Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում «փոխհրաձգությո՞ւն է». ինչո՞ւ է սկսել նրանց «ջուրը մի առվով չհոսել»

30/01/2025 schedule21:30

Ղազախստանի Ակտաու քաղաքում դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում։

Նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օդանավի կործանման համար մեղադրեց ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ընդունել մեղքը, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ըստ ադրբեջանական կառավարության իրազեկ աղբյուրների՝ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Բաքուն կդիմի միջազգային իրավական կառույցներին։

Հակառուսական տրամադրություններն այսքանով չավարտվեցին. օրերս Baku TV հեռուստաալիքը Բաքվում գործող «Ռուսական տանը» մեղադրեց մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու համար։ Ռեպորտաժում լրագրողը մասնավորապես ասում է. «Ցավոք, սա այլևս «ռուսական տուն» չէ, այլ ռուսական լրտեսության տուն»:

Ի պատասխան այս մեղադրանքների՝ ՌԴ Ռոսսոտրուդնիչեստվոին պատկանող տարբեր երկրներում գործող «Ռուսական տների» ղեկավար Եվգենի Պրիմակովը «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնեց, որ հայց են նախապատրաստում ադրբեջանական լրատվամիջոցի դեմ։

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին, ասում է՝ այն, ինչ ասվել է «Ռուսական տան» ու նմանատիպ կազմակերպությունների մասով, ճիշտ է. «Այո, դա լրտեսական որջ է, գործակալական ցանցի տարր, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում և այլ երկրներում, և դա փաստ է, ռուսները դրանք բացում են հենց այդ նպատակով»:

Մեհրաբյանը նկատում է՝ ըստ էության՝ ՌԴ-Ադրբեջան խորը ռազմավարական պայմանավորվածությունների հետ ոչինչ տեղի չի ունեցել, սակայն այստեղ դիրքավորումների հետ կապված խնդիրներ են առաջացել:

«Որովհետև Մոսկվան մշտապես ուզում է լինել թելադրողի դերում, Ադրբեջանն էլ ուզում է «կամավորական» սկզբունքով համագործակցություն, ինքնուրույն, և հենց այստեղ է, որ առաջանում է այս «փոխհրաձգությունը»: Դա նաև պայմանավորված է ինքնաթիռի աղետով, Ալիևը եթե այսպիսի դիրքերից հանդես չգա, կարող է խնդիր ունենալ ներսում, կարող է կասկածներ առաջացնել, որ ինքն այդքան էլ ուժեղ չէ: Ալիևը չի կարող ուժեղ չերևալ, որովհետև դրանով ինքն ուղղակի կսպանի իր իշխանությունը, որովհետև նա ավտորիտար ռեժիմ է, գրեթե տոտալիտար ռեժիմ Ադրբեջանում, ինչպես Պուտինը՝ Ռուսաստանում, և երկուսն էլ ունեն կուտակված շատ հարցեր, որոնք ուզում են լուծած լինել իրար հաշվի»,- կարծում է զրուցակիցը:

Ըստ Մեհրաբյանի՝ այս ամենը պետք է դիտարկել ինքնահաստատման տրամաբանության մեջ. «Մեզանից հասնում է «երկրպագել» երկու թիմերին էլ այս պայքարի մեջ և երկուսին էլ հաջողություններ մաղթել: Ռուսաստանն այս ընթացքում ամենաթույլ վիճակում է և հազիվ թե շատ վնաս կարողանա տալ Ադրբեջանին, իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չպիտի օգտվեր այդ փաստից, ո՞վ չէր օգտվի: Ռուսաստանը չունի ռազմավարական գործընկերներ, ունի միայն «расходный материал». վերջ»:

Նա ևս մեկ անգամ ընդգծում է՝ սա երկու ավտորիտար ռեժիմների ղեկավարների մենամարտ է. ՌԴ-ն շատ դեպքերում առաջնորդվում է տղայական սկզբունքներով, որովհետև այդ ամենը հարվածում է իրենց առաջնորդի հեղինակությանը. «Առաջնորդները հարգանք չեն ունենում, իրենք ունենում են հաշիվ, որը մի օր այսպես է, մի օր՝ այնպես. ռեժիմի ինքնապահպան մղում է: Ամեն դեպքում, այն օբյեկտիվ շահերը, որ իրենք ունեն, համընկնում են, և որոշակի պղպջակներ արձակելուց հետո ամեն ինչ կգնա բնականոն հունով»:

Միաժամանակ Մեհրաբյանը չի բացառում, որ սա նաև թույլ է տալիս Բաքվին առևտրի տեղ պահել իր հետագա անելիքների համար:

Հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանը երես թեքել ՌԴ-ից՝ հաշվի առնելով այն ազդակները, որ նա ուղարկում է Արևմուտքին, Մեհրաբյանը պատասխանում է. «Փաստ չէ, որ Բաքվին կհաջողվի Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատել այն ձևով, որ ձևով Ալիևը կցանկանա, որովհետև նրա ռեժիմը բավականին տոքսիկ ռեժիմ է, կարող են լինել հարաբերություններ, բայց ոչ այն ամբողջ ծավալով, որով որ պատկերացնում է Ալիևը: Լեզվակռիվը կշարունակվի և կհարթվի, և ես նաև չեմ բացառում, որ սա կարող է պատրվակ առիթ հանդիսանալ Բաքվի համար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու տեսանկյունից, բայց դա կլինի միայն այն դեպքում, երբ Բաքուն իր հաշվարկներում համոզված լինի, որ Արևմուտքն իրեն ընդունելու է գոնե այն մինիմալ ֆորմատով, որն իրեն ձեռնտու կլինի»:

Հարցին, թե այդ ճանապարհին Բաքուն կարո՞ղ է գնալ խաղաղության, քանի որ դա Արևմուտքի գլխավոր, եթե չասենք՝ պահանջներից, ապա ցանկություններից մեկն է, Մեհրաբյանը պատասխանում է՝ կարող է. «Գործընթացը կարող է դրականորեն ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, և ինչքան ՌԴ-ն հեռու մնա այս տարածաշրջանից, այնքան խաղաղությանը մոտ կլինենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2301 դիտում

«Ինտերը» կարող է խզել Մխիթարյանի պայմանագիրը

Լավրովն առաջիկա օրերին կմեկնի Թեհրան

Հանրապետությունում 1 օրում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, վնասվածքներ ստացել՝ 35 քաղաքացի

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ

Որոշ մարզերում գիշերային ժամերին կդիտվի -27, -28 աստիճան ցուրտ, լեռնային շրջաններում՝ բուք, ուժգին քամի

Թրամփը չի պատրաստվում մայիսի 9-ին մեկնել Ռուսաստան

Թրամփն ու Զելենսկին գտնվում են վերբալ փոխհրաձգության մեջ. ինչու է ԱՄՆ-ն «երես թեքում» Ուկրաինայից

Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցությունը ձեռնտու կլինի ինչպես Երևանի, այնպես էլ Բրյուսելի համար․ շվեդ պատգամավոր

Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել

«Զվարթնոց» տանող ճանապարհին բախվել է 6 ավտոմեքենա

27-ամյա երիտասարդը շարժասանդուղքից ընկել ու վնասվածքներ է ստացել

Փոքր Վեդիիի նոր դպրոցը հանձնվել է շահագործման. վարչապետը ներկա է գտնվել բացման արարողությանը. տեսանյութ

ԱԳՆ-ում քննարկվել է Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

Լոռու և Սյունիքի բոլոր ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, ՀՀ բազմաթիվ հատվածներ՝ դժվարանցանելի

Հարկերն իջել են, իսկ միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով․ Պապոյանը թվեր է հրապարակել

ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել

Սիմոնյանն իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձի խնդրին

Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում ձերբակալվել են պարողներ. 2-ն էլ՝ ՀՀ քաղաքացի

Վեճի ժամանակ հեռախոսը պատուհանից նետել է․ Երևանի «Կանտար» հյուրանոցից ձերբակալվել են Իրանի և ՌԴ-ի քաղաքացիներ

Երբ հասկանում ես՝ այստեղ երկրորդ պլանի դերասան մնալդ երկար չի տևի, հավաքում ես իրերդ, գնում Իսպանիա․ Վարդանյան

2-3 ամսից ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կկնքվի

Պետությանը և համայնքին պատճառված մոտ 40 մլն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել է Լոռու դատախազության աշխատանքը

Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել ոստիկանություն. կարգավորումները խստացվում են

Մարդկանց «փուռն» են տալիս ու իրենք թռնում. Հայկ Մարությանն Իսպանիայում է. Չախոյան. տեսանյութ

Լարսի ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար շարունակում է փակ մնալ

Ոմանք վախենում են Իսրայելից, որովհետև նրանց աջակցում է ԱՄՆ-ը, բայց Իրանը չի վախենում․ Փեզեշքիան

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն Իրանում քննարկել է ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման քայլերը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը

ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

Սահմանագոտում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով. տեսանյութ

«Ազատությունը» սկսեց ֆեյք էլ տարածել, ընկերներ, կանգ մի՛ առեք, խայտառակվեք մինչև վերջ. Արայիկ Հարությունյան

«Կրթվելը նորաձև է». Մատենադարանում կայացավ «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ դասընթաց

Այս օրերին ընկնելու հետևանքով վնասվածքների բուժումը կիրականացվի պետպատվերով՝ անկախ սոցիալական կարգավիճակից

«Ազատություն»-ից պահանջում եմ կեղծ ընկալումներ ձևավորող լուրեր չհրամցնել հայ ժողովրդին. Հովհաննիսյան

Բախվել են «Շեվրոլետ»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը. կան վիրավորներ

Փետրվարի 21-ին ևս Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում. փաստաբան

Գյուղերից մեկի տան բակից 60 հատ աղավնի են գողացել, շունը հայտնաբերվել է սատկած վիճակում

Կրակը՝ առանց ծուխ, ձմեռն էլ առանց ձյուն չի լինում. «սպիտակ արմագեդոնի» առաջացրած ցնցումը «Ֆեյսբուք»-ում