Երևան
12 °C
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության են դրվել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև հիշեցնում Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։
ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ։ Զեկույցները ողջունում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և հիշեցնում, որ հարաբերությունների նորմալացումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։
Քվեարկության դրված զեկույցներով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջում են ԵՄ-ից դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը, ԵՄ անդամ երկրներին կոչ անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։
Զեկույցները ԵՄ-ին կոչ են անում ամրապնդել իր դերը միջազգային ասպարեզում՝ դառնալով ավելի անկախ ու համախմբված ուժ՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։ ԵԽ պատգամավորները համոզված են, որ պատերազմները, էներգետիկ ու հումանիտար ճգնաժամերը պահանջում են ավելի համարձակ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։
Զեկույցների համաձայն՝ Ուկրաինայի պատերազմը մնում է ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակաբար աջակցում է Կիևին և պահանջում է Ռուսաստանի զորքերի անհապաղ դուրսբերում օկուպացված տարածքներից։
Զեկույցներում նշվում է, որ Բալկանների ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները ևս ԵՄ-ի օրակարգում են։ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը գնահատվում է որպես կարևոր քայլ։
Ըստ զեկույցների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են բարդ՝ չնայած լարվածության որոշակի նվազմանը։ Եվրոպական խորհրդարանը քննադատում է Անկարայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և ԵՄ-ին կոչ է անում ավելի համընթաց արտաքին քաղաքականություն վարել։
Մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը ևս զեկույցների կիզակետում է։ Եվրոպական խորհրդարանը դատապարտում է բռնաճնշումները Ռուսաստանում, Բելառուսում, Աֆղանստանում և Չինաստանում՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների կարևորությունը։
Զեկույցները քվեարկության կդրվեն Եվրախորհրդարանի առաջիկա լիագումար նիստերից մեկում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ. Սիմոնյանը Լորենցո Ֆոնտանային հրավիրել է ՀՀ
Վարորդների տուգանային միավորները կավելացվեն. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին. տեսանյութ
Բացի ֆեյք-նյուզից, ուրիշ իրականություն կա, որ դեռ ստեղծված չի. վարչապետ
Արիզոնայում ինքնաթիռներ են բախվել. զոհեր կան
Որ ասում են՝ թալանվածը չվերադարձրին, բա էս գումարները օդից թափվե՞լ են համայնքների վրա․ ՀՀ վարչապետ
ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից շուրջ 1 մլրդ 593 մլն դրամի վերաբաշխում կկատարվի
Ուկրաինայի պատերազմը պետք է ավարտել մեկ տարում՝ երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար. Թրամփ
Սպանություն Ավան-Առինջում. ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը
Չինաստանում արհեստական բանականությամբ ռոբոտը «հարձակվել» է մարդկանց վրա. տեսանյութ
16 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգված են. վարչապետը տեսանյութ է հրապարակել Արթիկից
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Միքայել Մինասյանի ստեղծած հանցավոր կազմակերպությանը մասնակից ևս 3 անձի վերաբերյալ քրվարույթը դատարանում է
Սարիկ Մինասյանն այցելել է Գյումրու «Ամերիկյան թաղամաս». տնակաբնակների համար նախնական ծրագիր է քննարկվելու
Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Օպել Զաֆիրան»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ
Նոր նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգու բարեկարգումն ավարտական փուլում է. տեսանյութ
Աբովյանում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Պայմանավորվել ենք անհապաղ սկսել Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումը. Պեսկով
Որ ճանապարհներն են փակ և դժվարանցանելի. ՆԳՆ ոստիկանությունն ու ՓԾ-ն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Քրվարույթների աճ, շուրջ 300 հազար դոլար վնասի վերականգնում. ամփոփվել է Կոտայքի դատախազության 2024-ի աշխատանքը
Ասում են՝ Քոչարյանը Պուտինի ուղերձներն էր մեզ փոխանցում, իսկ կարո՞ղ է ինքն էր Պուտինին դրանք հղում. Իոաննիսյան
Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. 55 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել
Գեղարքունիքում հացատուն է այրվել
ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների՝ ոստիկանության բաժին ներխուժելու պնդումը ապատեղեկատվություն է. ՆԳՆ
Նպատակս է ջերմոցս մեծացնել և բերքս մեծ շուկա հասցնել. «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակից
Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
ՀՀ բազմաթիվ հատվածներում ձյուն է ու բուք. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Ապագա կա՛, կա՛ Ապագա. այն այսօրվա աշխատանքի արդյունքն է. Փաշինյան
Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է. դրույթ 13
Անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է. վարչապետ
ԱՄՆ փոխնախագահը Զելենսկու մոտեցումը որակել է որպես «խայտառակ» և «ամոթալի»
Պուտինը բարձր է գնահատել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները
Շիրակի մարզպետը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին
Իտալիայի կառավարությունը կխթանի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները
Կենսունակ լինելու բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է. վարչապետ
Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը. դրույթ 10
Սեփական երջանկության պայմաններ ապահովելով՝ անհատը միջավայր է ստեղծում ուրիշների երջանկության համար. վարչապետ
Սաստիկ բուք ու ձյուն է. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին. տեսանյութ
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. դրույթ համար 7
Գերդաստանային կապերի ամրության հայաստանյան ավանդույթը պետականության ամրապնդման կենսական ռեսուրս է. վարչապետ
Իտալիայի Սենատը միաձայն ընդունեց հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու նախաձեռնությունների բանաձևը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT