Երևան
12 °C
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Բնականաբար, այս հարցի մասշտաբները մինչև վերջ պարզ չեն։ Բայց այն, ինչ մակերեսին է, և այն, ինչ մեզ ասացին հայերը․․․ պարոն Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը, զանգահարեց մեր նախագահին, նրանց արտաքին գործերի նախարարը զանգահարեց ինձ, նրանք իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան․ նրանք սպառիչ բացատրություններ տվեցին»,- ասել է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ, և այն, ինչ պետք է տեղի ունենար, իսկ դա կոչվում էր «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բոլորովին տարբեր բաներ են. «Ես չեմ ասում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենալու, մտահոգիչ չէ, քանի որ կան մտահոգություններ, որոնք ես կբարձրացնեմ»։
Վերջինս նշել է, որ երբ սկսվեցին Զանգեզուրի վերաբերյալ քննարկումները, հիմնական գաղափարը հայկական Սյունիքի մարզի գրավումն էր և Նախիջևանի ու Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև տարածքային կապի ստեղծումը. «Գաղափարն այս մարզի գրավումն էր։ Այդ ժամանակ մենք մեր լուրջ մտահոգությունները հայտնեցինք։ Այնուհետև խոսվեց 5-10 կիլոմետր լայնությամբ միջանցք ստեղծելու մասին, որը կկապեր այս երկու տարածաշրջանները և կգտնվեր ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։ Այդ ժամանակ մենք լուրջ աշխարհաքաղաքական մտահոգություններ ունեինք։ Մեր զինված ուժերը տեղակայված էին սահմանի մոտ, և մենք ստեղծեցինք ռազմական ներկայություն, սակայն Ադրբեջանը մեզ վստահեցրեց, որ նման գաղափարները բացառված են: Այժմ այդ բոլոր գաղափարները վերածվել են ճանապարհի, որը կառուցելու է Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերություն և գտնվելու է Հայաստանի օրենքների և իրավասության ներքո։ Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Մեր կողքին ոչ մի ամերիկյան զորք չի տեղակայվելու, և Իրանի բոլոր կարմիր գծերը պահպանվում են»։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա ընդամենը մասնավոր ամերիկյան ինժեներական ընկերություն է. ո՛չ անվտանգային, ո՛չ ռազմական ընկերություն։ Այնտեղ ամերիկյան ուժեր չեն լինելու, իսկ անվտանգությունն ապահովելու է ինքը՝ Հայաստանը. «Նրանք նույնիսկ թույլ չեն տալու ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերություններին մուտք գործել երկիր...»:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև նկատել է. «ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանի սահմաններն անփոփոխ են, տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգվում են, և սա հենց մեր դիրքորոշումն է։ Այսինքն՝ սկզբից ևեթ մեր դիրքորոշումն այն էր, որ Կովկասում ինչ քայլեր էլ ձեռնարկվեին, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեին։ Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվեր»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT