Հեռավոր գեղում ծվարած տխմարին հասանելի են միայն ամերիկյան բաց աղբյուրները. Հակոբյանը տվյալներ է հրապարակել

20/05/2025 schedule15:34

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում շարունակում է անդրադառնալ և պատասխանել իր հասցեին հնչող քննադատություններին: Այս անգամ նա անդրադարձել է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցների վերաբերյալ արված հարցադրմանը:

««Հակոբյա՛ն Աննա, ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, և ինչ եք արել» https://hayeli.am/?p=796824&l=am):

Այս հարցը իրենց հեռավոր գեղից իր գեղցու ակցենտով և տխմարի ինքնավստահությամբ ինձ ուղղում է ինչ-որ մեկը (անունն էլ չգիտեմ):

Նա ակնարկում է, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին փոխանցված գումարները չեն ծառայել իրենց նպատակին. գրպանվել են, յուրացվել են, ու չգիտեմ՝ ինչ։

Նա այնքան տառաճանաչ չէ, որ օգտվի «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքէջի «Հաշվետվություններ» բաժնից՝ https://mystep.foundation/hy/reports/ և ստանա իր հարցի պատասխանը։ Հեռավոր գեղում ծվարած տխմարին հասանելի են միայն ամերիկյան բաց աղբյուրները. հայաստանյան բաց աղբյուրներից օգտվելու համար նախ պետք է մաշտոցյան այբուբենն իմանալ։

Հատուկ անգրագետի համար եմ տեղադրում՝

  • Նվիրատվություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ 1,000,000 $
  • Արձագանք պատերազմին՝ 733,465 $
  • Աջակցություն COVID-19 համավարակի դեմ պայքարին՝ 302,278 $

Եղա՞վ 2 միլիոն դոլար։ Դե մնացածն էլ դու մտիր, հաշվիր, ապո՛ւշ։

Ու առհասարակ, առաջարկում եմ բոլորին, ովքեր 6-7 տարի է զառանցում են, թե հիմնադրամի գումարները յուրացվում են իմ կողմից, հավաքվեք, ձեր ճաշակով աուդիտորական ընկերություն վարձեք, ուղարկեք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ։ Մինչև վերջին լումայի ու ցենտի ճշգրտությունը մտցնեմ ձեր աչքը, ա՛յ անուղեղներ, որ բոլորին ձեր արշինով եք չափում։

Հ. Գ. Այստեղ կցում եմ մի քանի անդորրագրի «պատկերներ»։ Դու էլ տեղադրիր «պատկեր», որ Արաքսի Սիմիդյանը այս տարիների ընթացքում մեկ ցենտ աշխատավարձ է ստացել հիմնադրամից, կամ էլ որևէ ցենտ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։ Կարո՞ղ ես։ Չես կարող, որովհետև չի’ ստացել, տխմա՛ր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8395 դիտում

Կառավարությունը հաստատել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի 2 հայտի ֆինանսավորման, կատարման կարգը. նախարար

Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին

Տարածաշրջանի զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը հարևանների հետ. Վարդանյան

«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. լուսանկարներ

Որ դեպքում անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուները կստանան աջակցություն

Որևիցե ճնշում չկա, հայ առաքելական եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է. Նարեկ Մկրտչյան

Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. օրակարգում 30 հարց կա

Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով. Բարո

Իրանը հայտարարել է Իսրայելի հարվածների հետևանքով 5 հիվանդանոցի վնասման մասին

Վարչապետը մեկնել է Թուրքիա. նրան ուղեկցում են Ռուբինյանը, Միրզոյանը, Կոստանյանը

ID քարտերի պահանջարկը մեծացել է, տրամադրման ժամկետների ուշացման խնդիրը՝ վերացել. ՆԳՆ

Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի ևս մեկ կետի արտադրական գործունեությունը

Ինչպե՞ս հասկանալ ուժերին, որոնք մի քանի օր է՝ պատերազմի քարոզչությամբ ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին. Ղազարյան

Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք

Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Իրանը հարվածել է իսրայելական ռազմական կիբեռանվտանգության ընկերությանը և Microsoft-ի գրասենյակին. կան տուժածներ

Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքները մեր առանցքային ուղղությունն են. ՄԻՊ

Թրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում

ԱԳ փոխնախարարն ու Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին

Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան

ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում

Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան

ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան

«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ

Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, կա 2 տարբերակ. Իոաննիսյան

Ճգնաժամային կառավարում է հիմա, ունեմ քաղաքական զսպվածություն. Գյումրու քաղաքապետարանի հին ու նոր պաշտոնյաները