Այլևս բանավեճի չեմ հրավիրում երեք նախագահներին․ ՀՀ վարչապետ

31/01/2025 schedule15:42

Լրատվամիջոցներից մեկի հրապարակած նյութը նրա մասին էր, ինչի մասին ես վերջերս խոսեցի, և որ ես նախկին երեք նախագահներին իրենց արձագանքի բերումով բանավեճի հրավիրեմ․ ըստ էության, այդ ամբողջ նյութը այդ բանավեճի մասին էր:

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած ռեպորտաժին:

«Ես նույնիսկ չեմ ալարել, մի մեջբերում եմ արել այդ փաստաթղթից, որն ուզում եմ կարդալ. այդ ռեպորտաժից է մեջբերումը. նյութն էլ մեջբերում է դիվանագիտական փաստաթղթից: Ասում է՝ փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է. «այդ տարբերակը՝ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը, կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից և ոչ թե լուծել, այլ էլ ավելի խճճել խնդիրը: 

Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն: Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում կհանգեցնի բռնությունների»:

Այս մեջբերումը նրա մասին է, որ 99 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողը ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության: Այն, ինչի մասին ես ասում էի, այն գրառումը, որ ես արեցի, որից հետո եղան մեկնաբանություններ, որին ես արձագանքեցի բանավեճի հրավերով, այդ գրառումը սրա մասին էր: Ասում է՝ Ղարաբաղի հարցը ուզում են լուծեն սահմանների փոփոխությամբ, համանախագող երկիրն ասում է՝ չէ՛, Ղարաբաղի հարցը սահմանների փոփոխությամբ չի կարող լուծվել, չպետք է լուծվի, որովհետև դա Պանդորայի արկղ է: Սա՝ առաջին դիտարկումը:

Երկրորդ դիտարկումը, որի մասին տասնյակ անգամներ ասել եմ, նախ ապացուցվեց դա, հույս ունեմ էլ էդ բանավեճը չի լինի:

Իմ թեզը որն է. որ եթե դուք ասում եք, որ իրենք Ղարաբաղը չեն ճանաչել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ եք Հայաստանի ինքնիշխան տարածքի մասը տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք:

Հաջորդը՝ այնտեղ մի նախկին պաշտոնյայի մեկնաբանություն կա այդ թեմայի հետ կապված, որն ինքն էլ էր բանավեճի հրավիրում ինձ: Ասում է, որ Քոչարյանը երբ Ալիևի հետ հանդիպեց, ասում է՝ ես ու Վազգեն Սարգսյանն էլ էինք այնտեղ, երբ որ Քոչարյանը դուրս եկավ, ասաց՝ Ալիևը սենց բան է առաջարկում, դե մենք ոնց այդ չնկատեցինք, մեր առաջին ռեակցիան այն էր, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տալ: Այսինքն՝ Ղարաբաղը Ալիևինն էր, սա քաղաքական հարց չէ, սոցիալ-հոգեբանական կամ ենթագիտակցական հարց է: 1999 թվին փաստորեն Ղարաբաղը Ալիևինն էր, որ դուք էլ ուրախացաք, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տա: Սրա մասին է խոսքը: Դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը փակեց թեման: Հիմա ես կարող եմ ասել՝ էլ բանավեճի չեմ հրավիրում երեք նախագահներին, որովհետև բանավիճելու բան է՛լ այլևս չկա: Հրապարակված փաստաթղթերը բանավեճը դարձրին անիմաստ»,- նշեց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
608 դիտում

Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության․ Թրամփ

Թրամփի հետ վեճից հետո Զելենսկին գրառում է արել

Թեժ խոսակցություն Սպիտակ տանը. ԱՄՆ նախագահը Զելենսկու պահվածքն անհարգալից է համարել. տեսանյութ

Թրամփ-Զելենսկի ասուլիսը չեղարկվել է. Ուկրաինայի նախագահը հեռացել է Սպիտակ տնից

Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում

Կիևը չի ընդունի հրադադարի որոշումը, Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին. Զելենսկի

Գերժամանակակից միջավայր. «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կվերանորոգվի ԵՊՀ գրադարանի նախասրահը

2017-ից հետո Արարատյան դաշտում առաջին անգամ հաստատվեց ձնածածկույթ. ինչպես ավարտվեց օրացուցային ձմեռը

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները. վարչապետ

Ծաղկահովտի խաչմերուկում վթար է եղել. խցանման մեջ է հայտնվել 40 ավտոմեքենա է. լուսանկարներ

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մեզ համար Գյումրին փորձադաշտ չէ, մենք բուն ընտրության ենք գնում, մյուսները՝ 2026-ի փորձին. Շիրակի մարզպետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է «Լիդիան» ընկերության և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը

Ավտոմեքենան բախվել է ձյուն մաքրող գնացքին. վարորդը հոսպիտալացվել է

Երևանում «Միցուբիշի» է պայթել. վնասվել է հարևանությամբ կայանված «BMW X5» մակնիշի 2 ավտոմեքենա. կա վիրավոր

Ինձ վրա է պատմական պատասխանատվությունը. Օջալանը քրդերին կոչ է արել զենքերը վայր դնել և ինտեգրվել Թուրքիային

Ալագյազ-Գեղարոտ ճանապարհին բուք է

Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ

Պրեմիեր Լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների անկարգություների պատճառով. ՀՖՖ

Բեռնատարը բախվել է կցորդիչից պոկված և ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին․ կա վիրավոր

ԶՈւ ԳՇ պետը Աթենքում ծաղկեպսակ է խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին. լուսանկարներ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ լրացուցիչ ապացույցներ կներկայացվեն. հայտարարություն

Քաղաքացուն ավտոբուսներից մեկում կողոպտել են. Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն տրամադրել է տեսաձայնագրությունը

Աղավնաձորի 2 հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է. վարչապետ

Ստամբուլում քննարկումներն անցել են բովանդակալից. Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել ուղիղ չվերթերը

ԲԿ տեղափոխված 35 շաբաթական ծննդկանի պտուղը մահացած է եղել. 26-ամյա կնոջ մոտ մարմնական վնասվածք է հայտնաբերվել

Հորինվածքն էլ արժանահավատ պետք է լինի, չէ՞. Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է իր բնակարանի կողոպուտին

Ինչպիսի եղանակ է սպասվում մարտին. կանխատեսումներ

Մի քանի տարածաշրջանում մերկասառույց է. կան փակ ավտոճանապարհներ

Աթենքում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի. ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել

Չինաստանի հետ ոլորտային համագործակցության հարցեր են քննարկվել. հանդիպել են Կամո Ցուցուլյանն ու Չեն Մինը

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ պատգամավորները և ԲՏԱՆ ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են ունեցել

Երևանի շենքերից մեկի նկուղում շինարարները մարդու ոսկորներ են հայտնաբերել

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 28-ին

Վարդանյանի և մյուսների նկարները ծանր տպավորություն են թողել, նրանց վերադարձի ջանքեր ենք գործադրում. Գրիգորյան

Իլոն Մասկը նշել է ԱՄՆ հաջորդ նախագահի անունը

Խաղաղության պայմանագրի վերջին երկու հոդվածների շուրջ դեռ չի հաջողվում համաձայնության գալ. Արմեն Գրիգորյան