32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ի՞նչ է հայտնի

13/04/2025 schedule18:11

Ռուսական զորքերը ապրիլի 13-ին հարվածներ են հասցրել Սումի քաղաքի կենտրոնին։

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության թարմացված տվյալների համաձայն՝ զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, 100 մարդ վիրավորվել, այդ թվում՝ 11 երեխա։ Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ ռուսները երկու բալիստիկ հարված են հասցրել Սումիին։

181.jpg (169 KB)

Զոհերի թիվը, ըստ նրա, դեռ կարող է աճել։ Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Սումիի հրետակոծությունը։

Գնդակոծությունը տեղի է ունեցել ցերեկով, երբ զոհվածներից ու վիրավորներից շատերը եղել են փողոցներում, մեքենաներում և հասարակական տրանսպորտում։

«Հարվածները հստակ արձանագրվել են քաղաքի կենտրոնում: Այսօր Ծաղկազարդի կիրակի է, շատերը դրսում էին, մոտակայքում եկեղեցի կա, որտեղ օծում է կատարվում: Հենց այդ ժամանակ ռուսները հարվածել են՝ հստակ գիտակցելով, որ հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը», - ասել է Կլիմենկոն:

Screenshot_15.jpg (130 KB)

«Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Պուտինը անտեսում է հրադադարի ամբողջական և անվերապահ դադարեցման վերաբերյալ Ամերիկայի առաջարկը: Ցավոք, նրանք Մոսկվայում վստահ են, որ կարող են իրենց թույլ տալ շարունակել սպանությունները: Մենք պետք է գործենք իրավիճակը փոխելու համար», - գրել է իր էջերում նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը, Սումիում տեղի ունեցած հարձակումը հարվածել է Սումիի պետական համալսարանի Կոնգրեսի կենտրոնին, որտեղ հաճախ են դասեր անցկացվում երեխաների համար։

«Կոնգրեսի կենտրոնում այս տարածքը շատ ակտիվորեն տրվում է վարձակալության և օգտագործվում է տարբեր դասընթացների, ակումբների և վարպետության դասերի անցկացման համար: Իրականում դա կրթական կենտրոն էր ամբողջ քաղաքի համար», - BBC-ի ուկրաինական ծառայությանն ասել են տեղի բնակիչները:

183.jpg (170 KB)

Վնասվել են նաև շրջակա փողոցները, ջարդուփշուր են եղել մեքենաներ, վնասվել են հարակից տները։

Հրթիռակոծության վայրից լուսանկարում պատկերված են փողոցում ընկած դիեր։

«Շատ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Նման հարձակումը քրիստոնեական մեծ տոնի օրը՝ ապրիլի 13-ին, բացարձակ չարիք է», - ասել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան:

185.jpg (155 KB)

Նա հավելել է, որ արդեն մանրամասն տեղեկություններ են փոխանցել բոլոր գործընկերներին և միջազգային կառույցներին  պատերազմական հանցագործության մասին:

«Կոչ ենք անում բոլոր մայրաքաղաքներին և շտաբներին վճռական գործողություններ ձեռնարկել: Երկրորդ ամիսն անընդմեջ Ռուսաստանը հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը ամբողջական հրադադարի մասին, որն Ուկրաինան անվերապահորեն ընդունեց մարտի 11-ին»,- հավելել է Սիբիգան:

186.jpg (207 KB)

Քաղաքում մոբիլիզացվել են բոլոր արտակարգ ծառայությունները, դրանք, ըստ երկրի նախագահի, գործում են արտակարգ ռեժիմով:

«Մեզ պետք է կոշտ պատասխան աշխարհից: ԱՄՆ-ից, Եվրոպայից, աշխարհում բոլոր նրանցից, ովքեր ցանկանում են, որ այս պատերազմն ու սպանությունները ավարտվեն: Ռուսաստանը ցանկանում է հենց այսպիսի ահաբեկչություն և երկարացնում է այս պատերազմը: Առանց ագրեսորի վրա ճնշման՝ խաղաղությունն անհնար է: Խոսակցությունները երբեք չեն դադարեցրել բալիստիկ և օդային ռումբերը»,- սոցցանցերի  իր էջում գրել է Զելենսկին:

187.jpg (285 KB)188.jpg (286 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1219 դիտում

Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

ՀԲ կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել

Ֆրանսիան 20 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի ընտանիքներին

Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Վերականգնվող եկեղեցի, կառուցվող տներ, դպրոց. վարչապետն ու գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց

Տնտեսական զարգացումը և արդյունքներն են մեզ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու հնարավորություն տալու. վարչապետ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Հավանական է թուրք-իսրայելական բախումը Սիրիայում. Ֆիդան

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. կայացել է միջգերատեսչական խմբի նիստը

Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը

Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել

Թրամփն այս շաբաթ ակնկալում է ՌԴ-ի պատասխանը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը

20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը

Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել

Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել

Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում

Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ

Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը

Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր

Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան

Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ

7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին

Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով

Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է

Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ

Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր