Երևան
12 °C
Բացահայտվել է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը. դա փաստ է:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Իրենք չեն ընդունում դա, ասում են՝ պիղծ հարց է, չենք պատասխանում,- դիտարկմանն ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց,- հենց դրանով էլ փաստում են, որ դա ճշմարտություն է»:
«Երբ մարդուն ուղիղ հարց ես տալիս, և այդ ուղիղ հարցին ինչ ասես հնչում է՝ բացի բուն այո՛ կամ ո՛չ պատասխանից, դա նշանակում է, որ այդ հարցի պատասխանը մաքսիմալ տհաճ է պատասխանողի համար, որ ինքը չի ուզում հնչեցնել, ու հետևաբար բացահայտվել է, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը: Էդ փաստի բերումով նա չէր կարող ընտրվել ու դառնալ եպիսկոպոս, հետո՝ արքեպիսկոպոս, հետևաբար՝ նաև կաթողիկոս, և հիմա փաստացի կաթողիկոս չէ, որովհետև նա ունի անհամատեղելիություն:
Չի կարող ոչ կուսակրոնը լինել ՀԱԵ կաթողիկոս: Պետք է ձևավորվի Հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ-որ հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, որը կազատի Հայ առաքելական եկեղեցու վեհարանը ուխտադրժությունից և սրբապղծությունից:
Պետք է ընտրվի նոր հոգևոր առաջնորդ, որը կհամապատասխանի Հայաստանյայց առաքելական եկեղեցու արժեքներին: Իրենք չեն անում, դա պետք է անի ՀԱԵ հավատավոր ժողովուրդը սիրով և առանց բռնության»:
Ըստ Ալեքսանյանի՝ նոր հոգևոր առաջնորդը իր հերթին պետք է անցնի բարեվարքության շատ հստակ ստուգում և ամեն ինչով պետք է համապատասխանի Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդի իրական կերպարին և արժեքներին:
«Չեմ կարող բացառել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ որպես ՀԱԵ հավատավոր հետևորդ կաջակցի կամ ինչ-որ ձևաչափով կմասնակցի այդ պրոցեսին: Այստեղ թույլ տվեք նախ ասել, որ պրոցեսին ոչ թե պետությունն է մասնակցում, այլ մասնակցում են ՀԱԵ հավատավոր հետևորդները, և երկրորդն էլ, էդ որ իրենք էլ անընդհատ ասում են՝ պետությունը չպիտի խառնվի, ինձ մոտ տպավորություն է, որ, չգիտես ինչու, միայն ՀՀ-ին է վերաբերում՝ որպես պետություն, որովհետև չե՞ք լսել այն մյուսը (-խմբ. նկատի ունի Վազգեն (Բագրատ) Գալստանյանին), որ անցած տարի փողոցներում էր, վերջերս հարցազրույց էր տվել ու պատմում էր, որ տարատեսակ պետությունների ուժային կենտրոններ պարբերաբար իրեն են դիմում, ասում են՝ այ ձեր մոտ իշխանափոխություն արեք, թե չէ էս կլինի, էս կլինի և այլն, այսինքն՝ ուրիշ պետություններին իրենց ներքին գործերին կարելի ա խառնվել, դեռ մի բան էլ իրենց օգտագործել Հայաստանի Հանրապետության գործերին խառնվելու համար, բայց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետություն՝ օ՜յ, օ՜յ, չի կարելի խառնվել: Լո՞ւրջ են ասում»,- ասաց Ալեքսանյանը:
Ինչո՞ւ այդ հարցը ծագեց հիմա: Հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց՝ երբ էլ լիներ, նույն հարցը հնչելու էր: Դրանից, ըստ Ալեքսանյանի, հարցի լեգիտիմությունը բնավ չի նվազում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին
Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին
«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին
Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ
ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա
Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ
Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT