Երևան
12 °C
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում ստորաբաժանում:
Այնուհետև Կապանում հանդիպում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից:
Պաշտպանը նաև կարևորել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
Այց է իրականացվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Կապանի գրասենյակ: Պաշտպանին ներկայացվել են կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի ուղղությունները:
Այնուհետև Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցեր են իրականացրել սահմանամերձ Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրեր:
Տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերող խնդիրների հավաքագրում:
Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարություններին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանի՝ հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲԿ-ներից մեկի 5-րդ հարկի պատուհանից քաղաքացին ցած է նետվել, մահացել
Բելգիան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում աջակցում է ՀՀ-ին. ՆԳ նախարարը հանդիպել է Աննելին Վան Բոսսյուին
Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել
Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. քննարկվել է վարչապետի հանձնարարականը
Անդրանիկ Քոչարյանը, Խաչատրյանը, Մեհրաբյանը մասնակցել են հայկական արտադրանքի նոր սպառազինության փորձարկումներին
Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյանը ցավակցություն է հայտնել
Հուլիսի 1-ից ՀՀ-Վրաստան և հետադարձ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի ուղևորների ցուցակի առկայությամբ
Հնդկական կործանված ինքնաթիռում գտնված բոլոր 242 անձինք զոհվել են
Այցերի վերաբերյալ տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն. Բաղդասարյանը՝ վարչապետի Թուրքիա գնալու մասին
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 12-ին
Ճամբարակում շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը հասել է 6-ի
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Ելփին բնակավայրի հարակից հատվածում
Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն
Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը
Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան
Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան
Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը Մարսելում կմասնակցեն «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին
Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահին
31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա 2 ձերբակալված
110 հաստատված զոհ կա, մյուսներին որոնում են. նոր մանրամասներ Հնդկաստանում կործանված ինքնաթիռից
Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար
Լափելու գծով տարածաշրջանային բացառիկ առաջատար Քոչարյանի դուքյանապետը պնդում է՝ «գումար է լափվել». Ալեքսանյան
Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը
Պայթեցման աշխատանքներ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին
Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ
Հայտնաբերվել է 50-ամյա օտարերկրացին, որին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր
FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, ամպրոպ
Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 242 ուղևորի ճակատագիրն անհայտ է
Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան
ՀՀ մտածող մարդիկ շատ բան կորցրին՝ բաց թողնելով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բանախոսությունը. Հակոբյան
Ռուսական ուժերը կրկին ԱԹՍ-ներով գիշերային գրոհ են կազմակերպել Խարկովի ուղղությամբ. կան տուժածներ
Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ
Ճամբարակի փլուզված շենքում բնակիչներ դեռ չեն բնակվում. մանրամասներ
ԵԱՏՄ «Ալկnhոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից
Դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․ վարչապետ
Համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը՝ Պուտինին ու Միշուստինին
Ապագա չկա, երբ չգիտես՝ ինչ ես անելու. Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT