Երևան
12 °C
Քաղաքագետ Ստհոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։
«Հոկտեմբերի 27-ի «ուչաստկովի» գործը պայթում է
Սա կատարյալ միջուկային բոմբ ու շոկ է հասարակության համար։ Ցավոք, ոչ իմ և մի քանիսի համար, ովքեր տեղյակ էին այս ամենին, բայց գաղտնազերծված փաստաթղթերը չունեին։ 1999թ.-ից ցայսօր մարդիկ չէին հավատում, երբ խոսում կամ հոդվածներ էինք գրում սրա մասին։
Հոկտեմբերի 27-ին հաջորդող շրջանում իմ ծավալուն հոդվածներից մեկում գրեցի, որ Քոչարյանն ու իր իշխանությունը Արցախյան հարցում այնքան են խրվել, որ միայն Հոկտեմբերի 27-ը կարող էր կանխել իրեն դեպի դավաճանություն տանող սրընթաց գնացքը, մանավանդ որ դա ներսում էլ իշխանության խնդիր էր լուծում...
Հոկտեմբերի 27-ի գործը պայթում է...
Պայթում է նրա կազմակերպիչների (արտաքին ու ներքին) ոտքերի տակ...
Սրա արձագանքները շատ հեռուներն են տանում, ինչպես որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների հետքը։
Բայց միամիտ չլինեք, թե պատկերն այսքանն է։ Ռուսական կողմի արխիվներից տեղյակ չենք, թե ինչու էր ռուս համանախագահը Քոչարյանի հետ ձեռք ձեռքի տված աջակցում այս ամենին, որը Իրանը կտրում էր Կովկասից... Այո, ճիշտ այն նույն ռուս համանախագահը, որը 2018թ. ապրիլի 20-ի մատույցներում հորդորում էր Իլհամ Ալիևին չտրվել գայթակղությանն ու չհարձակվել «թավշյա հեղափոխվող» Հայաստանի վրա, այլ սպասել, որ Նիկոլ Փաշինյանի առջև դնի Նախիջևանին «Զանգեզուրի միջանցք»-ով կապվելու պահանջը... Իսկ Նիկոլ Փաշինյանն այս ամենից բեխաբար քայլում էր, ու դեռ տաք էր, որ նախկինների թաքուն կերած բոլոր բողկերը իր դեմն են դնելու, ժողովրդի գրպանն են գցելու, ու դրանց չկատարումը բերելու է պատերազմի, երբ հասկանան, որ խաղաղ ճանապարհով չեն տրվում հողերն ու «միջանցքը»... (հիմա հասկացաք, թե ինչու ինքս այս ամենի մասին քաջատեղյակս այս հարցերում չեմ մեղադրել իշխանությանը...) Բա հեղափոխության օրերին Արմեն Գևորգյանն ու Էդիկ Նալբանդյանն ինչո՞ւ էին Մոսկվա մեկնել, երբ Նիկոլ Փաշինյանը ոգևորված քայլում էր:
Բայց քանի որ ես «մխտռ» հարցեր տվող եմ, թույլ տվեք մի բան էլ հիշեցնել. եթե Տեր-Պետրոսյանը գիտեր ադրբեջանաթուրքական այս պահանջի ու Մեղրիի քննարկվելու մասին, ինչո՞ւ էր Հոկտեմբերի 27-ից անմիջապետ հետո կոչ անում ժողովրդին համախմբվել Մեղրին սակարկող Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Իհարկե, Ազատությունն այս անգամ էլ դա է շրջանցել, բայց դե այդպիսի անհերքելի փաստ ու այդպիսի անպատասխան հարց կա՞ չէ։ Ու միայն այս հարցը չէ, չէ՞։
Իսկ այս ամենին մասին սպասեք լիքը լիքը հետաքրքիր բաների...
Այդուամենայնիվ, ապրի ամերիկյան կողմը ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների ու պաշտոնյաների գաղտնի զեկուցագրերը հրապարակելու համար։ Ապրի նաև Ազատությունը դրանք հրապարակելու համար, թեպետ հերթական անգամ նախընտրում է Տեր-Պետրոսյանին վերաբերող հարցերը շրջանցել կամ սուր անկյունները կլորացնել... Բայց դե մենք դա չենք անի, ու այդ և մյուս բացերը կլրացնենք...
Պատմությունը կիսատ պռատ չպետք է լինի...
Վաղվանից կհրապարակեմ նաև 19999թ.-ից տպված հոդվածներ, որոնք այս ամենը, դեռ ավելին են ասել 1999թ-ից...
Բա գիտեք Քոչարյանն ինչո՞ւ ինձ երբեք չի սիրել... Հո Մարտի 1-ը չէ՞ր: Այլ իմ «մութ անցյալը», երբ 98-99թթ աշխատում էի անմիջապես Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի հետ ու համար ու նա չէի կարող ներել ինձ Հոկտեմբերի 27-ի մասին հետաքննություններ՝ իմանալով ավելին, քան մյուսները..
ՀՅԴ, տնեցիք լա՞վ են»,- գրել է Սաֆարյանը:
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իր կուսակցություններից ամաչող ընդդիմությունն է ասո՞ւմ, որ մենք Գյումրիում շանս չունենք Ալեքսանյան
Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս պահի դրությամբ չափազանց մրցունակ է. Վահագն Ալեքսանյան
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը. տեսանյութ
Մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը Վազաշենի դպրոց կատարած այցից հետո գրառում է արել
Սաստիկ բուք է. Սիսիանի «Զանգեր» հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները
Գյումրիում իրականացվում է շների ստերջացման ծրագիրը. Սարիկ Մինասյանն այցելել է կլինիկա. տեսանյութ
Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը՝ ցնցակաթվածի պատճառ. ինչ է ասել նա, որից ընդդիմադիրները «գրգռվել են»
Առաջարկում եմ սկսել լուսավորության դարաշրջանը հենց այսօր՝ 21-րդ դարում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բնության պահպանության՝ Վրաստանի փորձի փոխանակման անհրաժեշտությունը կա. ՇՄ նախարարը հանդիպել է դեսպանի հետ
Հունաստանը պատրաստակամ է աջակցել ՀՀ ԶՈւ բարեփոխումների իրագործմանը. ԳՇ պետը հանդիպել է Նիկոլաոս Դենդիասի հետ
Վենչուրային կապիտալը նպաստում տնտեսական կայուն աճին. փոխվարչապետը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի 2-րդ ֆոնդի բացմանը
Մայր գումարը պետք է փոքր լինի 1 մլն դրամից. ինչպես մարել անհուսալի վարկը, ուր դիմել. մանրամասներ. տեսանյութ
Բուք է և մերկասառույց. որ ճանապարհներն են փակ
Մատվիենկոն Էրդողանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը. տեսանյութ
Պանելային քննարկում հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակության մասին. տեսանյութ
Տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի նիստը. ինչ է քննարկվել
Եթե Թուրքիայի հետ սահմանը փակ չլիներ, ՀՀ-ի տնտեսական հաջողությունները մեծ կլինեին. Պետրոսյան. տեսանյութ
Դատախազությունը կբողոքարկի «Չաղ Ռուստամի» ազատ արձակման որոշումը
Գյումրիում օտարերկրյա քաղաքացիները «Տելեգրամ»-ով խոշոր չափի թմրամիջոցներ են գնել և իրացրել. կան ձերբակալվածներ
Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան
Հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Պաշտպանության ոլորտի համագործակցության հարցեր են քննարկվել. ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Հունաստանում է
Ստամբուլում ԱՄՆ-ՌԴ բանակցությունները 6 ժամ են տևել. դրանք ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների
Գյումրեցին արժանի է քաղաքական թեկնածուի. նայում ես՝ բիզնեսի ներկայացուցիչ են, թաղային հեղինակություն. Սարգսյան
Թիվ 31 ԸԸՀ-ն դեռ ոչ մի քաղաքական ուժից Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր չի ստացել
Հրապարակումն ամբողջությամբ նայել եմ, պետք է խնդրեմ, որ Սարիկ Մինասյանի ասածը կոնտեքստից չկտրվի. Խուդաթյան
1988 թվականի Սումգայիթի ոճրագործությունների շարքը նախանշեց հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը. ԱԳՆ
Ապարանի թիվ 2 դպրոցի մարզադահլիճը հիմնանորոգվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երբեք չենք եղել մենք. ուրեմն ի՞նչն է խանգարում սովորել անհագուրդ և փոխել իրականությունը. Աննա Հակոբյան
Լսումներից հետո անհետ կորածների ծնողներ կան, որ զավակների մասունքները վերցրել, հուղարկավորել են. Քոչարյան
Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին
Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք է երկրի համար, իրավունք չունեին գերեվարվելու. Քոչարյան
ՌԴ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել
Զելենսկին կժամանի Վաշինգտոն՝ «հազվագյուտ հողերի և այլ նյութերի» մշակման համաձայնագիր ստորագրելու համար. Թրամփ
Վարդանիկն ասում է՝ «էն հրեշ Անդոն», ես հրե՞շ եմ. Անդրանիկ Քոչարյան
«Եվրադաշինք»-ը Գյումրիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Լևոն Բարսեղյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT