Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ

21/03/2025 schedule23:06

Ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը: Շատ պարզ պատճառով, որովհետև այն ունի 2 տեր՝ մեկը ՀՀ կառավարությունն է, մյուսը՝ Ադրբեջանը:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը, որի տակ վարչապետը պատրաստ է դնել իր ստորագրությունը:

«Տերերից մեկը Հայաստանի Կառավարությունն է, տերերից մյուսը՝ Ադրբեջանի Կառավարությունն է, և այստեղ առնվազն այս հարթությունը կա, և եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետևյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում՝ ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին, և նրանք կարդալուց հետո դուրս են գալիս ու սկսում ասուլիսներ տալ, հայտարարություններ անել փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։ Այսինքն՝ այստեղ էլ վստահության հարց կա, կրկնակի, եռակի, քառակի էներգիա ենք ծախսելու՝ ապացուցելու համար, որ կամ ճիշտ չեն հասկացել, կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում։ Ես նկատի ունեմ՝ սա էլ է շատ կարևոր վստահության հարց։

Մենք նախկինում՝ դեռ այն ժամանակ, երբ չէինք հայտարարում, որ այդ նախագծի տակ ես պատրաստ եմ դնել իմ ստորագրությունը, պատկերացրեք, դա աշխատանքային իրավիճակ է, այսինքն՝ այդ փաստաթուղթը, այդ վիճակում մեծ հավանականությամբ երբեք ուժի մեջ չէր մտնելու։ Եվ ահա այդ աշխատանքային վիճակում մենք ցուցաբերել ենք թափանցիկություն այնքանով՝ ինչքանով դա հնարավոր է: Իմանալով ընդդիմության խոսույթը և վերաբերմունքը՝ մենք տրամադրել ենք, հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ փաստաթղթին ծանոթանան, և դրանից հետո արվում են հայտարարություններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության և Կառավարության մտադրությունների հետ, և տեղի է ունենում վստահության խաթարում։ Այսինքն՝ ինչի համար մենք ստեղծենք իրավիճակ, երբ այն ուժերը, որոնց հիմնական խնդիրը խաղաղության գործընթացը և նրա էությունն աղավաղելն է, դա անելու ևս մեկ հնարավորություն ստանան»,- ասաց վարչապետ:

Չե՞ք քննարկում արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը՝ հարցին, վարչապետն ասաց.

«Գիտեք ինչ, Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, թե ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել: Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի, և պատկերացրեք ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մենք պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել և հրապարակել։

Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են, որովհետև եթե հիմա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն՝ իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
651 դիտում

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նախընտրական Գյումրի. ում ցուցակով ով է գալիս և ինչ ծրագրով. թեկնածուներից սպասվող օգուտները, վնասները, վտանգը

Իրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել

Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում

Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել

Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել

Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ

Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ

Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է

Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում

Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո

Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ

Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը

Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ

Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից