ADM Diamonds-ը հերքել է կապը Խաչատուր Սուքիասյանի հետ և իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակությանը

23/06/2025 schedule16:40

ADM Diamonds LLC ընկերությունը հերքել է իր առնչությունը Մոսկվայում բարձրորակ ադամանդների հափշտակության դեպքով հարուցված քրեական գործին, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։

Ընկերության հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներում տարածված նյութերի, որ իբրև թե «Ռուսաստանից գողացված ադամանդներ են հասցվել ADM Diamonds LLC-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», պաշտոնապես հայտարարում ենք՝ տվյալ լուրն ամբողջությամբ կեղծիք է, չհիմնավորված ու չփաստարկված։

· Նախևառաջ՝ ADM Diamonds-ի միակ և պաշտոնական հիմնադիրն ու սեփականատերը հայ գործարար Արտակ Բաղիկյանն է։ Ընկերությունը երբևիցե կապ չի ունեցել և չունի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ. վերջինս չի հանդիսանում և չի հանդիսացել ո՛չ ընկերության շահառու, ո՛չ ընկերության բաժնետեր, ոչ էլ առավել ևս՝ սեփականատեր:

· Ավելին՝ նյութերում նշվում է, թե ADM Diamonds-ը պատկանում է Բաղիկյան եղբայրներին։ Հայտնում ենք, որ 2022 թվականից ընկերության 100% բաժնետերն ու սեփականատերը միայն ու միայն Արտակ Բաղիկյանն է։

· ADM Diamonds-ին չի հասցվել և ոչ մի գողացված հումք, ավելին՝ մենք մեր վերամշակման հումքը չենք ստանում ՌԴ-ից։ ADM Diamonds ընկերության ադամանդի վերամշակման բարձրորակ հումքը ձեռք է բերվում ԱՄԷ-ից և Հոնկ Կոնգից բացառապես օրինական ճանապարհով, համապատասխան բոլոր իրավական գործընթացներին ու փաստաթղթերին։ Այս մասին առկա են բոլոր վկայություններն ու ապացույցները։

· Մեր ընկերությունը երբևէ չի համագործակցել անօրինական և հանցավոր խմբերի հետ։ Մեզ համար արդար ու ազնիվ աշխատանքը հիմնարար արժեք և սկզբունք է գործունեության առաջին իսկ օրվանից. այդպես եղել է, կա ու կմնա»։

Ընկերությունը ներկայացրել է նաև ADM Diamonds-ի հիմնադիր տնօրեն Արտակ Բաղիկյանի ուղերձը. «Դեռ վաղուց՝ ADM Diamonds-ի բացման օրից, մեզ փորձում են կապել քաղաքական խմբերի ու անհատների հետ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք որևէ առնչություն չունենք քաղաքական և ոչ մի ուժի, ոչ մի անհատի, ոչ մի կուսակցության կամ խմբավորման հետ։

Մենք չենք ստանում ոչ մի քաղաքական աջակցություն, չենք պատկանում որևէ քաղաքական կուսակցության։ Մենք բիզնես ենք՝ մեր բիզնես արժեքներով ու սկզբունքներով։ Այս բոլոր տեսակի ստահոդ լուրերը խաթարում են մեր բնականոն գործունեությանը, դառնում անհարկի շահարկումների առիթ։ Ուստի առաջին հերթին մենք ինքներս ենք շահագրգռված այս գործի բացահայտմամբ, և հենց ինքներս ենք հետամուտ լինելու, որպեսզի դա տեղի ունենա օր առաջ։ Մենք մեր համբավն ու հեղինակությունը վաստակել ենք մեր քրտնաջան ու ազնիվ աշխատանքով։

Այսօր մենք Հայաստանում միակ խոշոր ադամանդագործական ընկերությունն ենք, որը հայկական ադամանդագործության ավանդույթների պահպանման, մեր երկրում այս կարևոր տնտեսական ուղղության զարգացման ջատագովն է։ Մենք, անկախ բոլոր տեսակի դժվարություններից ու ճգնաժամերից, փորձում ենք պահպանել արտադրությունը, քանի որ քաջ գիտակցում ենք դրա կարևորությունը Հայաստանի նման փոքր երկրների համար։ Մենք արդար ու ազնիվ սկզբունքներով գործող բիզնես ենք, միշտ եղել ենք ու կմնանք քաղաքականությունից դուրս։

Նման լարված օրերին քաղաքական շահարկումներն ուղղակիորեն հարվածի տակ են դնում մեր՝ տարիներով վաստակած հեղինակությունն ու բարի համբավը։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված տեղեկատվությունների տարածումից, մեր անվան անհարկի շահարկումներից և մեր հեղինակությունը վնասող արատավոր փորձերից։

Այսուհետև նմանատիպ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածման դեպքում ինքներս ենք հետամուտ լինելու բացառապես իրավական ձևով, արդարադատության բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան ձևով խնդիրը լուծելուն և ճշմարտությունը հանրությանը ներկայացնելուն»։

Ավելի վաղ ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն էր տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։

Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը տեղեկացրել է, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի և ամբողջությամբ հորինվածք է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
910 դիտում

Հայրապետյանը Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարին է ներկայացրել ՀՀ տեխնոլոգիական ներուժը

ՀՀ պետական բարձր պարգև «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահին. Խաչատուրյանն ընդունել է Երվանդ Զորյանին. տեսանյութ

Բացառել հանձնարարականի կատարման ժամկետի ուշացումը, լինել զգոն. խորհրդակցություն Էկոպարեկային ծառայությունում

Գյադեք ձախ, գյադեք աջ. ուզում են, որ իրենց որակած էշերը գործողություն անեն, հանձնարարություն կատարեն

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը նախագահին է ներկայացրել ծրագրերը, խնդիրներն ու ձեռնարկված քայլերը

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Կառավարությունն ու «Ամբեր Կապիտալ»-ը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները. ինչ են քննարկել

Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է

2025-ի հունվարից հուլիս ԽՍՀՄ խնայբանկի ավանդատու 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի փոխհատուցում

Էջմիածնում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը փոխվել է

Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

Օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի. բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ են սպասվում

Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար

Amio Era․ մասնագիտական խորհուրդներ փորձագետներից

Զինված միջադեպ Բաթումիի ռեստորաններից մեկում. Թուրքիայի քաղաքացի է զոհվել

Համագործակցություն ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ

Astronomer-ի ամուսնացած ղեկավարը՝ ուրիշի գրկում Coldplay-ի համերգին. սկանդալից հետո նա ներողություն է խնդրել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 18-ին

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Ինչ կապ ունի Խորխոռունու սպանության կազմակերպիչը Սամվել Բաբայանի հետ

Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարդ, որի արվեստը ճանաչում են առանց թարգմանության և բացատրությունների. Երևանի սրտում բացվեց Ազնավուրի արձանը

Խուլիգանություն Վերին Դվին համայնքում. կան մի շարք ձերբակալված անձինք

Համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր և մեծ գումար. երիտասարդը ձերբակալվել է

Նոր համագործակցություն ՏՏ ոլորտում. Սոֆիայում անցկացվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Եվրամիությունը սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա

ԱՄՆ հետախուզությունը հաստատել է՝ Փեզեշքիանը վիրավորում է ստացել իսրայելական հարձակումների ժամանակ

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. եղանակը՝ առաջիկա օրերին

Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ

ՏԿԵ նախարարությունում քննարկել են ընթացիկ ծրագրերը, անելիքներն ու աշխատանքային բնույթի այլ հարցեր

Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը. տեսանյութ

Ավտոբուսի վարորդը հարվածներ է ստացել, սակայն իջեցրել է նրանց. «Երևանի ավտոբուս» ընկերությունը՝ միջադեպի մասին

Էն «թագավորն ապրած կենա» տերտերը դեռ մի բան էլ որոշել է գլուխ գովալ իր «քաջագործություններով». Ալեքսանյան

Պոմպակայանում հոսանքի լարման անկում է եղել. սպասվում են ջրանջատումներ Երևանի ու Կոտայքի որոշ հասցեներում

Ստրկացնելու դասական ժանրից է. Զախարովան՝ Հայաստանի ֆինանսավորումն ավելացնելու ԵՄ խոստման մասին

1 օրում ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա, ժամանակն է՝ ՄՊՀ-ն զբաղվի այս շուկայի հարցով. Պապոյան

Մեկին՝ 10 հազար, մյուսին՝ 15 հազար դոլար և 5 կրակոց, 3-ը՝ գլխին. բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը