Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են. այս պահի դրությամբ 320 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր. Ավինյան

11/10/2025 schedule18:05

«Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր»:

Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը՝ մարտական հաշվարկ:

Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները, որտեղից ծուխ է դուրս գալիս, պատվում են հողածածկով:

Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ: Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները, կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»,- հայտնել է Ավինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հոկտեմբերի 11-ի լուսադեմին աղբավայրում գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Հոկտեմբերի 10-ին Տիգրան Ավինյանը հանդես էր եկել տեսաուղերձով և ասել, որ դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:

Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 17։00-ի դրությամբ, Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։ Օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
678 դիտում

Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական

Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Ամիօ բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար

ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ը և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ը համադրելի են. հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարն ու Գրոնոն

Խաղաղության խորհրդի կազմը շուտով կհայտարարվի. ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում Թրամփի խաղաղության ծրագիրը

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. ինչ է քննարկվել

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Վաղարշապատի ընտրական դասը. վարչապետն ասել է՝ ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց. տեսանյութ

Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը

«Հանրապետություն» կուսակցությունը վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ԿԸՀ

Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով

Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ

Բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել են քաղաքացիներին. մանրամասներ Մարտի 1-ի գործից

Տպավորություն են ուզում ստեղծել, թե «թրքացում է, հավատքի դեմ պայքար». ընթերցողին էշի տեղ են դնում. Հակոբյան

Մինչև տարեվերջ Ոսկեպարի վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին. Դավիթ Դանիելյան

Ինչով է զբաղված Սաթիկը. դարձել է ռուս բոսյակների քարոզիչը ու ասում է՝ ինչ կա ծախում են թուրքերին. Ղազարյան

«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատում կվերցնի ավագանու մանդատը

Վարդանիկի կլանը փորձում է նույնականացնել մեր հայտնի մարզիկներին լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ

ԶՈՒ-ի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով փոխվել են պարկուճները. մանրամասներ Մարտի 1-ի գործից

Պետք է կարողանանք դասեր քաղել այդ իրադարձությունից. ՄԻՊ-ը՝ Մարտի 1-ին առնչվող քննարկմանը

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթից խաչը հանվել է վերանորոգման համար

Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի, հիմա տեղափոխվում է նոր հիմնարկ

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ հրաձգության ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի՝ Վարդան Ղուկասյանին աջակցելու հայտարարությանը

Ծեծկռտուք մեքենան կայանելու հարցի շուրջ․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել

Պայթյունի հետևանքով Վաղարշապատում տուն է փլուզվել. փլատակներից մեկ քաղաքացի է դուրս բերվել

Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամերին կհրաժարվի պատվերի մի մասի նկատմամբ ծառայության վարձատրությունից

Դատավարական կարգավիճակ ունի 5 անձ. մանրամասներ «Հաղթանակ» դաշինքի անդամների բնակարանների խուզարկությունից

Քաջարան-Ագարակ հատվածի թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման և այլ աշխատանքներ

Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

Պաշտոնական քաղաքական հայտարարություն չի տարածվել. Ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանին

32 տարի վթարային շենքում սովորելուց հետո Հագվի գյուղի երեխաները կարող են անվտանգ պայմաններում կրթվել. Չախոյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին

ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է Ֆրանսիայի առաջատար ինովացիոն կենտրոն

Ի տարբերություն ընդդիմության՝ մենք քաղաքական թիմով էինք ներկայացված, քողարկված չէինք դաշինքների տակ. Խուդաթյան

Ընդդիմությունը ոչ միայն քաղաքական օրակարգում չէր, այլ նաև հատում էր բարոյականության սահմանը. Խուդաթյան