Երևան
12 °C
Ադրբեջանում պահվող ու դատվող գերիների հարցը կրկին շահարկման առարկա է դարձել, շահարկող սուբյեկտն էլ, բնականաբար, ընդդիմությունն է։ Այն ընդդիմությունը, որը գերիներին հիշում է՝ ըստ քաղաքական պատեհության, հոգեցունց, պոպուլիստական հայտարարությունների, ոչ հասցեական ակցիաների մակարդակով։
Տպավորություն է, որ նրանց մտատանջող հարցը ոչ այնքան գերիներն են, նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերով ընթացող դատավարությունը, իրականացվող խոշտանգումները (մասնավորապես ԼՂ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի), այլ նրանց գերության մեջ հայտնվելու հանգամանքը բացառապես ՀՀ իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գլխին ջարդելը, խնդիրը լրացուցիչ անգամ բարձրացնելով՝ ՀՀ իշխանությանը հարվածելը՝ մեղադրելով անգործության համար, եւ այս ամենը Փաշինյանի հրաժարականի պահանջին տանել-հանգեցնելը։
Օրեր առաջ տեղի ունեցած ակցիաների ժամանակ հնչած ելույթների, ցուցապաստառների միջոցով հետեւողականորեն տարվում էր խիստ վտանգավոր այս քարոզչական գիծը՝ «Փաշինյանն է մեղավոր», հետեւապես գերիներն ազատ չեն արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում չի փոխվել «գլխավոր բանակցողը»։
Գտնվեցին ընդդիմադիր գործիչներ, որոնք դիմեցին իրենց սիրելի ժանրին՝ ցնդաբանությանը՝ հայտարարելով, թե մասնավորապես Ռուբեն Վարդանյանին ազատելու ուղղությամբ ՀՀ իշխանությունը մատը մատին չի տալիս՝ «նրա հանդեպ ունեցած քինախնդրությունից դրդված»։
Մտքի հեղինակը նախկին դեսպաններից մեկի նախկին կուսակիցն է, որը գերիացավի նոպան եզրափակեց՝ ասելով՝ պետք է դիմել «ուժեղ միջնորդի». Արեւմուտքը, մենք տեսանք, որ ուժեղ միջնորդ չէ, մյուսը Մոսկվան է»։
Սույն անձը ռուսական նարատիվները սերտելու ընթացքում երեւի մոռացել է, որ Մոսկվայի զինված ուժերը՝ խաղաղապահներն էին տեղակայված ԼՂ-ում, երբ գերեվարվեց ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում ա հայրենասեր մարդկանցից, իսկ Վարդանյանը եւ Բաքվում պահվող մեր մյուս հայրենակիցները հայրենասերներ են։ Ու էդ ինչ հրեշ պետք է լինես, որ թողնես մարդը Բաքվում տանջվի՝ մտածելով, որ ինքը կարող ա հետագայում քաղաքական ամբիցիա ունենալ կամ չունենալ, դա իմ համար անընկալելի ա»,- հայտարարել է այլ գործիչ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ միաժամանակ մեջբերելով ՀՀԿ-ի սիրելի «դասականին»՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինին, թե՝ «կարծես Երեւանում այդքան էլ չեն սպասում գերիներին»։
«Դրա պատասխանը եղե՞լ ա, Փաշինյանից եղե՞լ ա։ Այ տենց հատիկ առ հատիկ ոնց որ «Ռենջ Ռովեր»-ներ ու հողատարածքներ ա վերադարձնում, այ տենց հատիկ առ հատիկ թող վերադարձնի մեր գերիներին»,- հորդորել է Սերժ Սարգսյանի սանիկը։
Հաճախ թվում է, թե նման ոճի ու բովանդակությամբ հայտարարություններ անողները ոչ թե լրջմիտ պաշտոնյաներ են, այլ՝ խենթանոցը ինքնակամ լքած, անմեղսունակ սուբյեկտներ, այլապես կհարգեին իրենց կարգավիճակը, կմտածեին իրենց ասելիքի հետեւանքների մասին։
Փաստորեն, Մամիջանյանն ակնարկում է, որ Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ում իշխանությունը վերցնելու ամբիցիաներ ունի (տեսնես՝ ումից է իմացել, Պուտինի՞ց), հետեւապես նրա եւ մյուս գերիների բանտարկության հետ կապված գործարք է կայացել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ։
Մառա՞զմ։ Ապուշությո՞ւն։ Տգիտությո՞ւն։ Իրականությունը սեփական փչացածության պրիզմայով ընկալելու ա՞կտ։ Թող որոշի ընթերցողը։
Իրականությունը, մինչդեռ, այն է, որ ՀՀ իշխանությունները ամենօրյա աշխատանք են տանում բոլոր գերեվարված անձանց ազատ արձակման հարցով։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ շաբաթներ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով մամիջյանաոճ հերյուրանքներին, նկատել էր՝ «այնտեղ (Բաքվում -խմբ․) գտնվող որեւէ մեկին իմ հակառակորդը չեմ համարում», ապա՝ հավելել․ «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլեւ օգտագործվում է եւ օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար: Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ գործընթացով։ Մենք ո՞նց կարող ենք... վա՜յ, ինչ լավ է, քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում: Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես»։
Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի սանիկն (ու նրա պես մի քանի՝ «գերիացավով» տառապող, թույլ տվեք ասել՝ անզգամ սուբյեկտներ) հայտարարել են, թե ՀՀ իշխանության կողմից գերիների ազատության ուղղությամբ արվող աշխատանքը «էն խողովակներով, որոնք ինձ համար տեսանելի են, դրանցով աշխատանքը կա՛մ շատ չնչին է, կա՛մ բացակայում է․ ես սովոր եմ գործողությունները գնահատել արդյունքներով, իսկ արդյունքները զրոյական են»։
Ակնհայտ է, որ Մամիջանյանի տեսողական օրգանները՝ տեսադաշտի սահմանափակ լինելու հետեւանքով, ոչ բոլոր «խողովակների» աշխատանքն են ի վիճակի ֆիքսել, ուստի նրան այդ հարցու կարելի է օգնել:
Եվ ուրեմն. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Գրասենյակը դեռեւս 2021-2024 թվականներին ՀՀ կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից եւ այլ դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, արդար դատաքննության, ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաեւ մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել ե՛ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ե՛ւ Արդարադատության միջազգային դատարան»։ Գրասենյակը հետեւում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին, ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ։
Իշխանությանը անգործության համար են մեղադրում նրանք, որոնց իշխանության օրոք գերության մեջ հայտնված անձինք են սպանվել
Ցնցող է, բայց փաստ, որ «գերիներին ազատելու ուղղությամբ միտումնավոր ոչինչ չանելու» մասին են խոսում հատկապես այն իշխանության ներկայացուցիչները, որոնց օրոք ՀՀ սուվերեն տարածքից հարաբերական խաղաղության պայմաններում Ադրբեջանը ՀՀ քաղաքացիական անձանց է գերեվարել, կտտանքների՝ անմարդկային վերաբերմունքի ենթարկել ու սպանել։
Թարմացում՝ ընթերցողի եւ գերիադարդով տապակվողների համար
2008 թվականի հուլիսի 19-ին զինծառայող Գոռ Մանասյանը մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, որտեղ էլ գնդակահարվել էր։ Միայն օգոստոսի 5-ին նրա մարմինը հանձնվեց հայկական կողմին՝ մարմնի վերին մասի գրեթե բոլոր ոսկորների կոտրվածքներով։ Դին թաղել էին, օրեր անց միայն կրկին հանել ու փայտե արկղի մեջ փոխանցել հայկական կողմին։
2009 թվականի մայիսի 9-ին Հաղարծին գյուղի բնակիչ 30-ամյա Արթուր Բադալյանին սահմանամերձ Մովսես գյուղի հանդամասում սունկ հավաքելիս ադրբեջանցիները առեւանգվել էին: 22 ամիս պահվելով գերության մեջ՝ Բադալյանը ենթարկվել էր կտտանքների, ստորացման, նրանից փորձել էին ռազմական գաղտնիք կորզել, սակայն՝ ապարդյուն։ Քաղաքացին հայրենիք էր վերադարձել փոխանակման արդյունքում՝ 2011-ի մարտի 17-ին ադրբեջանցի սպա Անվար Հաջիեւի հետ, որը գերի էր ընկել Լեռնային Ղարաբաղում: Գերությունից հետո, բժիշկների հավաստմամբ, Բադալյանի մոտ երկար ժամանակ նկատելի էին կտտանքների հետեւանքները։
2010 թվականի հոկտեմբերին 5-ին Ադրբեջանը հայտարարեց «ահաբեկիչ», իրականում մոլորված հովիվ, Գեղարքունիքի Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահվան մասին։ Նա Տավուշի մարզի սահմանամերձ գոտում մոլորվել էր, եւ ադրբեջանցիներն առեւանգվել էին։ Ադրբեջանի զինդատախազության հաղորդմամբ՝ Սարիբեկյանն իբր նախնական կալանքի վայրում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: Ադրբեջանցիները երիտասարդի հետ հարցազրույց էին կազմակերպել, որում վերջինս հայտարարել էր, թե իբր լրտես է։ Նրա դիակի վրա հայտնաբերվել էին խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի հետքեր։
2014 թվականին՝ մեկ տարվա ընթացքում, մասնավորապես Տավուշից երեք քաղաքացիական անձ էր գերեվարվել։ Նրանց ադրբեջանական կողմը ներկայացնում էր որպես դիվերսանտներ, նույն ձեռագրով՝ կտտանքների ենթարկում տեսախցիկների առաջ, ցուցմունքներ կորզում։ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանը, որը հոգեկան խնդիրներ ուներ, 2014-ի հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը նույն գյուղի հատվածից: Ադրբեջանական քարոզչամեքենան հին ու մաշված շորերով ծերունուն, որին տեղափոխել էին Բաքու, ներկայացնում էր իբրեւ դիվերսանտ։ Խոջայանը Հայաստան վերադարձվեց մարտի 4-ին, գերությունից երկու ամիս անց՝ մայիսի 20-ին, նա մահացավ: Փորձաքննությունների արդյունքում Խոջայանի արյան եւ մեզի մեջ հայտնաբերվել էր նավթ եւ հոգեմետ դեղամիջոց:
Մամիկոն Խոջայանի հայրենադարձվելուց 3 օր անց՝ մարտի 7-ին, հայ-ադրբեջանական սահմանը պատահաբար հատելու հետեւանքով գերության մեջ էր հայտնվել վերջինիս հորեղբոր թոռը՝ 23-ամյա Արսեն Խոջայանը, որը նույնպես Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ էր: Արսենին Տավուշ-Թովուզ հատվածում բռնելուց հետո տարել էին Բաքու: Նրան հայկական կողմին հանձնեցին ապրիլի 10-ին: Գերությունից վերադառնալուց հետո նա գտնվում էր Առողջապահության նախարարության հսկողության տակ։
2014-ին օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը, որը, համագյուղացիների հավաստմամբ, ինչ-որ չափով ալկոհոլի ազդեցության տակ էր եղել, անցել էր ՀՀ-Ադրբեջան պետական սահմանն ու հայտնվել հակառակ կողմում՝ Աղբուլաղ գյուղում: «Դիվերսանտ» ներկայացված Պետրոսյանի մահվան մասին ադրբեջանական կողմը հայտնեց 2014 թ․ օգոստոսի 8-ին, որպես մահվան պատճառ նշվել էր սիրտ-անոթային անբավարարությունը։ Հարազատների վկայությամբ, սակայն, Պետրոսյանը առողջական խնդիրներ չէր ունեցել, նրան ադրբեջանական կողմը մահվան էր հասցրել։
2014 թվականի դեկտեմբեր 26-ին էլ հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած ԼՂ քաղաքացի Արսեն Բաղդասարյանն էր գերեվարվել: Ադրբեջանական քարոզչամեքենան հայտնել էր, թե իբր Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը կանխելու արդյունքում է պրոֆեսիոնալ զինվորականը գերեվարվել։ 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:
Իհարկե, պետք չէ որդեգրել ընդդիմադիր գործիչների՝ ՀՀ իշխանությանն ուղղած մերկապարանոց մեղադրանքների ոճն ու եզրակացնել՝ եթե գերեվարված անձանցից ոմանք սպանվել են գերության մեջ, ոմանք էլ՝ դատապարտվել, ուրեմն նախկին, մասնավորապես Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչինչ չի արել նրանց ազատությանը օր առաջ հասնելու համար։ Թեեւ կարելի է Մամիջանյանի «քնարին» հետեւել ու ասել՝ «սովոր ենք գործողությունները գնահատել արդյունքներով», որոնք որոշ դեպքերում, փաստորեն, եղել են «զրոյական». գերիները վերադարձվելու փոխարեն սպանվել են։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT