Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան

24/03/2025 schedule20:10

Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպել է «Մուշ» թաղամասի բնակիչների հետ՝ խոսելով այնտեղ իրականացվելիք ծրագրերի մասին:

«Գիտեմ, որ թաղամասի ամենամեծ խնդիրը աղբադաշտն է: Որպես Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ այս կարճ ժամանակահատվածում արդեն 8, 9 անգամ հրդեհ ենք մարել տարբեր միջոցներով: Մարդիկի կան, որ դիտավորյալ այնտեղ կազմակերպում են հրդեհ, և այդ գարշահոտությունն ու ծանր ծուխը շնչում են մեր քաղաքացիները»,- ասել է Սարիկ Մինասյանը:

Խնդրի լուծման նպատակով հանդիպում է եղել 4 ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ցանկացել են Գյումրիում ստեղծել աղբի վերամշակման գործարան և աղբադաշտի հետ կապված ծրագրեր են ներկայացրել:

«Մեկ ընկերություն, որը ամենաիրատեսականն էր, ծրագիր էր ներկայացրել առանց աղբադաշտի աշխատանքների, ես խնդրեցի, որ ծրագիրը վերամշակեն, հիմա արդեն ներկայացրել են աղբադաշտը վերացնելու ծրագիր: Այն շատ իրատեսական է, մոտ ժամանակներում կունենաք քնարկումններ»,- տեղեկացրել է Մինասյանը:

Սարիկ Մինասյանը խոսել է նաև Մուշ թաղամասի բազմաբնակարանների կոյուղագծերի խնդրից, որոնք անորակ աշխատանքների հետևանք են՝ նշելով, որ համատիրության նախագահների հետ հանդիպումներ է ունեցել: Նրանք պետք է ներկայացնեն ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն համայնքապետարանի հետ համատեղ՝ խնդրի լուծման համար:

Սարիկ Մինասյանը խոսել է նաև Մուշ թաղամասում կառուցված հրապարակի մասին, որը արդեն բարեկարգման կարիք ունի:

«Կարճ ժամանակում խնդիրներ են առաջացել, պետք է նաև բնակիչներին հորդորենք, որ մենք մեր ունեցածը պետք է պահենք ու փայփայենք, ուշադիր ու հոգատար լինենք, ունենալու ենք գեղեցիկ պուրակ, երեխաներին համար խաղահրապարակներ: Բոլորի խնդիրներից տեղյակ եմ, առիթ եմ ունեցել հանդիպել շատերի հետ և պատրաստ եմ նույն տեմպով, ավելի վճռական, մեծ հնարավորություններով կանգնել մեր գյումրեցիների, Մուշ թաղամասի բնակիչների կողքին:

Տարբեր թեկնածուներ տարբեր ծրագրեր են ներկայացնում, մեր ծրագիրը բացարձակ իրատեսական, շատ համեստ ու կարճ ծրագիր է, որը իրականացնելու ենք 5 տարիների ընթացքում, որոշ կետեր՝ նույնիսկ ավելի շուտ: Ներկայացրել ենք ծրագիր Գյումրի համայնքի համար նոր գերեզմանատուն ունենալու, որը մեր բնակիչների համար շատ կարևոր խնդիրն է, մենք գիտենք՝ ինչ վիճակում են գտնվում գերեզմանատները, հուղարկավորություն կատարելու ազատ տարածքներ չկան: Արդեն նախագիծը կազմված է, ունենալու ենք նախատիպային գերեզմանատուն, որտեղ չեն լինելու հարուստների և աղքատների գերեզմաններ, այլ՝ բոլորը հավասար»,- ասել է նա:

Անդրադառնալով մյուս ուժերին՝ Սարիկ Մինասյանը նշել է. «Մեր, այսպես ասած, չակերտավոր քաղաքական հակառակորդների մեջ, բազմիցս նշել եմ, ինձ համար Գյումրիում թշնամիներ չկան, բոլոր գյումրեցիների քաղաքապետն եմ լինելու՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, նախընտրական պրոցեսներում ով ում կողքին է կանգնել, ինձ համար նշանակություն չունի: Իմ կողմից անընդունելի է անձնական վիրավորանքները, մինչ օրս որևիցե մեկին որևիցե վատ խոսք չեմ ասել և զգուշացրել եմ, եթե կարմիր գծերը հատեցին, իմ կողմից գնահատական կլինի ամսի 30-ից հետո: Ես ցանկանում եմ, որ բոլորս իրար հարգենք, ձեռք սեղմենք, որովհետև մեր քաղաքին պետք է համերաշխություն և միասնականություն: Մենք միայն խաղաղ պայմաններում կկարողանանք ունենալ կայուն զարգացող պետություն ու զարգացող քաղաք:

Սարիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքում տիրող տրամադրություններին և տրամադրվածություններին:

«Մինչ օրս միջադեպ չէր գրանցվել՝ հանուն արդարության ասեմ, բայց երեկ Երևանից մարդիկ են եկել դաշնակցականների ուղեկցությամբ: Ես հորդորում եմ, որ իրենք չխառնվեն Գյումրու ընտրություններին, հիմա Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել է Գյումրի, այս նախընտրական փուլին մնացել է մեկ շաբաթ, նույնիսկ՝ ավելի քիչ, և կրքեր են լարում: Գյումրեցիները գիտակից են, այդ սադրանքներին չեն տրվելու, մենք կատարելու ենք ընտրություն Գյումրու հինգ տարիների վերաբերյալ, մենք վստահ ենք՝ ինչ խոստում ու գրել ենք ծրագրում, իրականացնելու ենք: Այնպես է ստացվել, որ մասնակից 9 ուժերից 8-ը հայտարարել են, որ դուրս են եկել մեկի դեմ, ես էլ հայտարարել եմ, որ գյումրեցիների հետ պատրաստ եմ այդ մարտահրավերը ընդունել: Իմ կողքին, իմ թիկունքին գյումրեցիներն են»,- ասել է Սարիկ Մինասյանը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1017 դիտում

Երկրաշարժ Հայաստանում

Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան

Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան

Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը

Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար

Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները

Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ

Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա

«Սևան ազգային պարկ»-ի հարևանությամբ կայանված մեքենայում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին. Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ

Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը

Քաղաքացին ընկել է Գնդեվազ գյուղի մոտակա ձորը և վնասվածքներ ստացել

Քասախի արվեստի դպրոցում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը. ինչպես մասնակցել

Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը

Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին

Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները

Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին

Մեկ քարտ, շատ ուղիներ

Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան

Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին

Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ

Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ

2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար

Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ

Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն

Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ

Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին

Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար

Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ

Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան

Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան

Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ

Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ

Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը

Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կան զոհեր. տեսանյութ

Ժամանակավորապես արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների, մսի, չմշակված մորթի ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ