Երևան
12 °C
«Մեր՝ խաղաղություն կառուցելու տրամաբանությունը պետք է դուրս գա կոնֆլիկտային տրամաբանությունից: Եվ մենք համաձայնվել ենք սահմանի երկայնքով 3-րդ երկրի ուժեր չտեղակայելուն»:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Ընդդիմությունն ասում է՝ ամեն ինչ զիջելով եք համաձայնեցնում՝ դիտարկմանն ի պատասխան, Թորոսյանը նկատեց.
«Ընդդիմությունը դեմ էր ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, անգամ դեմ է քվեարկել ԱԺ-ում, թող անկապ չխոսեն: Բա որ երաշխիք են, ինչո՞ւ էին դեմ քվեարկում դիտորդներին ստատուս տալիս, թե՞ պարզապես տերերից հրահանգ են ստացել ինչ-որ տեղից, կամ ինչ-որ մայրաքաղաքից, կամ ուզում են նորից տորպեդահարել խաղաղության պրոցեսը: Իրենց պարզապես պետք չէ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղություն լինի, մեխը էստեղ է, որովհետև իրենց հացը կտրվում է, որովհետև եթե չկա կոնֆլիկտ, իրենք չունեն ասելիք: Իրենք ուզում են կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել իրենց ձեռքերը՝ անկախ նրանից, որ մեր երկիրը կթուլանա, կարող է լինի նոր պատերազմ, նոր կորուստներով և զոհերով, բայց իրենք մնան քաղաքական թատերաբեմում: Մենք էլ ասում ենք՝ վերջ, կոնֆլիկտային տրամաբանությունը պետք է դադարեցնենք: Պետք է սկսենք խաղաղություն կառուցելու տրամաբանությունը, որն ավելի դժվար է, ավելի մեծ ջանք է պահանջում, անընդհատ քննադատվում է, անընդհատ աշխատանք է պահանջում, նույնիսկ՝ թուք ու մուր ուտել, որ ինչ-որ մի պահի մեր երեխաներն ապրեն ավելի խաղաղ երկրում»:
Ընդդիմությունն ասում է՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, բայց ոչ ամեն ինչ զիջելով:Ի պատասխան Պետրոս Ղազարյանի՝ Թորոսյանն ասաց. «Իրենց լեզվով ասեմ՝ դա լկտի սուտ է: Ինչ է նշանակում զիջել ամեն ինչ: Այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմաններն ամրագրելը զիջո՞ւմ է»:
Ոչ մի խոսք չկա արցախցիների ԼՂ վերադառնալու իրավունքի մասին: Ի պատասխան դիտարկմանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծեց՝ նրանց վերադարձի իրավունքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մաս չպետք է կազմի:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ արցախցիներն ապրում էին Արցախում, իրենց ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով կորցրել են իրենց հայրենիքը: Դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առարկա չէ և չպետք է լինի, որովհետև մենք ուզում ենք խաղաղություն կառուցել և ոչ թե կոնֆլիկտը հարատև շարունակենք: Մենք Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցների ապրելու հարցով կողմ չենք, չպետք է լինենք»,- ասաց Թորոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄԱԿ-ի վեհաժողովը ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ
Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին
Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է
Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը
Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT