Լուրերը, թե կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, սուտ են. «Ալիանս պլազա» ընկերություն

20/05/2025 schedule14:45

«Ալիանս պլազա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։

«Նշված շենքերը կառուցվել են և պատկանում են միայն «Ալիանս 64» ՍՊ ընկերությանը։

Եվ ևս մեկ անգամ հերքում ենք այդ «տաղավարային» խոսակցությունները և հայտնում, որ պարոն Սիմոնյանը ընդհանրապես առնչություն չունի մեր ընկերության հետ, ուստի խնդրում և հորդորում ենք ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և նման անհիմն ապատեղեկատվություն չտարածել»,- հայտարարել են «Ալիանս 64» ՍՊԸ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը փնտրում էր այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել էր՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։

Սիմոնյանը Բաղրամյան 26 հասցե այցելությունից հրապարակած տեսանյութով մանրամասներ էր հայտնել։

Նա նկատել էր․ «Եկա այստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն, ինչ ես մտածում էի։ Այսինքն՝ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։ Այն շինարարական կազմակերպությունը, իրական սեփականատերը, որը Բաղրամյան 26-ի շրջակայքում շենքի սեփականատերն է, խնդրում եմ կապվի իմ գրասենյակի հետ»:

Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:

Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ էր հայտնել Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել էր, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել էր 16։50-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
561 դիտում

Վերիշեն-Խոզնավար՝ ավելի քան 30 տարվա անմիխիթար ճանապարհը հիմնանորոգվում է. լուսանկարներ

Իսրայելի բանակի փոխանցմամբ՝ Իրանի օբյեկտներին հարվածներն ավարտել են. Թեհրանը պատասխանել է հայտարարությանը

24 տոննա ցեմենտով բեռնված բեռնատարը բախվել է ժայռին և բռնկվել

Աշտարակի խճուղում լրագրողի հետ միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից

Ամիօ լիզինգ․ խելացի ընտրություն, վստահելի գործընկեր

Եթե այդպես շարունակվի, այլևս չենք կարողանա համագործակցել․ Ավինյանը՝ «ՄԱՆ» ավտոբուսների անսարքության մասին

Թել Ավիվը՝ Իրանի գիշերային հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ, տեսանյութ

Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ. ՆԳՆ

Կանադայում մեկնարկել է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է նաև Թրամփ-Զելենսկի հանդիպում

Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, առգրավվել է 200 կգ պայթուցիկ նյութ

Իրանը հարվածել է իսրայելական Հայֆա քաղաքի էլեկտրակայանին, Թել Ավիվին

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ համակարգվել են հրատապ խնդիրները

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացել

Պապիկյանի հրամանով՝ փոխգնդապետ Էդգար Ջանոյանը նշանակվել է «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի պետ

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա

Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց

2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից

Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել

Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի

Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ

Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը

Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից