Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

03/06/2026 schedule19:30

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։

Ներկա որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։

Նոր ընդգրկված տարրերն են՝

«Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
«Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
«Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
«Խաբ ու խազ (կաթփոխ)»
«Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
«Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
«Թաք ծաղկեցավ» երգ
«Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
«Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
«Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
«Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
«Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում։

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Այս գործընթացի իրականացման հիմք են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հասատատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշումը։

Նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից, որի շրջանակում իրականացվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության համակարգված գույքագրում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
615 դիտում

Որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ

Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ

Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է

Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան

Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը

Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի

ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյունքները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից