Ստամբուլում ոստիկանությունը բռնությամբ և բիրտ ուժով ցրել է ցուցարարներին. տեսանյութ

24/03/2025 schedule14:44

Ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ստամբուլում ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության համար ցույցի դուրս եկած  քաղաքացիներին։

Քաղաքապետարանի դիմաց ցույցի ավարտից հետո ցուցարարների մի մասը մնացել է Սարաչհանեի այգում և շարունակել շշեր ու հրավառ նյութեր նետել անվտանգության ուժերի վրա և կարգախոսներ բղավել:

Մի քանի րոպե անց ոստիկանները հերթական անգամ արցունքաբեր գազ են կիրառել ու սկսել ուժով դուրս մղել ցուցարարներին այգուց։ Դրանից հետո ուժայինները շարունակել են նրանց հետապնդել մինչև մետրոյի մոտակա կայարան՝ Վեզնեցիլեր, որը գտնվում է այգուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Երկուշաբթի գիշերը Ստամբուլում ոստիկանությունը բերման է ենթարկել անօրինական ցույցերի 71 մասնակցի, հաղորդում է պետական Anadolu գործակալությունը։

Ստամբուլի իշխանություններն ավելի վաղ արգելել էին բոլոր հանրահավաքներն ու ցույցերը մինչև մարտի 27-ը։

«Հայտնաբերվել է ցույցեր անցկացնելու արգելքը խախտած 99 մարդ, որոնցից 71-ը բերման է ենթարկվել, ևս 28-ը հետախուզման մեջ է»,- հայտնում է գործակալությունը։

Ստամբուլում գիշերային ցույցերի ժամանակ ոստիկանները նաև բռնություն են կիրառել RT-ի թղթակցի և օպերատորի նկատմամբ: Նրանց ծեծել են մահակներով, պոկել RT-ի ցուցանակները, ջարդել հակագազերը, իսկ հետո արցունքաբեր գազ են փչել նրանց ուղղությամբ:

Մարտի 19-ի առավոտյան թուրքական իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և նրա թիմի անդամներին՝ Իմամօղլուի խորհրդական և Medya AŞ-ի մենեջեր Մուրադ Օնգունին և Իմամօղլուի քարոզարշավի մենեջեր Նեջաթի Օզքանին՝ «շահույթ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքով։

Տրվել է նաև ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը պնդում է, որ գործը քաղաքական բնույթ չունի։ Ինքը՝ Ստամբուլի քաղաքապետը, իր նկատմամբ հետապնդումները հարված է համարել ժողովրդի կամքին ու բողոքի ակցիաների կոչ արել։

Իմամօղլուի ձերբակալությունը փրայմերիզից մի քանի օր առաջ Էրդողանի հակառակորդները դիտում են որպես մրցակցին վերացնելու փորձ։ Սա նրա կողմնակիցների զանգվածային բողոքի պատճառ է դարձել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ 

Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետն է 2019 թվականի մարտից։ Նա համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, ու եթե կրկին առաջադրվի, հաղթելու շանսերը մեծ են։

Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականին, սակայն դրանց մասնակցելու համար Էրդողանը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ, այլապես կրկին առաջադրվել չի կարող:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
523 դիտում

Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին

Մեկ քարտ, շատ ուղիներ

Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան

Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին

Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ

Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ

2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար

Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ

Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն

Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ

Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին

Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար

Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ

Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան

Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան

Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ

Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ

Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը

Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կան զոհեր. տեսանյութ

Ժամանակավորապես արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների, մսի, չմշակված մորթի ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրը իր ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մահացել է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 26-ին

Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր կա, պատերազմի հիմք չկա․ Ռուբեն Ռուբինյան

Առաջարկում ենք Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել ստորագրման վայրի ու ժամկետների վերաբերյալ․ Ռուբինյան

Պահքի շրջանում «բարեպաշտ քրիստոնյային» վայել «բարձրակարգ» բառապաշարը 2000-ականները հիշեցրեց. Բաղդասարյան

Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է խթանել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա. The Telegraph

Թուրքիան վերածվում է անձնիշխանության՝ ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը. Le Monde

Էս բառապաշարով խոսողը Հայաստանում իսկի ժեկի պետ չպիտի լինի ու չի էլ լինի. Ալեքսանյան

Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրությունն է. Հարությունյան

Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Խմբակցությունը որոշումը կկայացնի․ Հովհաննիսյանը՝ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին

«Կիպրոսը Հունաստան է», «Թուրքիա, կորչի՛ր» վանկարկումներ՝ Աթենքի ռազմական շքերթի ժամանակ. տեսանյութ

Տոլմաջյանը ԱՄԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունն առանցքային ոլորտներում

Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Ղահրամանյան

Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը՝ մեր ծրագրերին մշտապես աջակցելու համար. Իջևանի համայնքապետ

Ըսա՝ պո*նիկներ, ես կանցնիմ, դուք պրոբլեմ կունենաք. հրապարակվել է Ղուկասյանի՝ սպառնալիքներով ձայնագրությունը

Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին, ստեղ տենանք՝ ինչ կլինի․ Աղազարյան

Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

Ես տան ռեմոնտի համար 8000 դոլար վերցրել եմ․ Աղազարյանն անդրադարձել է իր հետ կապված քրեական գործին

Ուկրաինայի հարցով բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել. Թրամփ