Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

12/04/2025 schedule15:00

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի կարդինալին և ռեկտորին՝ խիստ դատապարտելով գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործումը:

Նամակում ասվում է.

«Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա

Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս

Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։

Գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և թյուր պատկերացում է ստեղծում, թե ներկայիս Ադրբեջանը քրիստոնեական հնագույն բազմադարյան պատմություն ունեցող երկիր է։ Համոզված ենք, որ և՛ համալսարանն ու հյուրընկալող կողմը, և՛ մասնակիցները հրաշալի գիտակցել են գիտաժողովի խորագրի խնդրահարույց լինելը։ Ակնհայտ է, որ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» կեղծ խորագրի ներքո ներկայացված է Աղվանքում, Արցախում, Նախիջևանում քրիստոնեության բազմադարյան պատմությունը։ Վստահ ենք, որ թե՛ դուք՝ որպես գիտնական, և թե՛ գիտաժողովի մասնակիցները, քաջատեղյակ եք, որ Աղվանքի, Արցախի և Նախիջևանի քրիստոնեական՝ հայկական ու աղվանական ժառանգությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան պետության հետ։

Հռետորական հարց է առաջանում՝ արդյոք պահպանվե՞լ է գիտական էթիկան և բարոյականությունը՝ գիտաժողովի ընթացքում Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության, հայկական եկեղեցիների ոչնչացման և դրանց «աղվանականացման» մասին գոնե մեկ զեկույց բարձրաձայնելու առումով։ Տարակուսելի է նաև, որ գիտաժողովում որևէ զեկույց չի հնչել տարածաշրջանում պետական մակարդակով առաջինը քրիստոնեություն (301 թ․) ընդունած ժողովրդի՝ հայերի և Հայաստանի մասին։

Նշված գիտաժողովը պատմությունը քաղաքական նպատակներով շահարկելու, այն որպես զենք օգտագործելու ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ադրբեջանի կողմից պատմությունը՝ որպես զենք օգտագործելու երևույթը նոր չէ։ Դրա նպատակն է լեգիտիմացնել իր՝ տարածաշրջանում ագրեսիվ նկրտումները, ծառայեցնել այն քաղաքական, ռազմական շահերին։

Փաստ է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ճանապարհով հայաթափեց Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը), իսկ այժմ շարունակում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։ Այս մասին են վկայում ոչ միայն միջազգային տարբեր կազմակերպություններ, պետություններ, այլև արբանյակային լուսանկարներ ու համացանցում տարածված տեսանյութեր։ Տեղեկատվական դաշտը լի է ադրբեջանական ղեկավարության ելույթներով, որոնցում բացահայտ սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և հայերի հասցեին։ Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով, բացահայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական պատմագրությունն ու քարոզչությունը, չնայած բազմաթիվ սկզբնաղբյուրային տվյալներին ու վկայություններին, կեղծում է տարածաշրջանի պատմությունը՝ փորձելով Ղարաբաղի տարածքը զրկել պատմական հայկական ներկայությունից։ Անհիմն կերպով ադրբեջանական գիտական շրջանակները պնդում են, որ հայերը Ղարաբաղում հայտնվել են միայն 19-րդ դարի սկզբին, իսկ հուշարձանների վրա հայերեն արձանագրություններն ավելացվել են 19-20-րդ դարերում։

Այն, որ հեղինակավոր համալսարանի հարթակն օգտագործվել է հակահայկական ելույթների և պատմության աղավաղման համար, վկայում են մասնակիցների ելույթները։ Քաղաքագետ Ֆուադ Ախունդովը պատմական կեղծարարություններով լի իր ելույթում նշել է․ «Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանող աղվանական եկեղեցիները», «հայերը ոչնչացրել են Ղարաբաղի տարածքում գտնվող աղվանական հուշարձանները և փորձեր են արել հայացնել դրանք», «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանն իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել է տեղանունները, աղվանական եկեղեցիների ճարտարապետությունը»։ Գիտաժողովի բացումն օգտագործվել է «ադրբեջանական բազմամշակութայնության» թեզն առաջ տանելու և Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։

Ցավալի է, որ գիտաժողովին համաձայնել են մասնակցել ոլորտի հայտնի հետազոտողներ ևս՝ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն, որոնք քաջածանոթ են տարածաշրջանի պատմությանն ու մշակույթին։ Հուսով ենք, որ նրանք իրենց գիտական հեղինակությունն օգտագործել են ճշմարտությունը ներկայացնելու և հնչած կեղծ թեզերը հերքելու նպատակով։

Համալսարանի հարգելի՛ ղեկավարություն, Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում տարբեր երկրներում նման գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ անցկացնելու և իր քարոզչական թեզերն առաջ տանելու համար։

Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարած համալսարանն ավելի բծախնդիր կգտնվի և հետայսու թույլ չի տա իր բարձր ամբիոնն օգտագործել Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության տարածման, ագրեսիվ քաղաքականության առաջմղման և հայկական, քրիստոնեական հետքը ջնջելու նպատակով։ Հարկ ենք համարում նշել, որ նշված գիտաժողովի դահլիճում Ադրբեջանի դրոշի կողքին տեղադրվել է նաև Վատիկանի դրոշը՝ դրանով իսկ փորձելով առավել մեծ կշիռ ու հեղինակություն հաղորդել միջոցառմանը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5937 դիտում

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է

Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են

Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին

Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը

Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան

Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել

Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ

Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ

Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան

Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է

Իմ գործընկեր Մարտունը ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալությանը, մի բան եղած չլինի՞. Պալյան

Վոլոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը

Երևանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Ինձ համար շատ կարևոր է, որ Օպերային թատրոնը խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան. տեսանյութ

Դիլիջանի անտառներում ոտքը կոտրած և մոլորված օտարերկրացին հայտնաբերվել է

Քո վճարած հարկը կյանք է փրկում, անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս. Անահիտ Ավանեսյան

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Դատախազների ֆուտբոլի թիմը իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչում է

Ակումբում տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է շենքի հետնամասում. 23-ամյա երիտասարդ է դանակահարվել

Հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է, պետություն-թատրոն համագործակցությունն էլ ակտիվ է․ Մկրտչյան

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանը 3 մասնակից ունի. ովքեր կպայքարեն

Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական պարապմունքին. տեսանյութ