ԵՄ նախագծին առնչվող ընդդիմության քննադատությունները «Կիկոսի մահի սինդրոմ» են․ Կոնջորյան

12/02/2025 schedule13:16

«Երկու կողմից էլ թեմայի շուրջ կան գերագնահատված ակնկալիքների ձևավորման ջանքեր․ մի կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, այս օրենքը մենք կընդունենք, և դրանից հետո Հայաստանը կփրկվի: Երկրորդ կողմից՝ ի դեմս ընդդիմության, կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, եթե այս օրենքն ընդունենք, Հայաստանը կկործանվի»։

Այս մասին Ազգային ժողովում «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ճշմարտությունը ոչ մեկի և ոչ էլ մյուսի մեջ է: Ճշմարտությունը, ինչպես միշտ, բևեռների արանքում է՝ ոսկե միջինի հայտնի տրամաբանության մեջ արդեն մի քանի հազար տարի: Մենք ընդհանրապես պիտի դադարենք փրկիչներ որոնել և մենք պիտի դադարենք հավատալ մեկքայլանի փրկության երազներին: Չկա նման բան պարզապես, և ընդհանրապես չկա փրկություն: Քաղաքականության մեջ գոյություն չունի փրկության գաղափար: Փրկության գաղափարը միֆ է, որը ստեղծված է մարդկանց կառավարելու համար, և մենք չպետք է ապավինենք՝ այս կամ այն քայլով փրկության արժանանալու այսօրվա ժամանակակից աշխարհում»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ նախագծին առնչվող քննադատություններին՝ Կոնջորյանը նկատեց, որ այն, ինչ անում է ընդդիմությունը, դասական «Կիկոսի մահի սինդրոմ» է:

«Դուք «Կիկոսի մահի սինդրոմով» փորձում եք բացատրել ՀՀ արտաքին քաղաքականությունը նաև այս օրենքի նախագծի տրամաբանության մեջ: Դուք կառուցում եք քաղաքագիտական, աշխարհաքաղաքական բայղուշության մի տեսլական և ասում եք ժողովրդին՝ եթե մենք մի քիչ աջ անենք, ձախ անենք, այս կողմ-այն կողմ անենք, եթե մենք սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն իրագործել, եթե մենք մեր քայլերի համար ինքներս պատասխանատվություն ստանձնենք, մեզ կպատժեն: Դուք գնում եք հին, կոտրած տաշտակի մոդելը բերում դնում եք սեղանի վրա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
630 դիտում

Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Իմ նպատակը Գյումրուն և գյումրեցուն ծառայելն է. Սարիկ Մինասյան. տեսանյութ

Ընդդիմադիր ուժերն ուզում են խաթարել խաղաղության գործընթացը. այն նշանակում է ուժեղ ՀՀ. Հովհաննիսյան. տեսանյութ

Քննարկվել է «Վիզ էյր»-ի գործունեության ընդլայնման հնարավորությունը. փոխվարչապետն ընդունել է Մայքլ Դելեհանթին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար

«Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար

Քվեաթերթիկի համարը կապ չունի, մարդիկ ընտրատեղամաս են գնում՝ որոշում կայացրած. ԿԸՀ նախագահ. տեսանյութ

Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել. Գասպարյանը հանդիպել է Ասուման Էրդողանի հետ

ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանում նաև Թուրքիայի համար

Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր

Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից

Գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոց հողամասի նկատմամբ. վարչապետ

Որտեղ կարելի է փակցնել ընտրական պաստառ, որտեղ՝ ոչ, այլ ինչ տարբերակով կարելի է անել քարոզչություն. տեսանյութ

Եթե ուզում են համեմատություն, ես միշտ ասել եմ՝ կազինո գնացող խաղացողը պիտի պետական փողը չտանի խաղա. Սուքիասյան

Վարչապետի գլխավորությամբ նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին առնչվող հարցեր են քննարկվել

Սարգիս Խանդանյանը Գերմանիայի դեսպանի հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին

Լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն. Սուքիասյանը՝ իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու մասին

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

Տեսանյութը նոր չէ, պետք չէ մանիպուլացնել հանրությանը. ՆԳՆ

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով բնակարանային հափշտակություններ է կատարել

Մինչ այդ նույն անալիծիկները պատռում էին իրենց, որ եվրոդիտորդները շպիոն են, լարում են իրավիճակը. Ղազարյան

Ավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

ԱԺ-ում քննարկվել է ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ հարցը

Սիմոնյանն ու Չեխայի պատվիարկությունը քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը

Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. ցուցմունք է տվել Մնացականյանը

Արագածոտնի գյուղերից մեկում հայտնաբերվել է 95-ամյա կնոջ կիսամոխրացած մարմին

Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է. ՊԵԿ

Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմին

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Արարատ» մասնաճյուղը

Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող

Ասատուր Վարդանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է. կա տուժած

Ստուգել ենք Արթուր Նահապետյանի բարեկամների ունեցվածքից մինչև այն, թե ինչ մեքենայով է երթևեկում. Իոաննիսյան

Սիմոնյանը կարծում է՝ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի պայմանագիրը

ՀՀ-ը ինքնուրույն է որոշում՝ ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի․ Սիմոնյանը՝ վարչապետի ու Պուտինի զանգի մասին