Կրակը՝ առանց ծուխ, ձմեռն էլ առանց ձյուն չի լինում. «սպիտակ արմագեդոնի» առաջացրած ցնցումը «Ֆեյսբուք»-ում

21/02/2025 schedule21:30

Հանրապետությունում տեղացած առատ ձյունն ու դրա հետեւանքով առաջացած տեղաշարժի դժվարությունները ստիպել են մասնավորապես Երեւանի քաղաքացիներից շատերին «էս ինչ աղետ ու մղձավանջ ա» ոճի գրառումներ անել, կիսվել «կոշմառ»-ի մասին տեսագրություններով եւ, բնականաբար, իշխանությանը մեղադրել «փնթի ու վատ» կառավարման համար։

Ի դեպ, նմանատիպ դժգոհություններն ու գրառումները՝ մասնավորապես ձյան պատճառով ի հայտ եկող անհարմարությունների վերաբերյալ, նորություն չեն, ավելին՝ դեժավյու կհարուցեն շատերի մոտ՝ ստիպելով վերհիշել այն տարիները, երբ Երեւանի քաղաքապետը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն էր, ձյունն էլ․․․ «Աստված տվել, չէր խնայել»։ «Ֆեյսբուք»-ն ու ԶԼՄ-ներն այդ օրերին թնդում էին մայրաքաղաքին պատուհասած «սպիտակ արմագեդոնի» մասին ահեղացունց հրապարակումներով՝ ձնակոլոլ փողոցներ, սառցակալած մայթեր, տուժած ու աշխատանքից ուշացած քաղաքացիներ, վթարված տրանսպորտ, եւ, բնականաբար, այս ամենի համատեքստում քաղաքային իշխանության հասցին հնչող «յոթ հարկանի» հիշոցներ։

Հանուն արդարության նշենք, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանք էլ, ի մասնավորի նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ քննադատում էին քաղաքային իշխանության՝ ձնամաքրման վատ կատարած աշխատանքը։

Զուր չէր, որ ֆեյսբուքահայությունը երեկ հիշել ու հիշեցրել էր Ավինյանի՝ 2016-ին արած գրառումը («Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետեւյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»)՝ հորդորելով գործող քաղաքապետին հետեւել իր՝ մի քանի տարվա վաղեմությամբ հորդորին։

Համացանցում կադրեր հայտնվեցին, թե ինչպես է Ավինյանը ձյուն մաքրող թիակը ձեռքն առնել ու միացել փողոցներից մեկի մաքրման աշխատանքին։

Արդ, ժամանակը հետ պտտենք ու վերհիշենք նախկին իշխանության օրոք կազմակերպված ձնամաքրման աշխատանքների որակն ու մակարդակը, որոնց մասին հարուստ վկայություն են թողել այդ օրերի մամուլն ու համացանցը։

2011 թվականի դեկտեմբերի 23-ին՝ (2011-ը Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ ընտրվելու տարին է) 1in.am կայքը «գուժել» էր՝ «Տարոն Մարգարյանը «կտրվեց» առաջին ձյան քննությունից», ապա նկարագրել էր «կտրվելու» գործընթացը․

«Երեկ մայրաքաղաք Երեւանում տեղացած առատ ձյունը բառի բուն իմաստով կաթվածահար էր արել երթեւեկությունը մայրաքաղաքում։ Ձյան տեղումից մեկ-երկու ժամ անց պարզ էր, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:

Հիշեցնենք, որ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր հրավիրած խորհրդակցությունների ժամանակ հրահանգել էր Երեւանի համայնքապետերին ու համապատասխան կառույցի ղեկավարներին պատրաստվել ձմռան գալուստին։ Քաղաքապետը վստահեցրել էր, որ երեւանցիները անհանգստանալու պատճառ չեն ունենա, սակայն երեկոյան ժամերին ակնհայտ էր, որ ձյունը սարսափելի իրավիճակ էր առաջացրել վարորդների ու հետիոտների համար Երեւանի մի շարք համայնքներում։ Երեկոյան ժամերին կարելի էր Երեւանի փողոցներում հանդիպել բազմաթիվ մեքենաների, որոնք կանգնած էին ճանապարհների մայթերին կամ փորձում էին դուրս գալ ձյան միջից»։

«168 ժամ»-ն էլ 2014-ին տեղացած ձյանը մի հսկայական վերլուծական էր նվիրել՝ այն վերնագրելով «Համաշխարհային դավադրություն՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի եւ Գագիկ Բեգլարյանի»։

«Տարոն Մարգարյանն ու Գագիկ Բեգլարյանը, չնայած բազմաթիվ արտաքին եւ բովանդակային տարբերություններին, ունեն նաեւ նմանություններ. երկուսն էլ շատ են սիրում լուսանկարվել ու տեսանկարահանվել այդ նպատակով պլպլացված փողոցների ֆոնին, մեծ-մեծ հարցազրույցներ տալ «օգտագործված» աղի ու ավազի չափաքանակների, ցուցանիշների մասին: Չար լեզուներն ասում են՝ որքան մեծ են այդ ցուցանիշները, այնքան ավելի մեծ են նաեւ «ատկատների» թվերը, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում քայլել ու երթեւեկել «կատոկի» վրա:

Արդեն երկու օր է՝ մամուլում, սոցիալական ցանցերում սույն եւ նրանց փոխկապակցված պաշտոնյաների կամ նրանց «փիարշչիկների» կողմից ուղղակի-անուղղակի մեղադրանքներ են հնչում Հիդրոմետծառայության հասցեին, թե՝ սխալ կանխատեսում եք ներկայացրել, դրա համար էլ համապատասխան ծառայություններն անպատրաստ են եղել: Իրականությունն այն է, որ մայրաքաղաքային ու միջմարզային ճանապարհների մաքրման պարտավորություններ ունեցող կառույցների ղեկավարների մտքով չի անցել, որ մարտի 30-ին կարող է այնպիսի ձյուն տեղալ, որը սովորաբար մարտ ամսին չի տեղում: Ու «սովորական ձյան» ժամանակ մի քանի պարկ աղով կամ ավազով «յոլա գնացողները» հայտնվել են ցայտնոտային վիճակում: Մինչդեռ սա նման համակարգերի համար սովորական ֆորսմաժորային իրավիճակ է, որում գործելու ցուցումներ պետք է որ գրված լինեն դրանց կանոնագրքերում կամ աշխատանքային ուղեցույցներում»,- մասնավորապես գրել էր պարբերականն ու ասելիքը եզրափակել հեգնանքով․ «Ամեն դեպքում, պատմական ու քաղաքական անգրագիտություն կլինի Հայաստանում տեղացած ձյունը միայն բնության կամակորություն համարելը: Գարնանը հենց այնպես, առանց համաշխարհային դավադրության, որեւէ շարքային երկրում ձյուն չի տեղում»:

Նույն թվականի հունվարի 14-ին էլ 1in.am-ը «Եղանակն ընդդեմ Տարոն Մարգարյանի» վերնագրի ներքո նկարագրել էր մայրաքաղաքում տիրող անմխիթար վիճակը․ «Երեկ ամբողջ գիշեր մայրաքաղաք Երեւանում առատ ձյուն է տեղացել: Այդ պատճառով առավոտյան քաղաքացիները դժվարությամբ էին տեղաշարժվում: Առատ ձյան պատճառով պարալիզվել էին քաղաքային տրանսպորտն ու մարդատար ուղեւորափոխադրամիջոցները: Երեւանի քաղաքապետարանն այս անգամ եւս պատրաստ չէր առատ ձյան գալստին»:

Տարոն Մարգարյանի օրոք՝ 2013-ին դեկտեմբերին տեղացած ձյունն էլ էր ստիպել ֆեյսբուքահայությանը դուրս գալ ափերից ու ինքնամոռաց տրվել քաղաքապետին «հիշելու» հաճույքին։ Դեկտեմբերի 8-ին քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ղազարյանը գրել էր. «Երեւանը քաղաքապետարան ունի՞: Թե՞ մենակ գռփելնա դրանց գործը: Երթեւեկությունը քաղաքում կաթվածահար է, ո՞ւր են ձյուն մաքրող մեքենաները: Կամ գոնե նախնադարում օգտագործվող աղն ու ավազը, կրկնակի ասֆալտ փռել գիտեք, դե մաքրեք…»:

Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանն էլ գրել էր․ «Էս քաղաքապետարան կոչված ատկատչիկների հավաքածուն կարո՞ղ է գիտի սեփական գրպանից է վճարում փողոցների մաքրման համար: Կենտրոնում մայթերն ու ճանապարհները սառույցի մեջ են, պատկերացնում եմ, թե մնացած թաղամասերում ինչ է կատարվում: Մարդիկ հազիվ են քայլում, մեքենաներն էլ սողալով են շարժվում: Առաջին մի քանի օր առաջ կանխատեսված հանկարծակի ձյան մաքրման աշխատանքների փողը համով էր: Բայց որ հարցնես, միանգամից կասեն, թե քանի տոննա աղ, վառելիք են ծախսել»:

Քաղաքացիական ակտիվիստ, Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Սանասարյանն էլ 2012-ի դեկտեմբերին տեղացած ձյան մասին հումոր էր ձոնել քաղաքապետին՝ նրան կոչելով «Տարոն Ձյունաբեր»։

«Մինչ չարախոսները ամեն մի ձյան փաթիլի հետ մեղադրանք են հնչեցնում, Տարոն Մարգարյանը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է՝ բյուջեից հատկացվել է սուբսիդիա, համաձայն որի՝ երկնքից երեխաներին պետք էր ձյուն մատակարարել, թեեւ նախընտրական ժամանակահատված է, բայց այն չդիտարկել որպես ընտրակաշառք... Ձեզ գերազանցող՝ Տարոն Ձյունաբեր»։

Ի դեպ, 2016-ի Ամանորը քաղաքացիները դիմավորեցին տեղացած առատ ձյան պայմաններում, որը քաղաքապետարանն իր հաղորդագրություններում որակել էր որպես «աննախադեպ»։ Աննախադեպ բնական երեւույթն ստիպել էր անձամբ Տ․ Մարգարյանին արձագանքել «աննախադեպ» վարքագիծ ցուցաբերելով՝ գիշերը ցերեկ դարձրած հետեւել ձյունը մաքրող տեխնիկայի աշխատանքներին, «մթով» հարցազրույց տալ քաղաքապետարանի լրատվականին ու լուսավորել, թե քանի մեքենա-մեխանիզմ է ներգրավվել քաղաքը մաքրելու գործընթացում ու քանի տոննա ձյուն է «մեկուսացվել»։

Ճշմարիտ է, որ ինչպես կրակն առանց ծուխ, այնպես էլ ձմեռն առանց ձյուն չի լինում։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4301 դիտում

Քննարկվել են առանձին կոռուպցիոն բնույթի քրվարույթների ձգձգման պատճառները. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են

Չի բացառվում, որ ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ. ինչ է քննարկվել

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը փոքր ոսկի է նվաճել. տեսանյութ

Աննա Վարդապետյանի հրամանով մեկ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. պատճառը հայտնի է

Խորհրդակցություն Վայոց ձորի քննչական երկու ստորաբաժանումում. ի՞նչ է հանձնարարել ՔԿ նախագահը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

Ապրիլի 24-ին Երևանում կկազմակերպվի Ծիծեռնակաբերդ այցելուների անվճար փոխադրում. ժամանակացույց և ուղեգծեր

ՏԿԵ նախարարը Արմավիրի մի քանի բնակավայրում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին. տեսանյութ

Ատելության խոսքից խոսում են հրապարակավ մի ողջ ժողովրդի հայհոյող մարդիկ. Չախոյանը սքրինշոթ է հրապարակել

Սուրեն Նազինյանը կլքի պաշտոնը

Դատավորները ժամկետները պահպանելու ջանք չեն խնայում, երբեմն գործերի տեղատարափը խնդիր է առաջացնում. Աթաբեկյան

Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ. Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոն ունի

Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է

Ամենամեծ պահը. Ամոյանի գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

Խորապես վշտացած եմ. վարչապետը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է

Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. այն ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում. վարչապետ

Սեուլում տղամարդը հրկիզել է բարձրահարկ շենքը. մահացել են ինքն ու 3 անձ, կան վիրավորներ. տեսանյութ

Եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը. Թունյան

Երևանում դանակահարությանը հաջորդել են կրակոցները. կա վիրավոր

Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայությունը դուրս գա ԼՂ-ից ու հետո Հայաստանում նրանց օգտագործի. Ալեքսանյան

Որոշվել է 3 ծառայողի ազատել ոստիկանական համակարգից, ևս 2-ին՝ տալ խիստ նկատողություն

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տներից մեկի արևային տաքացուցիչը

Հարկ վճարելը ոչ թե քմահաճույք կամ ցանկություն է, այլ արժանապատվության հարց. Ռուբեն Բաբայան

Բաքվի դատավարությունները կոնկրետ «սոուսով» լուսաբանելը չի բխում ՀՀ քաղաքական օրակարգի շահերից. Ալեքսանյան

Արարատի մարզի ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. 70-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է

Ավտոսպասարկման կետը թափոններ այրելու համար կտուգանվի

Պարզվել են Երևանում սպանված 16-ամյա տղայի և 2 վիրավոր եղբայրների ինքնությունները

ՀՀ-ում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90 տոկոսին, իշխանությունը՝ 10. Կոնջորյան

Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

5-րդ շարասյունը շարունակում է գործել նաև ԱԺ-ում, դուք քաղաքական լուրջ տուպիկի մեջ եք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը