Երևան
12 °C
«Բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկն է, և այն պետք է լինի պաշտպանունակ՝ համալրված ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով, լինի ունակ՝ իրականացնելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իր առաքելությունը»։
Այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ժամանակ։
«Այսօր, երբ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի խաղաղություն, շատ կարևոր է խոսել այն մասին, թե որն է բանակի դերն անվտանգության նոր ճարտարապետության մեջ, ինչպիսին պետք է լինի բանակը, և ինչ ենք արել այն արդիականացնելու համար։ Պետք է փաստել, որ բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի։ Իհարկե, մեծ է գայթակղությունն այսօր անդրադառնալու վերջին շրջանում ակտիվացած բազում «փրկիչներին», օտարերկրյա փորձագետների, հրահանգիչների և շատ հարգելի արհեստական բանականության երկնած տեքստերին, բայց ընդամենը խորհուրդ կտամ նրանց ևս մեկ անգամ կարդալ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, որտեղ կգտնեն իրենց բոլոր մտքերի զգալի մասը ոչ միայն հարցերի, այլև լուծումների տեսքով։
Չեմ բացառում, որ հանդիպեն ուղիղ մեջբերումների։
ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը հստակ պատկերացում է տալիս, թե ինչ է արել իշխող քաղաքական ուժը ՀՀ բանակն ավելի պաշտպանունակ դարձնելու համար։ 2022 թվականից մեկնարկած բարեփոխումների ընթացքում ստեղծել ենք համակարգեր, որոնց հիմնական արդյունքների և դրական արդյունքների մասին դեռ շատ է խոսվելու։ Բանակը պրոֆեսիոնալ դարձնելու նպատակին հասնելու համար կատարել ենք բազում փոփոխություններ։ Արհեստավարժ բանակ կերտելու ճանապարհին ներդրել ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը, իսկ հազարավոր երիտասարդներ դառնում են ծրագրի շահառու և արհեստավարժ բանակի կարևոր մասնիկ։ Նրանք հնարավորություն ունեն ատեստավորվել, ստանալ բարձր աշխատավարձ և նեցուկ կանգնել իրենց ընտանիքին և պետությանը։ Նրանց թիվն այս պահին 5319 է»,- նշեց Պապիկյանը։
Նախարարը նաև ընդգծեց, որ վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացվել պայմանագրային զինծառայողների վարձատրությանն ու սոցիալական ապահովությանը։ Ատեստավորման ծրագրի ներդրման արդյունքում հազարավոր զինծառայողներ բարելավել են թե՛ իրենց գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, թե՛ ստացել են սոցիալական կայունության և բարեկեցության հնարավորություն։
«Այսօր ատեստավորված զինծառայողները, առկա դրույքաչափից բացի, ստանում են 205 հազարից մինչև 470 հազար դրամ հավելավճար։ Նշված գումարն աշխատաշուկայում այլևս մրցակցային և մոտիվացնող աշխատավարձ է։
2022 թվականի զորակոչի համեմատությամբ 2025 թվականին զորակոչված զինծառայողների թիվն ավելացել է 25,3 տոկոսով։ Սա մեր կատարած փոփոխությունների և հետևողական աշխատանքի արդյունքն է։ Ի կատարումն պայմանագրային զինծառայության հաշվին ժամկետային զինծառայության կրճատման մեր խոստման՝ ժամկետային զինծառայությունը ՀՀ-ում այլևս մեկ ու կես տարի է։ Բանակն ամբողջական չէ առանց պահեստազորի։ Երկար տարիներ մեր երկրում պահեստազորի հավաքներին մատերի արանքով են նայել։ Տարիներ շարունակ հարյուրհազարավոր պահեստազորայիններ չեն իմացել, թե ինչ է վարժական հավաքը, չեն իմացել իրենց կցագրման ստորաբաժանման, իրենց առջև դրվելիք պոտենցիալ խնդրի, հանձնարարության մասին։ Պատկան մարմինները նախկինում չեն իմացել մարդկանց գտնվելու վայրի, հետագա կրթության, աշխատանքի նոր բնույթի, առողջության, հնարավոր հաշմանդամության և անգամ մահացության մասին։
Այսօր արդեն ստեղծված է տարիքային պաշտպանության նոր համակարգը, որի միջոցով իրականացվում են 25-օրյա վարժական հավաքները, որին տարեկան ծառայության են ներգրավվում ՀՀ հազարավոր քաղաքացիներ։
2026 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կուրսանտների կրթաթոշակը գերազանց առաջադիմության պարագայում կազմում է 75-175 հազար դրամ՝ կախված, թե որ կուսում է նա սովորում։ Նույնը վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, որի սաները ստանում են 15-45 հազար դրամ կրթաթոշակ։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտներն այս տարվանից նշանակմանը զուգահեռ կստանան մինչև 35 միլիոն դրամ արժողությամբ բնակարան գնելու վկայագրեր։ Նշանակվելով ծառայության՝ կարող են ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց նախարարը։
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ ՔՊԿ կառավարման տարիներին անգամներով մեծացել են բանակի վրա կատարվող ծախսերը։
«2018 թվականին՝ մեր կառավարման մեկնարկին, պաշտպանական ծախսերը կազմել են 640 միլիոն դոլար։ 2025 թվականին այդ ծախսերը կազմել են 1 միլիարդ 741 միլիոն դոլար։ 2022-25 թվականներին կատարված սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները 5,4 անգամ ավելին են, քան 1998-2018 թվականներին կատարված գնումները, ինչը վկայում է հայրենիքն ու բանակը սիրելու մասին»,- ասաց նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT