Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել

01/04/2025 schedule16:09

Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակի ավագանու անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մկրտչյանը:

«Ես երեկ դիմում են ներկայացրել ինքնաբացարկի: Նոտարով, ամեն ձևով հաստատել հրաժարվել եմ, նախ առողջական խնդիրներ ունեի, մի քանի օր առաջ սրտի հետ կապված խնդիր ունեցա»,- ասաց նա:

Ինչպե՞ս է գնահատում փաստը, որ «Իմ հզոր համայնք»-ը գյումրեցուց ստացած քվեն փաստացի ծառայեցնելու է այլ ուժի, ավելի հստակ՝ Վարդան Ղուկասյանին: Պատասխանելով հարցին՝ Մկրտչյանն ասաց՝ իր որոշելիքը չէր դա:

«Հետո էս խառնաշփոթից ես երբեք գլուխ չեմ հանի, ինքս արվեստագետ եմ, ես քաղաքական բաներով չեմ զբաղվել, ես չեմ դա որոշողը, ովքեր որ որոշել են, երևի ունեն իրենք իրենց պատճառները, խնդիրները: Ինձ առաջարկեցին, ես մասնակցեցի: Ես միշտ էլ մասնակցել եմ քաղաքի մշակութային կյանքին, ամբողջ կյանքս՝ 50 տարի աշխատում եմ, Գյումրու պատվավոր քաղաքացի եմ, որ առաջարկեցին՝ չմերժեցի, մտածելով, որ Գյումրու ավագանիում մշակութային հարցերի մեջ երևի օգտակար կլինեմ: Բայց քանի որ առողջական խնդիրներ ունեցա, որոշեցի հրաժարվել»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը:

Եթե առողջական խնդիր չծագեր՝ կշարունակե՞ր Գյումրու պատվավոր քաղաքացին սկսած գործը այն թիմի հետ, որն այսօր իր քվեները տվել է Վարդան Ղուկասյանին:

«Չէ, ճիշտն ասած՝ դրա մասին չեմ մտածել, բայց երևի կսպասեի, որ ջրերը պարզվեին, որ ես իմ անելիքն իմանայի: Ես էն մարդկանցից չեմ, որ կարող է կռիվ անել, անպատվել, կարող է անպատիվ խոսք ասել, կամ անպատիվ խոսք լսել, եթե էդ ամբողջ պարզեցումից հետո նկատեի, որ անառողջ մթնոլորտ պիտի լինի, հազար տարի մնար՝ չէի աշխատի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4258 դիտում

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում