Սպասելու ժամանակ այլևս չկա. Տեր Արամը կրկին ահազանգում է, որ սպառնում են իրեն. նա փակագծեր է բացել

08/09/2025 schedule15:00

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին գրառում է կատարել՝ հայտնելով իր նկատմամբ հալածանքների ու շարունակվող սպառնալիքների մասին: Վերջինս որոշ փակագծեր է բացել:

«Արժանապատիվ եղբայրներ ի Քրիստոս, սիրելի՛ հոգևոր հայրեր և այրեր,

Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին փառք ամեն ինչի համար ու ամեն բանից առաջ։

Ընդունեք իմ սրտագին շնորհակալական խոսքերը՝ ուղղված ձեզ բոլորիդ։ Հոգևին զգացված եմ ձեր զանգերի, քաջալերական խոսքերի, հավաստիացումների, պատրաստակամության ու հոգատարության համար։

Ուրախ եմ, որ չեք լռում, անտարբեր չեք, որ սրտացավ եք։

Շատերիդ զանգերը, ուղարկած ձայնային հաղորդագրություններն անպատասխան եմ թողնում և ցավով ասում՝ բոլորին պատասխանել չեմ հասցնում։

Սա ոչ թե հոգևորականի անձնական վիրավորանքի արձագանք է, այլ խոսք՝ բացարձակապես հավաքական մի ցավի մասին։ Մի ձայն եկեղեցու ներսում տարիներ շարունակ ձգվող ձայնազրկման և արժանապատվության ոտնահարման մշակույթի դեմ։

Իմ նախորդ գրություններով բարձրաձայնել եմ մեր ոտնահարված իրավունքների, եկեղեցու ներսում քահանայի արժանապատվության խեղաթյուրման ու անարգման անթույլատրելիության մասին, ինչպես նաև դրանց պաշտպանության համար անհրաժեշտ կանոնական կառուցակարգերի վերականգնման և վերահաստատման մասին։ Ես ոչ մի անուն չեմ տվել՝ լավ հասկանալով, որ անունները ոչինչ են, անցողիկ, դրանք ոչինչ չեն լուծում, երբ իրավունքի ու կանոնի տեղն այլևս կամայական լկտիությունն է զավթել։ Սխալն ու մեղքը համակարգային են։ Սխալը լռությունն է, մեղքը վախն է, և դրա հետևանքը՝ բթացած խիղճը։

Կուզեմ հենց սկզբից հստակ հայտարարել՝ իմ խնդիրը և դատը անձնականի մասին չեն և անձնական չեն։ Իմ երկու սրտագին կոչերով չեմ լուծում նաև «տեղապահության» հարցը, որի համար շատերն ինձ արդեն հասցրին մեղադրել։

Իմ խնդիրը շատ ավելի լայն ու խորքային է։ Յուրաքանչյուրը, որ համարձակություն է ունեցել օրինավոր կերպով ամուսնանալու որոշում կայացնել, ոչ մեղք է գործել, ոչ էլ անպատիվ ճանապարհ ընտրել։

Սակայն ամուսնացյալ քահանայությունը «աններելի մեղք» է․ ահա մեր ժամանակների աղաղակող անհեթեթությունը։ Այն, ինչը Սուրբ Գրքի և Եկեղեցու կանոնների համաձայն օրինական է, համարվում է խարան մի խումբ «կուսակրոնների» ձեռքում։ Այդ «խարանը» դառնում է զենք ու գործիք՝ ճնշելու, վախեցնելու, լռեցնելու, ստորացնելու, «ատամները փշրելու»։ Եվ այս արատավոր մշակույթն արդարացվում է կառավարման աթոռներին նստածների անձնական շահերով և օրինականացվում չգրված օրենքներով ու բանավոր հրահանգներով։

Ես չեմ խնդրում ձեր անձնական օժանդակությունն ինձ, ոչ էլ ձեր միաբանությունը՝ իմ շուրջ համախմբվելու։

Իմ խոսքն էապես ուրիշ բանի մասին է, բոլորիդ դիմաց։ Նախորդ գրառումներս թերևս չլինեին, եթե եկեղեցու ներսում ոտնահարված չլինեին մեր իրավունքները և չլինեին խեղաթյուրված ու անարգված քահանայի արժանապատվությունը։ Իմ խոսքը չի սահմանափակվում միայն իմ անձնական խնդիրներով կամ ինձ հալածող(ի)ների պարագծով։

Քաջ գիտակցում եմ, որ եթե միայն անհատապես իմ խնդիրներին լուծումներ փնտրեմ թերևս գտնեմ, սակայն դրանով եկեղեցում ապօրինությունների ծովածավալ մակերեսը չի կրճատվի, ընդհակառակը՝ կընդարձակվի իմ «ավելի լավ» ծառայության վայր նշանակումով։ Ոչ մեկիդ հետ չեմ խորհրդակցել, օգնություն չեմ ակնկալել, որովհետև չեմ ցանկացել, որ զգաք սպառնալիքների այն տարափը, որի դիմաց իբրև քանդվող պատվար ծառացել եմ ես։

Բոլորիդ քաջ հայտնի են նախընթացներն ու նախադեպերը, թե ինչպես են խորտակվում երազները, ու խեղվում կյանքերն այն քահանաների, որոնք ձայն հանելու համարձակություն, պարզ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ են ունեցել։

Կրկնում եմ՝ օրինական ամուսնության որոշում կայացնողներին արգելված է անգամ բացահայտ, ոչ քողարկված ինքնուրույն մտածելը, սեփական նախաձեռնությամբ համացանցում նյութ հավանել-չհավանելը, դիտել-չդիտելը, կիսվելը, էլ ուր մնաց թե համարձակվելը։

«Ամուսնացյալ քահանայություն»․ ահա ձեր «աններելի մեղքը»։

Ձայն հանելը, կուսակրոնի կամայականությունների առաջ հնազանդություն ձևացնելով չկորանալը հանգեցնում է անարգանքների, ծաղրի, անլուր վիրավորանքների, նկատողությունների, նյութական պատիժների, նեղությունների ու, ի վերջո, կախակայումների ու կարգալուծության․ ահա այն անիծյալ շղթայի բոլոր օղակները, որ խեղդող պարանի նման ի վերջո ագուցվում է յուրաքանչյուրիս վզին, ինչ է թե համարձակվել ենք ձայն հանել։

Մենք այլ ելք չունենք, սթափվել է պետք, կասեցնելու համար թավալգլոր գահավիժող այն ընթացքը, որ խեղդում ու խորտակում է յուրաքանչյուրին, որը համարձակվել է օրինավորապես ամուսնանալ կամ արդարություն պահանջել։

Եկեղեցու շահը, «ընտանիքի խնդիրների լուծումը» մեր կրավորականության, անտարբեր լռության կամ վախվորած համակրանքների ու երկչոտ համաձայնության կարիքը չունեն։

Կուզեմ հստակ ասել նաև, որ այս արդարության ու կանոնական կարգերի վերականգնման պայքարում մեզանից ոչ ոք չունի լիարժեք երաշխիք՝ չպարտվելու, չպատժվելու, չզրկվելու․․․ բայց մի՞թե հաղթանակ կերտող զինվորն ունի երաշխիք, որ մարտնչելիս չի զոհվելու, չի վիրավորվելու, չի գերվելու, սոված ու ծարավ չի մնալու, կամ թիկունքից դաշույն չի ընդունելու, չի լքվելու, չի դավաճանվելու։ Մենք էլ այս պայքարում չենք կարող ունենալ և չունենք երաշխիք։ Եվ սակայն հատուկ պիտի ընդգծեմ, որ զինվորի կերպարից բերած օրինակը պատերազմի կամ ռազմատենչության ակնարկ չէ, այլ ճշմարտության համար մղվող պայքարում անվարան առաջ շարժվելու և չերկնչելու ներքին հրամայական՝ արտահայտված համեմատական պատկերով։ Ե՞վ։

Եվ այն որ մենք պարտավոր ենք պայքարել, հավատով քայլել առաջ՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրի անկոտրում հույսով է միայն հնարավոր արդյունք գրանցել, հաղթանակ տոնել։

Ես այս ձևաչափով զուտ ինձ անհանգստացնող խնդիրների մասին, ավելի ճիշտ՝ խնդիրներ ստեղծող «կուսակրոնի» մասին չեմ խոսի։ Չեմ խոսի, որովհետև արդեն ասացի անունները ոչինչ են, դրսևորումները՝ տգեղ։

Ուստի իմ այս կոչը ձեզ բոլորիդ ինձ միանալու մասին չէ։ Ես շարժում չեմ սկսել, ոչ էլ այդպիսին առաջնորդելու մարմաջ ունեմ։ Եթե կուզեք, ընդունեք սա որպես ողջամտության և ինքնուրույնաբար ձայն բարձրացնելու հրավեր։ Մի՛ սպասեք, ոչ մեկը չի գալու և գործողությունների պլան չի առաջարկելու, գործեք խղճի մտօք, ըստ ձեր կարողության ձևի ու չափի։

Եկեղեցում կանոնական մթնոլորտի բացակայության պատճառով տիրող ապօրինությունները և բռնաճնշումների ոգին, անարդարությունները միայն յուրաքանչյուրիդ բարձրաձայնումով լուծումների հուն կթևակոխեն, վախենալ պետք չէ։

Ինձանից անուններ մի՛ պահանջեք։ Դրանք առավել քան ակնհայտ են և հավելյալ պախարակման կարիք չունեն։ Նրանք լավագույնս տեսանելի և ճանաչելի են գործված անարդարությունների տիեզերական ծավալներով։ Թող հետևություններ անեն նրանք, ովքեր ստիպված են սեփական սուտն ու սխալն ընդունելու նախ ըստ իրենց ազնվության ու բարոյականության, հետո կհասնի օրենքի ժամը, կհասնի չկասկածեք։

Արդեն երրորդ այս գրությամբ խոսում եմ բոլոր այն քահանաների անունից, որոնք զգում են կեղծիքների ու բռնության ծանրությունը, բայց չեն համարձակվում բարձրաձայնել։ Այս ուղին հեշտ չէ։ Ես դա զգում եմ իմ մաշկի վրա տեղացող սպառնալիքների ու անձկության չափ խեղդող հորդորների տարափի քանակից։

Առանց այս ամենին դիմակայելու, սակայն, որևէ փոփոխության այս անդաստանում չենք կարող հասնել։ Չեմ ուզում, որ սպասեք ո՛չ բոլորի միանալուն, ո՛չ համակարգված գործողությունների հրահանգի։

Սպասելու ժամանակ այլևս չկա։

Հաշտ ապրեք ձեզ հետ, սիրեք ու հարգեք ձեր կոչումն ու աստիճանը։

Աղոթում եմ բոլորիդ համար, բոլորիդ խնդրում եմ՝ աղոթեք նաև նվաստիս համար»,- գրել է Տեր Արամը:

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի շուրջ աղմուկն առաջացավ այն բանից հետո, երբ վերջինս որոշ ժամանակ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում իրար հաջորդող երկու գրառում կատարեց, որոնցից մեկով տեսակետ էր հայտնել, որ եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին, մյուսով էլ ահազանգել էր՝ հայտնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին:

Այս ամենից հետո համայնքի բնակիչները լրատվամիջոցների հետ զրույցներում մտահոգություններ են հայտնում, որ Մայր Աթոռի հոգևոր բարձր դասը ընդվզելու համար կարող է նրան կարգալույծ անել, ինչին իրենք դեմ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4545 դիտում

Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն

Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է