Համագործակցության եռակողմ հուշագիր՝ ԵՊՀ-ի, Գլխավոր դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

21/03/2025 schedule16:54

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր:

Ինչպես հայտնում են դատախազությունից, հուշագիրն ուղղված է իրավաբան լավագույն կադրեր պատրաստելու նպատակով արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական փորձառության փոխանակմանը, տեսություն-պրակտիկա կապի ապահովմանը և զարգացմանը:

Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Գլխավոր դատախազության հետ համագործակցության շարունակականությունը, ընդգծել է, որ Հուշագրի կնքումը նոր հեռանկարներ կբացի՝ խորացնելով և ամրապնդելով երկու կառույցների միջև գործակցությունը։

news_4833_4255967002.jpg (70 KB)

«Եռակողմ այս հուշագիրը հնարավորություն կընձեռի մեր ուսանողներին ծանոթանալու Գլխավոր դատախազության գործունեությանը, գործառույթներին և ձեռք բերելու գործնական հմտություններ։ Մեզ համար կարևոր է, որ մեր ուսանողները ոչ միայն տեսական գիտելիքներ ստանան, այլև հնարավորություն ունենան դրանք գործնականում կիրառելու։ Համագործակցության շրջանակում ֆակուլտետի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան համալրելու Գլխավոր դատախազության կազմը՝ նպաստելով կարևոր կառույցի շարունակական զարգացմանն ու արդյունավետ աշխատանքին- նշել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

news_4833_4255967006.jpg (97 KB)

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորել է Հուշագրի ստորագրումը՝ որպես Մայր բուհի հետ առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված կարևոր քայլ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է 2024 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև ստորագրված մտադրությունների վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևորությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում՝ իրավաբանական լաբորատորիա հիմնելուն ուղղված աշխատանքներն ակտիվ փուլում են: «Մենք արդեն իրականացնում ենք ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքները: Տրամադրված ենք ունենալու ներկայանալի, տեխնիկապես հագեցած լաբորատորիա, որտեղ Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողները, դատախազների թեկնածուներն ու գործող դատախազները կզարգացնեն ու կարդիականացնեն կիբերհանցավորության և միջազգային դատական ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով իրենց մասնագիտական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնել Մայր բուհին և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին նախաձեռնության համար:

news_4833_4255967005.jpg (103 KB)

Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, արժևորելով համատեղ գործակցությունը և դրա շրջանակում իրականացվելիք ծրագրերը, նշել է. «ԵՊՀ-ի, Իրավագիտության ֆակուլտետի և Գլխավոր դատախազության միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա։ Իհարկե, այն ունեցել է տարաբնույթ դրսևորումներ, սակայն այժմ մենք մեկնարկում ենք համատեղ գործունեության նոր կարևոր փուլ, որն առավել արդյունավետ կդարձնի համատեղ աշխատանքն ու կնպաստի ակնկալվող արդյունքների ստացմանը»։

news_4833_4255967004.jpg (85 KB)

Հուշագրի շրջանակում Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը նպաստող մասնագիտական պրակտիկայի կազմակերպում.

հրավիրյալ դասախոսների, տեսաբանների և պրակտիկ իրավաբանների համատեղ դասախոսությունների անցկացում.

ՀՀ գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ իրավական խնդիրների վերաբերյալ, կամավոր հիմունքներով, գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի կարծիքների տրամադրում.

համատեղ գիտաժողովների, քննարկումների (կլոր սեղաններ), դատախաղ-մրցույթների և մասնագիտական փորձառության փոխանակմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում.

համատեղ գիտահետազոտական աշխատանքների և ծրագրերի իրականացում, մենագրությունների, գիտական հոդվածների, գործնական ուղեցույցների տպագրում (ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականում, ԵՊՀ «Պետություն և իրավունք» ամսագրում, «Բանբեր Երևանի համալսարանի․ Իրավագիտություն» հանդեսում և այլն):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
427 դիտում

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նախընտրական Գյումրի. ում ցուցակով ով է գալիս և ինչ ծրագրով. թեկնածուներից սպասվող օգուտները, վնասները, վտանգը

Իրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել

Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում

Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել

Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել

Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ

Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ

Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է

Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում

Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո

Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ

Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը

Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ

Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից