Քոչարյանն անգերազանցելի մենեջեր է, եթե պետք է պետությունը կախման մեջ դնել մեկ այլ պետությունից․ Իոաննիսյան

19/05/2025 schedule16:26

«Ռոբերտ Քոչարյանը շատ լավ մենեջեր է, անգերազանցելի մենեջեր, եթե պետք է պետությունը կախման մեջ դնել մեկ այլ պետությունից»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը՝ իրենց տարատեսակ խնդիրներով հանդերձ, փորձում էին նվազեցնել կամ կառավարել Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած լծակները: Մեկի մոտ ստացվում էր, մյուսի մոտ՝ ոչ այդքան, երրորդի մոտ կարող է ընդհանրապես խիյարը թարս աճեր: Բայց երեքն էլ ակնհայտորեն քիչ թե շատ փորձում էին դա անել:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ հակառակը: Նա ամեն ինչ անում էր, որ Հայաստանի կախվածությունը միմիայն խորանա: Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր Քոչարյանը թույլ տալ, որ Իրան-Հայաստան գազատարն ունենար 1200 մմ տրամագիծ. չէ՞ որ այդպես Հայաստանի համար ռուսական գազին այլընտրանք կհայտնվեր:

Քոչարյանը այժմ էլ է դա անում, օրինակ, քննադատելով Հայկական բանակի հրետանու՝ ռուսական 152 մմ տրամաչափից անցումը համաշխարհային 155 մմ տրամաչափին: Ո՞նց կարող է նա չքննադատել մի բան, որի արդյունքում մենք կկարողանանք հրետանի ու արկ գնելու հարցում ազատվել ռուսական մենաշնորհից ու ունենալ լայն ընտրանի՝ Կորեայից ու Հնդկաստանից մինչև Ֆրանսիա ու ԱՄՆ:

Հ.Գ. Առհասարակ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ մենք ենք Ռուսաստանին «դավաճանել»՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, ուզում են, որ հանրությունը մոռանա, որ դրանից մի ամիս առաջ՝ 2022 թ. սեպտեմբերին, Ադրբեջանը Ռուսաստանի քաղաքական աջակցությամբ ու լռելյայն համաձայնությամբ հարձակվել էր Հայաստանի վրա: Այդ փաստը մոռացության տվողները Քոչարյանի գլխավորությամբ Ռուսաստանի շահերի ներկայացուցիչներ են»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1806 դիտում

Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, հայաստանյան լուծումն ու պատասխանը «Խաղաղության խաչմերուկ»-ն է. Միրզոյան

Ընտրապիղծը և սրբապիղծը․ ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել. Կոնջորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

Մենք սա թույլ չենք տալու. Ռուբեն Ռուբինյան

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կվերակազմակերպվի ՀՀ պատմության թանգարանի մասնաճյուղի. հաստիքներ չեն կրճատվի

ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան

ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ. Չախոյան

Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը. լուսանկարներ, տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Արցախը շրջափակել էին, կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու. Գագիկ Մելքոնյան. տեսանյութ

Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել, լսեք Տիրան սրբազանին և ԼՏՊ-ի էջը փակեք. Հարությունյան

Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ. Մհեր Գրիգորյան

Ժողովրդի մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս. 70-80 տոկոսը սատարում է վարչապետին. Ղալումյան

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքում էական առաջընթաց կա. Խուդաթյանն ընդունել է ԿԶԵՀ պատվիրակությանը

Ժնևում հանդիպել են ԱՍՀ նախարարը և Ահմադ Մեյդարին. համագործակցության ընդլայնման հնարավորություններ են դիտարկվել

Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան՝ քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ

Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում

Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան

Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան

Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար

ԲԿ-ներից մեկի 5-րդ հարկի պատուհանից քաղաքացին ցած է նետվել, մահացել

Բելգիան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում աջակցում է ՀՀ-ին. ՆԳ նախարարը հանդիպել է Աննելին Վան Բոսսյուին

Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել

Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. քննարկվել է վարչապետի հանձնարարականը

Անդրանիկ Քոչարյանը, Խաչատրյանը, Մեհրաբյանը մասնակցել են հայկական արտադրանքի նոր սպառազինության փորձարկումներին

Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյանը ցավակցություն է հայտնել

Հուլիսի 1-ից ՀՀ-Վրաստան և հետադարձ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի ուղևորների ցուցակի առկայությամբ

Հնդկական կործանված ինքնաթիռում գտնված բոլոր 242 անձինք զոհվել են

Այցերի վերաբերյալ տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն. Բաղդասարյանը՝ վարչապետի Թուրքիա գնալու մասին

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 12-ին

Ճամբարակում շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը հասել է 6-ի

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Ելփին բնակավայրի հարակից հատվածում

Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն

Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը

Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան