ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական համաժողովին

10/10/2025 schedule20:24

ՀՀ պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական 10-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-9-ը Մալթայի Վալետա քաղաքում:

Ինչպես հայտնել է նախարարությունը, պատվիրակության կազմում են եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը և ԿԳՄՍՆ աջակցությամբ հիմնադրված «Ախուրյանի երիտասարդական հաբի» ներկայացուցիչ Շուշան Բոյախչյանը։ Համաժողովն անցկացվել է Մալթայի նախագահությամբ «Երիտասարդները հանուն ժողովրդավարության. երիտասարդության հեռանկարները գործողության մեջ» խորագրի ներքո։

e1e95ef7f48f607ef4fb32f7b21f7a02.jpg (1.34 MB)cfa14e66d368518090f3336ccbddf1a2.jpg (1.60 MB)

ԵԽ համաժողովի ընթացակարգի համաձայն՝ ՀՀ երիտասարդության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, բարեփոխումները, ձեռքբերումներն ու ընթացիկ ծրագրերը որպես լիազոր մարմնի պատասխանատու՝ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ որպես երիտասարդության ոլորտի ներկայացուցիչ՝ Շուշան Բոյախչյանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու երիտասարդների կարողությունների համակողմանի զարգացումը, նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և տարբեր մարզերում երիտասարդների կարիքներին ու հետաքրքրություններին համապատասխան միջավայրերի ձևավորումը։ Նրա խոսքով՝ այդ մոտեցման առանցքում ընկած է երիտասարդներին որպես երկրի զարգացման շարժիչ ուժ դիտարկելու հայեցակարգային սկզբունքը։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է այս տարի ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին՝ շեշտելով, որ այն միտված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ և մրցունակ երիտասարդության ձևավորմանը և նպատակ ունի բարձրացնել երիտասարդության դերակատարումը պետության և հասարակության զարգացման գործում։

«Օրենքի մշակման գործընթացը տեղի է ունեցել լայն հանրային քննարկումների արդյունքում՝ ապահովելով ժողովրդավարական մասնակցության սկզբունքները։ Օրենքը մշակվել է երիտասարդների հետ միասին երիտասարդների կողմից երիտասարդների համար»,- շեշտել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ նոր օրենքը ՀՀ-ում պետական երիտասարդական քաղաքականության շրջանակային առաջին կարևոր փաստաթուղթն է, որը սահմանում է ոլորտի հիմնական սուբյեկտներին՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, երիտասարդական կենտրոններ, երիտասարդական աշխատողներ, կազմակերպություններ և նախաձեռնող խմբեր։ Փաստաթուղթը նաև կարգավորում է պետության և քաղաքացիական հասարակության համատեղ խորհրդակցական ձայնի ներկայացուցչությունը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպական երիտասարդական ֆորումում։

e630c3412ab0247dbe361ddb58d37320.jpg (1.28 MB)

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարության և երիտասարդական կառույցների ու երիտասարդների կողմից համատեղ մշակված իրավական փաստաթղթի համաձայն՝ ՀՀ բոլոր համայնքներում ստեղծվում են երիտասարդական միջավայրեր՝ ուղղված երիտասարդների կարիքների բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, հետաքրքրությունների բավարարմանը, ակտիվ քաղաքացիության խթանմանը և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման հնարավորությունների ընդլայնմանը։

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական աշխատանքի ինստիտուտի զարգացումը՝ ընդգծելով երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ընթացիկ գործընթացները։ Նա կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ նպատակ ունենալով Հայաստանում ներդնել երիտասարդական քաղաքականության լավագույն եվրոպական փորձը։

«Այս առումով կարևորում եմ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների՝ CDEJ-ի և CMJ-ի շրջանակում Հայաստանի շարունակական ներգրավվածությունը՝ որպես երկխոսության արդյունավետ հարթակ։ Երիտասարդական քաղաքականության ոլորտում մենք փորձում ենք տեղայնացնել եվրոպական լավագույն փորձը, և դրա լավագույն վկայություններից մեկն էլ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակումն ու ընդունումն է։ Պատրաստ ենք ԵԽ մեր գործընկերների և անդամ երկրների հետ կիսվել երիտասարդական քաղաքականության ոլորտի մեր փորձառությամբ և ձեռքբերումներով, ինչպես նաև տրամադրել հարթակ՝ տարածաշրջանային մակարդակով երկխոսություն ծավալելու համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

Երիտասարդական կառույցի ներկայացուցիչ, ՀՀ պատվիրակ Շուշան Բոյախչյանը ևս փաստել է, որ օրենքի մշակումը եղել է իրական մասնակցային գործընթաց։

«Որպես աշխատանքային խմբի անդամ՝ կարող եմ ասել, որ սա վերջին տարիների ամենամասնակցային օրենսդրական գործընթացն էր, որտեղ երիտասարդների ձայնը ոչ միայն լսելի էր, այլև ազդեցիկ»,- նշել է նա։

Շուշան Բոյախչյանը ներկայացրել է նաև Ախուրյանի երիտասարդական կենտրոնի օրինակը, որը հիմնադրվել է 2024 թվականին ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ՝ համայնքային զարգացման և երիտասարդական ներուժի ակտիվացման նպատակով։ Նրա խոսքով՝ համայնքապետարանը ստանձնել է կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերի և գործառնական ծախսերի ֆինանսավորումը, իսկ նույն մասնակցային մոտեցման արդյունքում Ախուրյանում ներդրվել է մասնակցային բյուջետավորման ծրագիր, որը հաջողությամբ իրականացվում է արդեն երկու տարի։

«Օրենքից բխող պարտավորության համաձայն՝ համայնքը սկսել է մշակել իր տեղական երիտասարդական քաղաքականությունը EU4Youth ծրագրի և «Պանդո» ՀԿ-ի աջակցությամբ։ Սա վկայում է, թե ինչպես կարող է իրական մասնակցությունը փոխել համայնքների կյանքը»,- նշել է Բոյախչյանը։

Համաժողովի բացմանը ելույթ են ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը, Մալթայի կրթության, սպորտի, երիտասարդության, հետազոտությունների և նորարարության նախարար Քլիֆթոն Գրիման։

Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական նախորդ համաժողովն անցկացվել էր 13 տարի առաջ: Մալթայում կազմակերպված 10-րդ համաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ 44 պետությունների՝ երիտասարդության ոլորտը համակարգող պետական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպություններ և երիտասարդ պատվիրակներ։

Համաժողովի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են Եվրոպական երիտասարդական քաղաքականության փաստաթղթերի և հռչակագրերի ընդունման առնչվող հարցեր։ Նախարարական հաջորդ 11-րդ համաժողովը կանցկացվի Լյուքսեմբուրգում 2028 թվականին: Համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցության ապահովմանն աջակցություն են ցուցաբերել նաև UNICEF և GIZ-ի հայաստանյան գրասենյակները:

10214bd714e0bd38fc928f10eae52994.jpg (787 KB)

Աշխատանքային այցի ընթացքում Արթուր Մարտիրոսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Մալթայի Թագավորության, Լատվիայի և Խորվաթիայի երիտասարդության ոլորտը համակարգող նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երիտասարդության ոլորտում փորձի փոխանակման և երիտասարդության շարժունակության համակարգի ներդրման հնարավորությունները։

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Հունգարիայի, Բելգիայի և Լիտվայի պատվիրակությունների հետ՝ քննարկելով երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
654 դիտում

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին