Երևան
12 °C
Վերջերս Տնտեսական լրագրողների ակումբի կողմից հրապարակվել է ՎԱԿ վերլուծական ակնարկ, որի տվյալներով՝ վերազգային կորպորացիաները (ՎԱԿ) դարձել են համաշխարհային տնտեսական զարգացումների առանցքային շարժիչ ուժը՝ ազդելով տնտեսական աճի, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաների ձևավորման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարության զարգացման վրա։ Այսպիսի մեծ կորպորացիաները նաև զգալիորեն նպաստում են զբաղվածության աճին, հմտությունների և կարողունակության զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական կայունության և հարկային քաղաքականության կատարելագործմանը։
Վերլուծական ակնարկը շեշտում է, որ ՎԱԿ-ների առավել կարևոր գործառույթներից է տեխնոլոգիաների փոխանցումը։ Համատեղ ձեռնարկությունների, արտոնագրային համաձայնագրերի և ԳՀՓԿԱ-ներում (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) ներդրումների միջոցով նրանք ընդունող երկրին փոխանցում են արտադրական և կառավարչական նորարարություններ։ Այս փոխանցումը առավել արդյունավետ է այն երկրներում, որտեղ առկա են կայուն ինստիտուտներ և կրթական համակարգ։ Թույլ ինստիտուցիոնալ միջավայրում հակված են պահպանել բարդ տեխնոլոգիաները կենտրոնական գրասենյակներում՝ մեծացնելով տեխնոլոգիական խզվածքը երկրների միջև։
Վերլուծական ակնարկի տվյալներով՝ տեխնոլոգիաների փոխանցման համաշխարհային ծավալի առնվազն 80%-ը կատարվում է ՎԱԿ-ների մասնակցությամբ։ Նրանց «նորարարական հաբերը» ձևավորվում են տարբեր տարածաշրջաններում՝ ստեղծելով գիտահետազոտական կենտրոններ, որոնք լուծումներ են մշակում ոչ միայն տեղական շուկայի, այլև գլոբալ պահանջարկի համար։ Google-ի ԱԲ կենտրոնը Կանադայում կամ IBM-ի նորարարական հաբը Քենիայում դասական օրինակներ են, թե ինչպես է ՎԱԿ կապիտալը և փորձը կարողացել ամբողջ երկրներին դարձնել ինովացիոն առաջատարներ իրենց ոլորտներում։
Բացի այդ՝ ՎԱԿ-ները ներդրումներ են կատարում տեղական ստարտափներում կամ հիմնում են կորպորատիվ աքսելերատորներ՝ զարգացնելով «բաց նորարարությունների» մոդելը։ Այս մոդելը թույլ է տալիս ձևավորել ճկուն և արագ արձագանքող էկոհամակարգեր, ինչպես դա հաջողվել է Samsung-ի միջոցով Հարավային Կորեայում կամ ՎԱԿ-ների, պետության և տեղական բիզնեսի համատեղ ներդրումներով Իսրայելում։
Հայաստանի վրա ՎԱԿ-երի ազդեցությունը
Հայաստանում նույնպես նկատվում է այս միտումը։ NVIDIA-ի կողմից Երևանում բացված հետազոտական կենտրոնը և «AI ֆաբրիկայի» նախագծի գործարկումը, որը նախատեսում է ավելի քան 500 միլիոն դոլարի ներդրում, հիմք են դնում Հայաստանի ազգային AI էկոհամակարգի արագացված զարգացման համար։ Մեկ այլ օրինակ է Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնի մասին, որը, լինելով եզակի ինդուստրիալ գիտահետազոտական կենտրոն Հայաստանում, կիրառում է արհեստական բանականության, տվյալագիտության, վիճակագրության, համակարգային գիտելիքների կառավարման և արագ նախատիպավորման առաջադեմ փորձ ու գործիքներ։ Միաժամանակ համագործակցում է ավելի քան 100 հայկական գիտական կազմակերպությունների և գիտնականների հետ՝ ֆինանսավորելով ակադեմիական դրամաշնորհներ և զարգացնելով երիտասարդ տաղանդներ։
Վերլուծական ակնարկը նաև նշում է, որ նման նախագծերը նպաստում են մարդկային կապիտալի զարգացմանը, մասնագետների շարժունակության և մրցունակության բարձրացմանը, կրթական ռեսուրսների մատչելիության ընդլայնմանը և նորարարական մշակույթի ձևավորմանը։
Այս ներդրումները չափազանց կարևոր են Հայաստանի համար։ Հայաստանը մշտապես համարվել է մարդկային կապիտալի ձևավորման տեսանկյունից կայուն ու զարգացած համակարգ ունեցող պետություն, մինչդեռ դրան առնչվող ոլորտների թվային գնահատականներն այլ բան են ներկայացնում։ Մասնավորապես կրթության ինդեքսի արժեքով Հայաստանը 194 երկրների շարքում 56-րդն է 0,78 գնահատականով։ Առավելագույն գնահատականը, ըստ երկրների, Ավստրալիայինն է՝ 1,01։ Ըստ որում՝ Հայաստանն այս ցուցանիշով զիջում է տարածաշրջանի երկրներից Վրաստանին, Թուրքիային, նաև հետ է Ռուսաստանից։
Ընդհանուր առմամբ կարևոր է հաշվի առնել, որ ՎԱԿ-ների ճիշտ ներգրավումը կարող է ոչ միայն արագացնել Հայաստանի ինովացիոն վերելքը, այլ նաև ապահովել գիտական, կրթական և տեխնոլոգիական համակարգերի սիներգիա՝ դարձնելով երկիրը մրցունակ գլոբալ շուկայում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սրան-նրան 5000 դրամ բաժանելով՝ ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞լ․ դուք ո՞վ եք, արդեն փոսում եք․ Փաշինյան
Ուզում են Հայաստանում վերականգնել քֆուրապետությունն ու կաշառապետությունը․ բոլորդ հայտնվելու եք ճաղերի հետևում
Գնահատեք այս պահի լրջությունը․ եթե խաղաղությանը տիրություն չանենք, չի ապրի․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ
2 մլն 482 հազար 872 քաղաքացի․ հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը
ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով
Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է», սրանց բոլորի տեղը բանտն է. Իոաննիսյան
Քֆուրի հույսին մնացած ընդդիմության մասին․ խղճում ենք ձեզ. Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել
Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր
ՔՊ-ի վրով պռագոն են էրել գողերը, ով բդի ընտրե ․․․ տղա է․ ձայնագրություն «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի գործով
Արարատի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ռուսական Առաջին ալիքի հաղորդումներից մեկում ցուցադրված քարտեզի համար
Երջանկություն է խաղաղության պայմաններում գնալ հերթական ընտրությունների. Ավանեսյան
ԱՄՆ-ն ռազմական արկածախնդրություն է ընտրում ամեն անգամ, երբ դիվանագիտական լուծումը մոտ է. Արաղչի
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք
ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, վտանգ չկա. ինչ է հայտնի հանտավիրուսի մասին
Վիրահատությունն իմ կնոջ համար եղավ առանց ոչ մի կոպեկի, Ձեր արածն անգնահատելի է. սյունեցի տղամարդը՝ Ավանեսյանին
Ոստիկանության ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերից. ԱԺ-ն ընդունել է նախաձեռնությունը
24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները
Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ-ի և մի շարք այլ երկրների ժողովուրդներին
Պայմանավորվում ենք՝ Գորայքում որևէ անձ առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա․ վարչապետ
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2,7 մլն դրամ արժեքով ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ
Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը այս շաբաթ ընդունելու ենք․ վարչապետ
Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ
Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 մեքենա. կա 4 տուժած
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ
Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը. Փաշինյան
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները
Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են
Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին
Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում
«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT