Երևան
12 °C
Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ Ինգո Բերգմանը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում դիալիզի ծառայությամբ բազմապրոֆիլ կենտրոնի կառուցման և Շվեյցարիայում առաջին էքստրակորպորալ թաղանթային թթվածնացման (/ECMO/ արյունը թթվածնով հագեցնելու ինվազիվ արտամարմնային մեթոդ սուր շնչառական անբավարարության զարգացման դեպքում) մեթոդի ներդրման աշխատանքներում:
«Պատվիրակության անդամներն առաջիկա օրերին կշրջեն հայաստանյան մի շարք բուժկենտրոններում, կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի մասնագետների հետ քննարկելու հեմոդիալիզի ծառայության ընդլայնման հնարավորությունները, պրակտիկ իրացման հարցերը:
«Ես պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնությանը, որը մեր քաղաքացիների համար կապահովի առողջական լավագույն ելքերը: Կարևոր է Գերմանիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ այս համագործակցության մեկնարկը, փորձի փոխանակման հնարավորությունը, ժամանակակից բժշկության մեթոդների կիրառումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Հեմոդիալիզի ծառայությունը Հայաստանում մատուցվում է պետական պատվերի շրջանակում, իսկ Գերմանիայում ծառայության ծախսերը հոգում է ապահովագրությունը:
Պատվիրակությունը հետաքրքրվել է Հայաստանում երիկամի փոխպատվաստման ծառայության փորձից, որին ի պատասխան` նախարարը ներկայացրել է ներկա արդյունքները, խոսել դիակային դոնորության իրավական կարգավորումների ընթացքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրկրաշարժ Հայաստանում
Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան
Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան
Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել
ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին
Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը
Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար
Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները
Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ
Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա
«Սևան ազգային պարկ»-ի հարևանությամբ կայանված մեքենայում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին. Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ
Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը
Քաղաքացին ընկել է Գնդեվազ գյուղի մոտակա ձորը և վնասվածքներ ստացել
Քասախի արվեստի դպրոցում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը. ինչպես մասնակցել
Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը
Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին
Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները
Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին
Մեկ քարտ, շատ ուղիներ
Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան
Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին
Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ
Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ
2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար
Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ
Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն
Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ
Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար
Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ
Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան
Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան
Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ
Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ
Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը
Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կան զոհեր. տեսանյութ
Ժամանակավորապես արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների, մսի, չմշակված մորթի ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT