Խուրդում ենք Դալման

06/03/2012 schedule12:02

Նախագիծը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սարսափելիության աստիճան հետաքրքիր նախագիծ է սա: Նախ պարզվում է, որ Դալմայի այգիների մի հսկայական հատված կառուցապատվելու է: Երկրորդ. պարզվում է, որ եթե քաղաքապետարանը նույն սկզբունքներով շարունակի Դալմայի այգիների միջով ավտոմայրուղիների կառուցումը, ապա ամբողջ այգին է կառուցապատվելու: Երրորդ. պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանի համար մրցույթով որեւէ ծառայություն կամ ապրանք գնելը «զապադլո է». քաղաքապետարանը ամեն ինչ անում է «ուղղակի վաճառքների ձեւով»: Չորրորդ... Այսպես կարելի է շատ երկար շարունակել, բայց նախ ներկայացնենք նախագիծը:

Ուրեմն, քաղաքապետարանը որոշել է պայմանագիր կնքել «Սահակյանշին» ընկերության հետ այն մասին, որ վերջինս կառուցում է 2.6 կիլոմետր երկարությամբ ավտոմայրուղի, որը իրար է կապում Լենինգրադյան փողոցը (Մարզահամերգային համալիրի մոտից) եւ Իսակովի պողոտան (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հարող տարածքում): Բայց դրա դիմաց քաղաքապետարանը «Սահակյանշին»-ին վճարում է ոչ թե գումար, այլ հողատարածք 5.3 հեկտար մակերեսով` նույն Դալմայի այգիներում, հենց ՄՀՀ-ին հարող տարածքում: Ըստ էության, սա է նախագծի բովանդակությունը: Ի՞նչն է այստեղ տարօրինակ: Նախ, այդ ինչպե՞ս քաղաքապետարանն իմացավ, որ «Սահակյանշինը» աշխարհի ու տիեզերքի միակ կազմակերպությունն է, որը պատրաստ է նման պայմաններով ճանապարհ կառուցել: Գուցե կա մեկ այլ ընկերություն, որն իր աշխատանքի դիմաց կվերցնի ոչ թե 5.3 հեկտար, այլ, ասենք, 2.5 հեկտար տարածք: Ի՞նչ պիտի աներ քաղաքապետարանը` համոզվելու համար, որ ավելի էժան առաջարկ անող ընկերություն չկա: Ճիշտ է: Պետք է մրցույթ հայտարարեր, լայնորեն գովազդեր իր մտադրությունը:  Բայց` ոչ. պետք է պատերի անկյուններում ինչ-որ մութ բանակցություններ տանեն` այնպես, որ հանկարծ դրա մասին ուրիշները չիմանան ու հո՛պ` հանրությանը կանգնեցնեն կատարված փաստի առաջ: Բա ես ի՞նչ իմանամ` ով ում ինչքան կաշառք է տվել, որ հանկարծ մի ուրիշ ընկերություն էլ դրան չխառնվի: Ուշագրավ է, որ քաղաքապետարանի ներկայացրած նախագծի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ֆիննախը առաջարկել է մրցույթ անցկացնել եւ հենց դրա արդյունքում գտնել այն ընկերությանը, որը կհամաձայնի նմանատիպ պայմաններով ավտոմայրուղի կառուցել: Քաղաքապետարանը կտրականապես մերժել է այդ առաջարկը: Տարածքային կառավարման նախարարությունը առաջարկել է բյուջետային միջոցներով, նախ, կառուցել ավտոմայրուղին, որի շինարարությունը գնահատված է 3.7 միլիարդ դրամ, ապա դրան հարակից հողամասերը վաճառել աճուրդային կարգով, քանի որ ավտոմայրուղու գոյության պայմաններում հողամասերի գները էականորեն կբարձրանան: Քաղաքապետարանը այս առաջարկն էլ է կտրականապես մերժել: Այսինքն` ակնհայտ է, չէ՞, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Ակնհայտ է, որ քաղաքապետարանը համառորեն ուզում է, որ այդ ճանապարհը կառուցի հատկապես «Սահակյանշինը»:

Մյուս հարցը, որ ծագում է` այս ճանապարհի նպատակահարմարությանն է վերաբերում: Ըստ քաղաքապետարանի, այս ճանապարհը նախատեսված է Երեւանի գլխավոր հատակագծով: Ստուգել այս պնդումը` չենք կարող, քանի որ այդ հատակագիծը ամբողջական հրապարակված չէ եւ համարվում է պետական գաղտնիք: Բայց ակնհայտ է, որ այս ճանապարհի կառուցումը ամենեւին էլ նպատակ չի հետապնդում թեթեւացնել տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Խնդիրն այն է, որ այս ճանապարհն ընդամենը ՄՀՀ-ի շրջակայքը կապում է ԱՄՆ դեսպանատան շրջակայքի հետ, այսինքն` գրեթե կրկնում է Ծիծեռնակաբերդի խճուղի-Աթենքի փողոց-Իսակովի պողոտա երթուղին, որը շատ մեծ վերապահումներով կարելի է համարել ծանրաբեռնված: Այսինքն, նպատակն այլ է` կառուցել մի նոր ճանապարհ, իսկ դրա շրջակայքը կառուցապատել ու ծախել: Եւ այդ ամենը Դալմայի այգիների տարածքի հաշվին: Դալմայի այգիներով անցնելու է եւս երկու մայրուղի, որոնց շինարարությունը վճարելու համար էլի կառուցապատման համար հեկտարներով տարածքներ են կորչելու: Ի վերջո, Դալմայի այգիների փոխարեն կունենանք կազարմաներով խիտ կառուցապատված եւս մի տարածք, մոտավորապես «Բանգլադեշի» կամ «Էրեբունի մասիվի» պես: Այնինչ Դալմայի այգին մի մեծ, խիտ ու վայրի բուսականությամբ այգի կարելի էր դարձնել` մոտավորապես այնպիսին, ինչպիսին Նյու Յորքի կենտրոնական այգին է: Բայց դա մեզ չի «սպառնում»:

2-1

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1212 դիտում

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան