Երևան
12 °C
Ռուս-ուկրաինական պատերազմը միանշանակ ամենամասշտաբային բախումն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այս խնդրի հանգուցալուծումը կարող է մեծապես փոխել աշխարհում ստեղծված խաղի կանոնները, որոնք լավ կամ վատ գործում էին Երկրորդ աշխարհամարտից հետո։ Խնդիրը հիմնականում այս իրավիճակի հանգուցալուծման մասին է, թե ավարտվելու դեպքում ի՞նչ կունենան հակամարտողները, և ո՞վ իրեն կհամարի այս ամենի հաղթող կողմը։
2022թ․ փետրվարի 24-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումը բավականին միանշանակ էր ու շատ հաճախ բխում էր միասնական շահերից։ Վերջնական նպատակը Ուկրաինայի հաղթանակն էր։ Այդ մասին վկայում էին բազում քայլեր, որոնք ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից կիրառվեցին ՌԴ-ի դեմ՝ փորձելով մաքսիմում մեկուսացնել նրան և թուլացնել տնտեսապես։ Սակայն ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը այլ տեսանկյունից նայեց խնդրին և աջակցության փոխարեն սկսեց երկու կողմերի միջև խաղաղության հասնելու գործողությունների իրականացումը։ Էր Ռիադում տեղի ունեցած բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳՆ-ի միջև վերոնշյալի ցայտուն վկայությունն է։
Նույն ժամանակահատվածում՝ մինչև նախագահի պաշտոնին հայտնվելը, Դոնալդ Թրամփը խոսում էր պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին՝ ամեն ինչում մեղադրելով դեմոկրատներին և Ջո Բայդենին։ Վերջին իրադարձությունները, այն է՝ օվալաձև սենյակում նախագահներ Զելենսկու և Թրամփի միջև բավականին թեժ բանակցությունները, ամրապնդեցին ԱՄՆ նոր վարչախմբի դիրքորոշումն առ այն, որ ԱՄՆ-ն աջակցող կողմից վերածվում է միջնորդ երկրի, և միջնորդը պետք է բանակցությունների ընթացքում կարողանա լսել երկու կողմին էլ, այլ ոչ թե ուղղակի մեղադրի մի կողմին և պաշտպանի հակառակ կողմին։ Այս ամենը մեծ խնդիրներ է ստեղծում ուկրաինական կողմի համար, քանի որ քաջ գիտակցում են, որ կա հնարավորություն կորցնելու այս պատերազմում իրենց ամենամեծ դոնորին։ Թրամփը խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ պետք է կարողանան և պատրաստ լինեն զիջումների, սակայն և՛ ՌԴ-ն, և՛ Ուկրաինան ցանկանում են առավելագույնը, ինչը բնական է։ Այս հարցում շատ կարևոր է ԵՄ դիրքորոշումը, քանի որ ԵՄ երկրների մեծամասնությունը ցանկանում է, որ ամենն ավարտվի Ուկրաինայի հաղթանակով։
Փորձելով հասկանալ այս իրավիճակը՝ առանձնացնենք մի քանի փաստ։
Առաջինը, նշվեց այն մասին, որ այս հակամարտությունում ամենամեծ դոնորը Ուկրաինայի համար ԱՄՆ-ն է, և ճնշումները վկայում են դրանց մասին, սակայն, եթե ԵՄ-ն որոշի փոխարինել ԱՄՆ-ին, ապա այս դեպքում ավելի անկանխատեսելի կլինի պատերազմի հաջորդ փուլը։ ԱՄՆ-ն իր աջակցության բացակայության պայմաններում այլևս չի կարողանա ճնշումներ բանեցնել Ուկրաինայի վրա։ Սրա վառ ապացույցը տեսանելի դարձավ, երբ ԱՄՆ-ն կասեցրեց հետախուզական տվյալների տրամադրումը, որի մասին խոսեց Ֆրանսիան, ով պատրաստ էր տրամադրել իր հետախուզական տվյալները ուկրաինական կողմին։
ԵՄ-ն միանշանակ է այն հարցում, որ պետք է շարունակել օգնել Ուկրաինային։ Իհարկե, կան բացառություններ, մասնավորապես Հունգարիան, որը կասեցնում է օգնության փաթեթը, սակայն դժվար թե կարողանա երկար դիմակայել ԵՄ-ի մեծ կենտրոնների ճնշումներին։
ԵՄ-ն տնտեսական կառույց է, և ռազմականորեն փոխարինել ԱՄՆ-ի աջակցությանը բավականին դժվար կլինի։ Պետք է նշել, որ ԱՄՆ նոր վարչակազմի վարած քաղաքականության արդյունքում ԵՄ անդամ պետությունների ղեկավարները ավելի հաճախ են սկսել խոսել ԵՄ զորքերի ստեղծման մասին։ Փարիզը և Բեռլինը ավելացնում են իրենց հատկացումները ռազմական ոլորտում, և այդ օրինակին են հետևում ԵՄ անդամ մյուս պետությունները։ Իհարկե, սա բավականին ժամանակ կպահանջի, սակայն, մյուս կողմից, Ուկրաինայի բանակը կարող է լինել այդ կառույցի կորիզը, որը պատերազմի պատճառով դարձել է ամենառազմականացված և պրոֆեսիոնալ բանակներից մեկը։ Այս կառույցի ստեղծմանը նպաստում է այն, որ ԱՄՆ-ն խոսում է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, և եթե այդ քայլերը դառնան իրականություն, ապա ԵՄ ռազմական կառույցի ստեղծումը կլինի ժամանակի խնդիր։
Սակայն պետք է խոսել մի հանգամանքի մասին ևս։ Թրամփի առաջին նախագահության շրջանը նույնպես աչքի էր ընկնում բավականին տարբերվող քաղաքականությամբ։ Երբ վերլուծվում է այն, հասկանալի է դառնում, որ առկա խնդիրները նախագահ Թրամփը փորձում էր լուծել միանգամից, սակայն հաջողություն չունենալու դեպքում սկսում էր զբաղվել այլ խնդիրների լուծմամբ։ Բայդենի վարչակազմը կազմված էր բավականին հմուտ քաղաքական գործիչներից ու դիվանագետներից, և, վստահաբար, նրանք կիրառել են հնարավոր բոլոր քայլերը՝ հակամարտությունը կանգնեցնելու համար։
Չնայած կոշտ հայտարարություններին առ այն, որ Ուկրաինայի իշխանությունը ունի լեգիտիմության խնդիր, քանի որ չեն անցկացվել նախագահական ընտրություններ, ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է Ուկրաինայի օգտակար հանածոների հարցով պայմանագրի կնքման բանակցությունները։ Հարց է առաջանում. եթե իշխանությունը չունի լեգիտիմություն, այդ պայմանագիրը ինչպե՞ս կարող է լինել լեգիտիմ։
Ստեղծված իրավիճակը բարդ է, և զարգացման տարբերակները բավականին շատ են։ Հետաքրքրիր է հետևել դրանց և փորձել հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նաև մեր տարածաշրջանի վրա։
Էլ Ռիադի բանակցություններից հետո հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳՆ նախարարը ժամանեց մեր տարածաշրջան։ Սկզբում նա եղավ Թուրքիայում, հանդիպեց նախագահ Էրդողանին, հաջորդիվ եղավ Թեհրանում և հանդիպեց նախագահ Փեզեշքյանին։ Սա վկայում է այն մասին, որ Էլ Ռիադում, ի թիվս այլ հարցերի, չի շրջանցվել նաև մեր տարածաշրջանը։ Սա ազդակ է հայ վերլուծական և պետական մարմիներին՝ շատ ուշադիր հասկանալու իրավիճակը և գնահատելու զարգացումները։ Այս կոնտեքստում այդ երկրների մեր դեսպանությունների աշխատանքից շատ բան է կախված, ուստի անհրաժեշտ է արագ փոփոխվող աշխարհում ճիշտ դիրքավորվել և առավելապես հասկանալի լինել բոլոր կողմերի համար։
Տիգրան Կոճիբրոյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT