Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել

19/05/2025 schedule21:14

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաղրամյան 26 հասցեի այցելությունից ֆեյսբուքյան իր էջում հրապարակված երկրորդ տեսանյութով մանրամասներ է հայտնել։

Նա նկատել է․ «Եկա այստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն, ինչ որ ես մտածում էի։ Այսինքն՝ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։

Այն շինարարական կազմակերպությունը, իրական սեփականատերը, որը Բաղրամյան 26-ի շրջակայքում շենքի սեփականատերն է, խնդրում եմ կապվել իմ գրասենյակի հետ։

Ես վաղը առավոտյան կկապվեմ նաև քաղաքապետարանի հետ և կփորձեմ հասկանալ, թե ով է իրական սեփականատերը, որ շինարարները իմ անունն են տվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյբուքյան իր էջում հայտնել է, որ փնտրում է այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձանագքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել է՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։

Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:

Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ հայտնեց Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Հարևանությամբ կայանված երկու «Մերսեդես» մակնիշի և BYD մակնիշի մեկ ավտոմեքենա հրդեհվել է: Կայանված են եղել, վարորդները կամ այլ անձինք այդտեղ չեն եղել, այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ և մարմնական վնասվածքներ չստանալ: Նախնական տվյալներով՝ որևէ տուժած չկա, հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ 

Այնուհետև նա տեղեկացրել էր, որ այս պահին շարժվում է դեպի Բաղրամյան 26 հասցե։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1175 դիտում

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 12-ին

Ճամբարակում շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը հասել է 6-ի

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Ելփին բնակավայրի հարակից հատվածում

Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն

Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը

Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան

Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը Մարսելում կմասնակցեն «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահին

31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա 2 ձերբակալված

110 հաստատված զոհ կա, մյուսներին որոնում են. նոր մանրամասներ Հնդկաստանում կործանված ինքնաթիռից

Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար

Լափելու գծով տարածաշրջանային բացառիկ առաջատար Քոչարյանի դուքյանապետը պնդում է՝ «գումար է լափվել». Ալեքսանյան

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Պայթեցման աշխատանքներ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին

Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ

Հայտնաբերվել է 50-ամյա օտարերկրացին, որին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր

FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, ամպրոպ

Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 242 ուղևորի ճակատագիրն անհայտ է

Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան

ՀՀ մտածող մարդիկ շատ բան կորցրին՝ բաց թողնելով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բանախոսությունը. Հակոբյան

Ռուսական ուժերը կրկին ԱԹՍ-ներով գիշերային գրոհ են կազմակերպել Խարկովի ուղղությամբ. կան տուժածներ

Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ

Ճամբարակի փլուզված շենքում բնակիչներ դեռ չեն բնակվում. մանրամասներ

ԵԱՏՄ «Ալկnhոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից

Դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․ վարչապետ

Համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը՝ Պուտինին ու Միշուստինին

Ապագա չկա, երբ չգիտես՝ ինչ ես անելու. Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է. վարչապետ

Չկա մի արժանահավատ քրիստոնյա, ում համար ընդունելի կլինի վեղարի տակ թաքցրած անառակությունը. Չախոյան

Անցնելով դժոխային իրադարձությունների միջով՝ ունենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. վարչապետ

31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես միշտ եկեղեցականներն ուզում են տիեզերական կեղծիքի մասնակից դարձնել մտավորականությանը. Հարությունյան

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. տեսանյութ

Նորոգման և բարելավման աշխատանքներ՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում. տեսանյութ

Ինչ վիճակում են Ճամբարակի պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց ունեմ կաթողիկոսի նկարագիր. վարչապետ

Երևանի բժշկական կենտրոններից մեկը 12-ամյա տղայի մարմին է տեղափոխվել