Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել․ վարչապետ. տեսանյութ

31/01/2025 schedule12:57

Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։ 

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ, ընդհանրապես, որևէ մեկի համար չի կարող ավելացնել, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այսինքն՝ այն, ինչ Հայաստանի օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդրումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Այսինքն՝ այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի»,- մանրամասնեց նա։

Վարչապետը կրկնեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը սոցիալապես խոցելի խավի համար բացարձակապես որևէ հարկային բեռ չի կարող առաջացնել։

«Նախ արձանագրենք, որ այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ։ Այսինքն, եթե մարդը չի աշխատում, նա առնվազն այս տարի չի լրացնելու հայտարարագիր։ Եթե մարդն աշխատող է, նրա կողմից համընդհանուր հայտարարագիր լրացնելու դեպքում նրա վրա որևէ հարկային բեռ չի ավելանում։ Ընդհակառակը՝ այս պայմաններում մեկ աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից։ Մենք հատուկ վարժություն ենք արել Ձեր ասած խնդիրը պատկերացնելու համար, թե արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որ դա լինի 100 հազար դրամից ավելի, որպեսզի նա կարողանա հետ ստանալ։ Համակարգը գործում է հետևյալ կերպ՝ սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտահարկից։ Հիմա հարց է ծագում, իսկ արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար հաշվարկվո՞ւմ և վճարվո՞ւմ է այնքան եկամտահարկ, որ նա կարողանա այդ 100 հազար դրամը հետ ստանալ։ Պատասխանն է՝ այո։ Այսինքն՝ նույնիսկ նվազագույն աշխատավարձով աշխատող քաղաքացին կարող է ստանալ 100 հազար դրամը»,- նկատեց վարչապետը։

Նա պարզաբանեց, որ այդ 100 հազար դրամ կրեդիտը ստանալու համար քաղաքացին նախ պետք է լրացնի հայտարարագիր։ «Բայց այն ծախսերը, որ քաղաքացին, օրինակ, արել է երեխային մանկապարտեզ տալու համար, որոշակի ատամնաբուժական ծառայություններ է ստացել, որի մի մասը չի փակվում ապահովագրական ընկերության կողմից, երեխային ուղարկել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, երեխայի համար վճարել է, օրինակ, քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ, հանրային դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել,  այդ բոլոր ծախսերի համար նա կարող է հետ ստանալ այդ կրեդիտը»,- պարզաբանեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը պարզաբանեց, որ հայտարարագիր ներկայացնելու դեպքում մարդու համար մի դեպքում կարող է առաջանալ հարկային պարտավորություն․ դա այն դեպքն է, երբ պարզվի, որ մարդը ծավալում է գործունեություն, որի համար Հայաստանում 30 տարի գործող օրենսդրությամբ պետք է հարկ վճարեր պետությանը, բայց չի վճարել․ «Համընդհանուր հայտարարագրի պարագայում ոչ մի նոր հարկ չկա։ Հիմա այս հայտարարագիրը հարկային դաշտ կբերի այն մարդկանց, որոնք օրենքով պարտավոր էին եկամտային հարկ վճարել, բայց չեն վճարել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
354 դիտում

Իր կուսակցություններից ամաչող ընդդիմությունն է ասո՞ւմ, որ մենք Գյումրիում շանս չունենք Ալեքսանյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս պահի դրությամբ չափազանց մրցունակ է. Վահագն Ալեքսանյան

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը. տեսանյութ

Մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը Վազաշենի դպրոց կատարած այցից հետո գրառում է արել

Սաստիկ բուք է. Սիսիանի «Զանգեր» հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները

Գյումրիում իրականացվում է շների ստերջացման ծրագիրը. Սարիկ Մինասյանն այցելել է կլինիկա. տեսանյութ

Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը՝ ցնցակաթվածի պատճառ. ինչ է ասել նա, որից ընդդիմադիրները «գրգռվել են»

Առաջարկում եմ սկսել լուսավորության դարաշրջանը հենց այսօր՝ 21-րդ դարում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բնության պահպանության՝ Վրաստանի փորձի փոխանակման անհրաժեշտությունը կա. ՇՄ նախարարը հանդիպել է դեսպանի հետ

Հունաստանը պատրաստակամ է աջակցել ՀՀ ԶՈւ բարեփոխումների իրագործմանը. ԳՇ պետը հանդիպել է Նիկոլաոս Դենդիասի հետ

Վենչուրային կապիտալը նպաստում տնտեսական կայուն աճին. փոխվարչապետը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի 2-րդ ֆոնդի բացմանը

Մայր գումարը պետք է փոքր լինի 1 մլն դրամից. ինչպես մարել անհուսալի վարկը, ուր դիմել. մանրամասներ. տեսանյութ

Բուք է և մերկասառույց. որ ճանապարհներն են փակ

Մատվիենկոն Էրդողանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը. տեսանյութ

Պանելային քննարկում հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակության մասին. տեսանյութ

Տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի նիստը. ինչ է քննարկվել

Եթե Թուրքիայի հետ սահմանը փակ չլիներ, ՀՀ-ի տնտեսական հաջողությունները մեծ կլինեին. Պետրոսյան. տեսանյութ

Դատախազությունը կբողոքարկի «Չաղ Ռուստամի» ազատ արձակման որոշումը

Գյումրիում օտարերկրյա քաղաքացիները «Տելեգրամ»-ով խոշոր չափի թմրամիջոցներ են գնել և իրացրել. կան ձերբակալվածներ

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Պաշտպանության ոլորտի համագործակցության հարցեր են քննարկվել. ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Հունաստանում է

Ստամբուլում ԱՄՆ-ՌԴ բանակցությունները 6 ժամ են տևել. դրանք ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների

Գյումրեցին արժանի է քաղաքական թեկնածուի. նայում ես՝ բիզնեսի ներկայացուցիչ են, թաղային հեղինակություն. Սարգսյան

Թիվ 31 ԸԸՀ-ն դեռ ոչ մի քաղաքական ուժից Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր չի ստացել

Հրապարակումն ամբողջությամբ նայել եմ, պետք է խնդրեմ, որ Սարիկ Մինասյանի ասածը կոնտեքստից չկտրվի. Խուդաթյան

1988 թվականի Սումգայիթի ոճրագործությունների շարքը նախանշեց հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը. ԱԳՆ

Ապարանի թիվ 2 դպրոցի մարզադահլիճը հիմնանորոգվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երբեք չենք եղել մենք. ուրեմն ի՞նչն է խանգարում սովորել անհագուրդ և փոխել իրականությունը. Աննա Հակոբյան

Լսումներից հետո անհետ կորածների ծնողներ կան, որ զավակների մասունքները վերցրել, հուղարկավորել են. Քոչարյան

Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք է երկրի համար, իրավունք չունեին գերեվարվելու. Քոչարյան

ՌԴ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

Զելենսկին կժամանի Վաշինգտոն՝ «հազվագյուտ հողերի և այլ նյութերի» մշակման համաձայնագիր ստորագրելու համար. Թրամփ

Վարդանիկն ասում է՝ «էն հրեշ Անդոն», ես հրե՞շ եմ. Անդրանիկ Քոչարյան

«Եվրադաշինք»-ը Գյումրիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Լևոն Բարսեղյանին