Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

25/05/2025 schedule18:14

Ռուսաստանն ու Ուկրաինան ավարտել են 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակումը, հաղորդում են ռուսական և ուկրաինական աղբյուրները։

Փոխանակումը տևել է երեք օր։ Մայիսի 25-ին՝ կիրակի օրը, երկու կողմերը փոխանակել են 303 մարդ։

Եռօրյա 1000-ը 1000-ի դիմաց փոխանակումը 6-րդն էր այս տարի և 65-րդը Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո՝ ըստ Ռազմագերիների բուժման ուկրաինական համակարգող շտաբի:

464.jpg (240 KB)

Ընդհանուր առմամբ 2022 թվականի մարտից սկսած բանակցային գործընթացի և փոխանակումների շրջանակում Համակարգող շտաբն ազատ է արձակել 5757 Ուկրաինայի քաղաքացիների։ Եվս 536 ուկրաինացի վերադարձվել է առանց փոխանակման։

«Ազատ արձակված գերիները կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն և վերականգնում, ինչպես նաև անազատության մեջ անցկացրած ժամանակի համար դրամական նպաստի և միանվագ դրամական օգնության բոլոր վճարումները:

465.jpg (160 KB)

Ուկրաինան կապահովի, որ ազատ արձակվածները վերաինտեգրվեն հասարակությանը ռուսական գերության մեջ երկարատև մեկուսացումից հետո»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:

472.jpg (134 KB)

Համակարգող շտաբի «Տելեգրամ» ալիքում ասվում է, որ ազատ են արձակվել ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի, օդադեսանտային գրոհայինների, տարածքային պաշտպանության, ինչպես նաև Ազգային գվարդիայի, Պետական սահմանային ծառայության և Պետական հատուկ տրանսպորտային ծառայության զինծառայողները։ Նրանց թվում են Մարիուպոլի 70 պաշտպաններ։

466.jpg (244 KB)

Փոխանակման ավարտի մասին հայտարարել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 25-ին Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ևս 303 ռուս զինծառայող, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժերի 303 ռազմագերի է տեղափոխվել:

Բոլոր ռուս զինվորականները և քաղաքացիական անձինք կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

467.jpg (51 KB)

Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության տվյալները՝ ռուս զինվորականներն այս պահին գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։

Նախօրեին կողմերը փոխանակել էին 307-ական հոգի։

473.png (1.27 MB)

«Մեր 1000 մարդկանց ռուսական գերությունից ազատելու պայմանավորվածությունը Թուրքիայում հանդիպման գրեթե միակ իրական արդյունքն էր»,- հինգշաբթի՝ մայիսի 22-ին, առաջին փոխանակումը մեկնաբանելիս գրել է Վլադիմիր Զելենսկին։

468.jpg (266 KB)

Մայիսի 16-ին ուկրաինական և ռուսական պատվիրակությունները 2022 թվականից ի վեր առաջին անգամ Ստամբուլում հանդիպել և ուղիղ բանակցություններ էին վարել։ Զրույցը տևել էր մոտ երկու ժամ։

471.jpg (90 KB)

Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

CNN-ը հայտնել է, որ փոխանակման հարցը բարձրացրել է թուրքական կողմը, երբ բանակցությունները սկսել են փակուղի մտնել։

469.jpg (55 KB)

Հանդիպումից հետո Ումերովը խոսել է «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակման  համաձայնագրի մասին։ Այս տեղեկությունը հետագայում հաստատվել է Ռուսաստանում։

Կողմերը քննարկել են նաև նախագահներ Զելենսկու և Պուտինի հանդիպման հնարավորությունը։ Այնուամենայնիվ, չնայած շարունակվող հաղորդագրություններին՝ այստեղ հեռանկարները դեռևս պարզ չեն:

470.jpg (44 KB)

Վատիկանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու ցանկության մասին։ Դա հաստատել է նորընտիր Հռոմի պապ Լևոն 14-ը, որ անձամբ հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ իր երդմնակալության օրը:

Որպես հանդիպման այլ հնարավոր վայրեր քննարկվել են Շվեյցարիան և կրկին Թուրքիան:

473.jpg (122 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1522 դիտում

Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է

Լարված իրավիճակն ու քաոսը Լոս Անջելեսում պահպանվում են. նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ

Կոտայքի մարզում հնչած կրակոցների, ծեծկռտուքի գործով ձերբակալվել են Արզնիի համայնքապետը և 7 անձ

Առանձին շրջաններում կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունել կկառուցվի. հինը կօգտագործվի վթարային իրավիճակների համար

Գալյանը Ֆլետչերի իրավունքի դպրոցի պատվիրակության հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

Այս տողերի հեղինակը հավակնում է լինել մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Հակոբյան

Գարեգին Բ-ին սատարող որևէ ուժ և հոգևորական չի հերքել նրա՝ զավակ ունենալու փաստը, ուրեմն՝ բոլորը գիտեն. Չախոյան

Եթե իմ զուգընկերուհու կրծկալի միջից կհանեն պետական անվտանգության մասին ինֆորմացիա, ես օք եմ. Աղազարյան

Տուգանվել է «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերությունը, «Մայ նետ»-ի լիցենզիան էլ 30 օրով կասեցվել է

Ինչու ԶՊՄԿ-ն 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահը պարզաբանել է

Գրետա Թունբերգի՝ Գազա ուղևորվող «օգնության նավը» Իսրայելի զինվորականները կալանավորել են, ուղղությունը փոխել

Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի միանա Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրմանը

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել Կառավարությանը և ջրային կոմիտեին․ մանրամասներ

Ինչ վիճակում են վթարի հետևանքով տուժած պարեկն ու մյուս վիրավորները

Էլեն Ասատրյանը Թունիսում նշանադրվել է. լուսանկարներ

Կատալիզատորը հանում են և թունավորում բոլորիս. Ավինյան

Ախուրյան գյուղում տուն է հրդեհվել

Արզնիի հյուրատնից մեկից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ ևս 2 անձ ծեծի է ենթարկվել

Իրեն էշի տեղ է դրել ինչ-որ մի չինովնիկ, մարաղ մտած՝ ասում է՝ լավ է, քաղաքապետարանին են մեղադրում. Ավինյան

Տգիտությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում. Աննա Հակոբյան

Գարեգին Բ-ն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին

Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը քրիստոնեաբար ազատելու շուրջ. վարչապետ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կա 6 տուժած

Գողապետերը Գարեգինին և շրջապատին տվել են ֆինանսական արտոնություն, աչք փակել սքեմի տակ կատարվողի վրա. Կոնջորյան

Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. մանրամասներ

Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը. Փաշինյանն աստվածաշնչյան մեջբերում է արել

ՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը