Երևան
12 °C
Տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի և Հայաստանը դա իմանալով կանխեց՝ համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին: Եվ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին և դրանից հետո, անակնկալի գալով, հիմա փորձում է հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։
Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը մտադի՞ր է ստորագրել այս պայմանագիրը, թե՞ ամեն ինչ անելու է, նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրեն ուղղված հարցին պատասխանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես կարծում եմ ճիշտ չէ, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանն այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։ Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։
Ընդ որում, պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն՝ մենք գործում ենք մի միջավայրում, ընդ որում՝ ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, երբ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հիմա հետահայաց նայենք, վերջին երկու տարվա ընթացքում մենք այս իմաստով ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Եվ երկրորդ գործողությունը՝ մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ: Եվ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։
Կրկին ուզում եմ ասել հետևյալը, որ եթե մենք հիմա փուլ-փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց - Ոսկեպար հատվածում սահմանազատումից, բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ, և ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը՝ իմ հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց-Ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, որն այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է
004 շրջաբերականը և Իրական Հայաստանը. Թագուհի Ղազարյան
«Երևանի ավտոբուս»-ի վարորդները վիճաբանել են. նրանցից մեկը դանակահարվել է
Գիտնականի անվան տակ դաշնակների փիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը. Ղազարյանը՝ Գեղամյանին
Ստամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Որակյալ բուժծառայություններ նորաբաց «Յան Կլինիկ»-ում
Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան
Բաքուն հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել
Առաջիկայում կքննարկենք․ նախարարը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի
Կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը
Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար. լուսանկարներ, տեսանյութ
Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար
Ինչի՞ց է գալիս, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում․ վարչապետ
Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ժամանակացույց
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի. դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել
Կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ կհատկացնի Երկրապահ կամավորականների միությանը
Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնում է, զրկում կամքից, խելքից․ վարչապետ
Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ
Սարգսյանը Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 23-ին
Բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնեին․ վարչապետ
Վանում բախվել են մարդատար միկրոավտոբուսն ու բեռնատարը. կան զոհեր և վիրավորներ
Մսամթերքի գործարանի մոտից դանակահարված 16-ամյա տղա է հիվանդանոց տեղափոխվել
Քանի՞ անձ է դիմել անհուսալի վարկերի ծրագրի համար․ մանրամասներ
Թուրքիան և Պակիստանը վճռական են Պաղեստինի հարցում. Էրդողան
Հայաստանը շուրջ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային
Սարգսյանը և թիմը՝ իրականությունից կտրված, բեմ, բարձրախոս են փնտրում, մտածում են՝ կարող են վերադառնալ. Հակոբյան
Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել. կրակ է բացվել զբոսաշրջիկների վրա. տեսանյութ
Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից. վարչապետը ցավակցել է
Ի գիտություն հայտարարատուների. ի՞նչ է իրազեկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
ՆԳՆ հավաքական թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության հաղթող. լուսանկարներ
Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը խարդախությամբ շուրջ 50 մլն դրամ է հափշտակել
Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկվում են նորերը
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT