Գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարումը ոչ մի կողմի համար օգտավետ չէ

09/08/2025 schedule10:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ասուլիսի ձևաչափով պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների հարցերին:

Ինչո՞վ է տարբերվում ամերիկյան միջնորդությունը ռուսական միջնորդությունից: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի՝ հաճախ դրսևորած ապակառուցողական մոտեցումը՝ չկա՞ մտավախություն, որ այս անգամ ևս կարող է նման բան լինել: Եվ նախաստորագրված պայմանագիրը երբվանի՞ց է իրավաբանական ուժ ստանում՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ վարչապետն ասել է.

«Ընդհանրապես, կարելի է ասել, որ միշտ էլ այդ հարցը կարելի է տալ ցանկացած պայմանավորվածության և ցանկացած պայմանագրի նկատմամբ, բայց նաև այսօրվա արարողության, հռչակագրի ստորագրման տրամադրությունը, իմ հայտարարությունները, նախագահ Թրամփի հայտարարությունները, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, կարծում եմ, խոսում են որոշակի մթնոլորտի փոփոխության մասին, և ստացվեց այնպես, որ իսկապես հայաստանցի լրագրողի հարցին, որը հենց դրա վերաբերյալ է, Ալիևի տված պատասխանին ես իսկապես անկեղծորեն բան չունեի ավելացնելու:

Ես կարծում եմ, որ կա հետաքրքրվածություն, և նաև Միացյալ Նահանգների ներկայությունը մեզ համար ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարումը օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկի համար:

Սրա մասին է խոսքը. որ այն, ինչ մենք որոշել ենք, ես արդեն էլի ասեմ, որ հաջողություն է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ տարածաշրջանի համար: Եթե մի բան համարվում է հաջողություն, մենք համարում ենք հաջողություն, ինչո՞ւ հրաժարվել, հրաժարվել, որ ի՞նչ նպատակի հասնել, եթե կար այդ նպատակը կամ այս պայմանավորվածությունը չէր բավարարում, իսկապես կարելի էր չհամաձայնել այս պայմանավորվածությանը:

Ի վերջո, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել բավականին տևական, մանրամասն բանակցությունների արդյունքում, և կողմերը էդ բանակցությունների արդյունքում որոշել են, վերլուծել են, որ այն տեքստը և այն բանաձևը, որ առաջարկվում է, համապատասխանում է իրենց ղեկավարած երկրների շահերին: Հետևաբար ինչո՞ւ հրաժարվել դրանից: Կարծում եմ, որ մենք ընդհակառակը պիտի այս հենքի վրա կառուցենք և ամենօրյա աշխատանք իրականացնենք, որպեսզի այն, ինչի պատճառով այսօր իրադարձությունը համարվում է պատմական, դա տեղի ունենա, այդ պատմությունը դառնա իրականություն:

Ես դժվար եմ պատկերացնում հետդարձի շահագրգռությունը, որ ի՞նչ լինի, հանուն ինչի՞:

Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է: Ադրբեջանը իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։

Սա ներքին հատվածն է: Հայաստանի Հանրապետությունը ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան: Այստեղ կարող է հարց հնչել, որ, օրինակ, այսօր Ադրբեջանը ունի երկաթուղային կապ Ռուսաստանի հետ և այդպես շարունակ: Բայց մենք այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ ենք հրավիրելու կամ դռները ուղղորդվելու են այս ճանապարհից օգտվելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանին: Ինչո՞ւ հրաժարվել դրանից, ի՞նչ նպատակի համար: Ես այդ նպատակը, ճիշտն ասած, գոնե այս պահին չեմ տեսնում և նաև Ադրբեջանի նախագահի, մեր բոլորիս հայտարարությունները դրա մասին չեմ վկայում, և վկայում են ընդհակառակը՝ հակառակի մասին, որ մենք հիմա շատ ոգևորված պետք է զբաղվենք պայմանավորվածությունների իրագործմամբ և նախագծերի իրականացմամբ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1039 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ