Երևան
12 °C
Քաղցկեղի մասին խոսելիս շատերը կարծում են, թե հիվանդությունը գալիս է անսպասելի։ Բայց իրականում այն հաճախ կապված է մեր ամենօրյա սովորությունների և կենսակերպի հետ։
Այս հարցազրույցում բժիշկ-ուռուցքաբան Մարիամ Սարգսյանը բացատրում է, թե որ գործոններն են ամենաշատը նպաստում հիվանդության առաջացմանը, և ինչ քայլեր կարող ենք անել այսօր՝ առողջ ու երկար կյանք ունենալու համար։
Հիմնական ռիսկի գործոնները, ինչպես մենք՝ ուռուցքաբաններս, նշում ենք, առաջին հերթին վնասակար սովորություններն են՝ ալկոհոլի չարաշահումը և ծխելը։ Դրանք համարվում են բազմաթիվ չարորակ ուռուցքների առաջացման՝ ամենից հաճախ ապացուցված պատճառները։ Սակայն միայն դրանով չի սահմանափակվում։ Կարևոր դեր ունեն նաև կենսակերպն ու ապրելակերպը․ ոչ ռացիոնալ, անհավասարակշռված և անկանոն սնունդը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության պակասը։
Բացի դրանից՝ մեծ նշանակություն ունեն նաև արտաքին միջավայրի գործոնները, օրինակ, արևի ուղիղ ճառագայթներն ու ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որոնք նույնպես բարձրացնում են որոշ ուռուցքների առաջացման ռիսկը։
Այս ամենից հետևում է, որ հնարավորինս պետք է խուսափել վնասակար գործոններից։ Ամենօրյա պրակտիկայում հատկապես հաճախ հանդիպում են վնասակար սովորություններ, որոնք զգալիորեն նպաստում են քաղցկեղի զարգացմանը։
Ծխելը քաղցկեղի առաջացման գլխավոր գործոններից մեկն է։ Այն նաև հանդիսանում է մի շարք այլ հիվանդությունների ռիսկի գործոն, ինչպիսիք են, օրինակ, սիրտ-անոթային կամ թոքերի հիվանդությունները։
Ծխելու դադարեցումը կարևոր քայլ է ոչ միայն քաղցկեղի կանխարգելման, այլև ընդհանուր առողջության պահպանման գործում։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում չսկսել ծխել, իսկ եթե ծխում եք, թողնել այս վնասակար սովորությունը։
Վերջին ժամանակներում շատերի կողմից հայտնի էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը նույնպես վտանգավոր են, սակայն դրանք ավելի քիչ քաղցկեղածին նյութեր են պարունակում, քան սովորական սիգարետը, քանի որ դրանք աշխատում են ոչ թե այրման, այլ տաքացման միջոցով։ Տաքացումն իրականացվում է 350-400 աստիճանում, մինչդեռ ծխախոտի դեպքում՝ 700-800 աստիճանում, որի ժամանակ շատ ավելի մեծ քաղցկեղածին նյութեր են արտադրվում։
Ամենակարևորը չվախենալ դիմել բժշկի նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ գանգատ չունենք։ Քաղցկեղի վաղ հայտնաբերումն էականորեն մեծացնում է բուժման արդյունավետությունը։ Եթե խնդիրը բացահայտվում է վաղ փուլում, այն շատ ավելի հեշտ է բուժվում, իսկ պացիենտը լիարժեք վերադառնում է առողջ կյանքի և դառնում առողջ հասարակության մի մասը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան
Մեր մոտեցումը հստակ է․ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն. Հիպեր
Անանուն նամակի հիման վրա հրապարակվել է հոդված, որում ներկայացված են մի շարք սխալ ենթադրություններ․ ՊՆ
Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար․ վարչապետ․ տեսանյութ
Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Անկարայի պահանջը անփոփոխ է՝ վերադառնալ դիվանագիտությանը․ Ֆիդան
Ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ․ Պապոյանը՝ գործարարներին
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ
Կալուգայի Սամոն պրորաբ է. օգտագործելու են շպրտեն. փաստաբաններն էլ կթում են, փողերը ուտում. տեսանյութ
Դեսպան Խաչատրյանը Գիյոմ Օլանյեի հետ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Հրթիռակոծվել է Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքը
Երևանում կառուցվող էլիտար նորակառույցի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի դին
Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ծառուկյանին ասել են տրոյական ձի, Նոյյան տապան է սարքել․ ոնց հասկանում եմ՝ դա էլ է ապօրինի գույքով անցնելու
Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Գնդակային հրաձգության ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ թիմային պայքարի ոսկե մեդալակիր
Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ
«Իմ քայլը», «Երեմյան» ընկերությունների խմբի հետ համագործակցելով, կբացի ներառական սրճատուն. տեսանյութ
Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը
Ես ասացի՝ չափազանց ուշ է․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական, տեսանելի հնարավորություն․ նախագահի հարցազրույցը «Կաթիմերինի»-ին
Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 3-ին
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ
Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների մասին
Իսրայելը հայտնել է Իրանի կենտրոնական գրասենյակին հարվածի մասին. այնտեղ են եղել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները
Իրանը կոչ է անում եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ պատերազմին մասնակցությունից. Բեղայի
Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները. ինչ է այն ենթադրում
Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական Միությունում. վարչապետ
Ես էլ եմ ծխել, հայրս էլ, բայց շատ էի նեղվել, երբ իմացա՝ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. վարչապետ
Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է. Նեթանյահուն՝ «միջուկային սպառնալիքի» մասին
Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի՝ շուրջ 3.1 կգ թաքցված ոսկու ներմուծում. շուկայական արժեքը՝ 500 հազար դոլար
Դա զավեշտալի է. Նեթանյահուն՝ Իրանի հետ կոնֆլիկտում Իսրայելի կողմից Թրամփին ներքաշելու մասին պնդումներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT