Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ

20/05/2025 schedule13:16

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել:

Մայիսի 19-ին կայացած ՀՌԽ որոշման համաձայն՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ խախտումներն արձանագրվել են ՊՎԾ-ի կողմից, ինչի առնչությամբ մայիսի 5-ին կազմվել է արձանագրություն:

«2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից Հանրային հեռարձակողի խորհրդին հասցեագրված գրությամբ արձանագրվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև՝ նաև Ընկերություն) գործունեությանն առնչվող օրենսդրական պահանջների առերևույթ խախտումներ: 2025 թ. մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ՝ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Արմեն Քոլոյանից գրավոր կերպով պահանջվել է ենթադրյալ խախտումների մասին գրավոր բացատրություն՝ դրա համար վերջինիս տրամադրելով 3 աշխատանքային օր: 2025 թվականի մայիսի 12-ին Արմեն Քոլոյանից ստացվել է համապատասխան գրավոր բացատրություն»,- նշված է որոշման մեջ:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի պարտականությունները կատարողի կողմից հանձնարարվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ներքին աուդիտի բաժնի ղեկավարին՝ սեղմ ժամկետներում իրականացնել Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմակերպված գնման ընթացակարգի աուդիտ: Պարզվել է՝ «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու:

Հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը: ՀՌԽ-ն որոշել է, որ Քոլոյանի նկատմամբ պետք է տույժ կիրառվի, սակայն որոշել է կիրառել նկատողություն՝ հաշվի առնելով. «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի: Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»,- ասվում է որոշման մեջ:

Ամբողջական որոշումը՝ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
620 դիտում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար է նշանակվել

Կառավարությունը հաստատել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի 2 հայտի ֆինանսավորման, կատարման կարգը. նախարար

Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին

Տարածաշրջանի զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը հարևանների հետ. Վարդանյան

«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. լուսանկարներ

Որ դեպքում անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուները կստանան աջակցություն

Որևիցե ճնշում չկա, հայ առաքելական եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է. Նարեկ Մկրտչյան

Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. օրակարգում 30 հարց կա

Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով. Բարո

Իրանը հայտարարել է Իսրայելի հարվածների հետևանքով 5 հիվանդանոցի վնասման մասին

Վարչապետը մեկնել է Թուրքիա. նրան ուղեկցում են Ռուբինյանը, Միրզոյանը, Կոստանյանը

ID քարտերի պահանջարկը մեծացել է, տրամադրման ժամկետների ուշացման խնդիրը՝ վերացել. ՆԳՆ

Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի ևս մեկ կետի արտադրական գործունեությունը

Ինչպե՞ս հասկանալ ուժերին, որոնք մի քանի օր է՝ պատերազմի քարոզչությամբ ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին. Ղազարյան

Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք

Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Իրանը հարվածել է իսրայելական ռազմական կիբեռանվտանգության ընկերությանը և Microsoft-ի գրասենյակին. կան տուժածներ

Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքները մեր առանցքային ուղղությունն են. ՄԻՊ

Թրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում

ԱԳ փոխնախարարն ու Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին

Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան

ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում

Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան

ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան

«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ

Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, կա 2 տարբերակ. Իոաննիսյան