Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

12/04/2025 schedule15:44

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։

Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ:

Ըստ Միրզոյանի՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա ունենալ արդյունավետ քննարկում՝ գալու որոշակի լուծումների։

«Ես գերադասում եմ կենտրոնանալ ներկայի և ապագայի հետ կապված իրողությունների վրա։ Պատմական հարցերի վրա կենտրոնանալու պարագայում, թե որ տարածքն ում է պատկանել 100 տարի առաջ կամ որ կողմն է ավելի շատ մարդ սպանել՝ մենք կներքաշվենք մեկ այլ հակամարտության մեջ։ ՀՀ կառավարության ցանկությունն է կայուն և վերջնական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին ներառելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Մենք հաջողության ենք հասել երկար բանակցությունների արդյունքում և համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակությունը։ Այժմ ցանկանում ենք շուտափույթ խորհրդակցություններ սկսել պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը որոշելու համար»,- ասել է Միրզոյանը։

Արդյո՞ք պայմանագրի ներկա տեքստը պատասխաններ է տալիս հնարավոր բոլոր հարցերին. Միրզոյանի կարծիքով՝ ոչ։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։

«Սա սկիզբն է, և մեր կարծիքով՝ պետք է ձևավորել հանձնաժողով, որը կքննարկի խնդրահարույց մյուս հարցերը։ Կարևոր է, թե կողմերն ինչ են հաղորդում իրենց հասարակություններին, կարևոր է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ մեսիջներ են ուղարկում աշխարհին։ Հարցն այն է՝ կրկին փորփրո՞ւմ ենք անցյալը, թե՞ կառուցում ենք միասնական, բարգավաճ ապագա մեր քաղաքացիների համար։ Մեր հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը խոսեց որոշ նախապայմանների մասին։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։

Գետնի վրա մենք չունենք որևէ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է՝ մենք պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Կարող ենք ստորագրել ցանկացած պահի, րոպեների ընթացքում։ Եկեք, ի վերջո, ստորագրենք խաղաղության պայմանագիրն ու ձևավորենք համատեղ հանձնաժողով, որի մասին արդեն հիշատակեցի իմ խոսքում»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1022 դիտում

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է

Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են

Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին

Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը

Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան

Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել

Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ

Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ

Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան

Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է

Իմ գործընկեր Մարտունը ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալությանը, մի բան եղած չլինի՞. Պալյան

Վոլոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը

Երևանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Ինձ համար շատ կարևոր է, որ Օպերային թատրոնը խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան. տեսանյութ

Դիլիջանի անտառներում ոտքը կոտրած և մոլորված օտարերկրացին հայտնաբերվել է

Քո վճարած հարկը կյանք է փրկում, անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս. Անահիտ Ավանեսյան

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Դատախազների ֆուտբոլի թիմը իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչում է

Ակումբում տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է շենքի հետնամասում. 23-ամյա երիտասարդ է դանակահարվել

Հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է, պետություն-թատրոն համագործակցությունն էլ ակտիվ է․ Մկրտչյան

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանը 3 մասնակից ունի. ովքեր կպայքարեն

Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական պարապմունքին. տեսանյութ