինի շուտով: Թե ում խուփը ում պուտուկին կգտնի, այս պահին իրենք էլ չգիտեն: Խառն են շատ: Գյումրեցիները դեռ սպասման փուլում են: Թեկնածուներ կան՝ հաշիվներ են խառնել: Թաքնված և անակնկալ հայտնվողների մասին էլ ամպի փեշից կախ ընկած կանխատեսումներ կան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3988 դիտում

ՊԵԿ նախագահն այցելել է Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներ, Բագրատաշեն և Այրում անցակետեր

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մինչև «քոքը մաշված սպառնալիքը». Քոչարյանը ոչ միայն «նվեր» է, այլ «գանձ» Ադրբեջանի համար

ԿԳՄՍ նախարարն ամեն շաբաթ աշակերտների և ուսանողների հետ առանձին ընդունելության ժամեր կունենա. ինչպես գրանցվել

Թուրքիան արձագանքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին պնդումներին

Կիևի և Վաշինգտոնի բանակցային թիմերը վերսկսել են աշխատանքը. Զելենսկի

23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում է

Մակունցն ու Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին. անդրադարձ է կատարվել կրկնակի հարկմանը

Վարչապետն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն աշխատանքային հանդիպում են ունեցել. տեսանյութ

ԵՄ-ն Թուրքիային չպետք է դիտարկի որպես միգրացիոն պահեստ. ընդդիմադիր գործիչ

21 տարի առաջ այս օրերին հիդրոօդերևութաբանական բացառիկ դիտարկումներ արձանագրվեցին. Ազիզյան. լուսանկար

Մասիսում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Պետք չէ նրանց կյանքը դարձնել «առևտրի առարկա». ինչու Խաղաղության պայմանագրում գերիների մասով կետ չկա. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ. տեսանյութ

Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

«Օսկար 2025»-ը վերջին 5 տարում ռեկորդային ամենաբարձր դիտումն է ունեցել

Նախանձում եմ Վարդան Ղուկասյանի անլրջությանը և Ռուբեն Մխիթարյանի ցինիզմին. Ջուլիետա Ազարյան. տեսանյութ

ՀՀ ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ջանքեր են գործադրվում

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բավրա բնակավայրում կրթահամալիր կկառուցվի. Կառավարությունը որոշում է ընդունել

Բնակարաններից մեկում գարշահոտություն է, բնակիչը կատուներ է մասնատում. դիմում է ներկայացվել ոստիկանություն

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Կալանավորված անձին տարված աղցանում կասկածելի հեղուկ է հայտնաբերվել. կա ձերբակալված

Աշխատանքային հանդիպում Առողջապահության նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրապարակվել է Հրանտ Բագրատյանի գործով վճիռը

Մալիշկա բնակավայրում գտնվող 4 հողամասերի նկատմամբ գրանցվել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը

19-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է բանջարեղենի խանութի դռան ապակուն և կոտրել այն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են առաջիկա ծրագրերին՝ ռազմավարական գործընկերությանը համահունչ

Գյումրիում կձևավորվի 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ. ԿԸՀ-ն բաշխել է նախագահների ու քարտուղարների պաշտոնները

ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում ուժի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ. Լավրով

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

Քննարկվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա. երգեր են ջնջել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 6-ին

Կողերի կոտրվածքով «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական

Գյումրու շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին, տնօրինելու են բնակիչները. Սարիկ Մինասյան

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. քննարկվել են զինծառայողի բուժման մասին հարցեր