ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

03/04/2025 schedule22:11

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։

«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։

«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։

«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ,  որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները:

«Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․ «Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։

Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։

«Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ»,- նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։ EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։

Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։ Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
428 դիտում

ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են

Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան

Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել

Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև

Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքեր են կազմում

Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան

Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել

Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ

Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում

Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել

Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի

73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները

Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում

Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին

Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին

Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը

Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը

Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը

Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին

23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց