Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են. ՆԳՆ խոսնակ

03/03/2026 schedule11:35

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է «Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին» վերնագրով կայքերից մեկի հերթական հրապարակմանը՝ նշելով, որ այդ պնդումներն անհիմն են:

«Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, որն իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։

ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։

Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։

Ի դեպ, կհիշեք՝ անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։

Նշեմ նաև, որ մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։ Անչափահասներին խնամքով պետք է վերաբերվել. յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է ձևավորել պիտակավորման հիմքեր»,- գրել է Նարեկ Սարգսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
691 դիտում

Մերձավոր Արևելիք ամենախոշոր ավիափոխադրողներից «Qatar Airways»-ը դադարեցրել է բոլոր թռիչքները

Շուտով, շուտով, շատ շուտով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էդ անտերն այդքան լավն է, գնացեք այնտեղ ուրախ-երջանիկ ձեզ համար ապրեք, մեզանից ի՞նչ եք ուզում. Ստեփանյան

ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել են Իրանի նավթային պահեստները՝ շուրջ 30 օբյեկտ. օդը թունավոր է, քաղաքները՝ ծխի մեջ

Իրանը hարձակումներ է նախաձեռնել Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի ռազմական թիրախների վրա

Վաղվանից սկսած ժամանակ առ ժամանակ կունենանք արևի առկայություն. Սուրենյան

Գյումրիում բախվել են մեքենաներ, այնուհետև «BMW»-ն հարվածել է էլեկտրասյանը

Սա ի՞նչ հիմքով է ազատ շրջում իմ հողում, ի՞նչ փողերով է շենքեր կառուցում. սրանք ՀՀ-ի հետ աղերս չունեն. Սաֆարյան

TRIPP-ը թղթի կտոր է. Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում. Վիտալի Բալասանյան

Դուբայից և Աբու Դաբիից իրականացվել է դեպի Օման ՀՀ ևս 54 քաղաքացու տեղափոխում. Մասկատ-Երևան թռիչք է սպասվում

Ձյուն, ձնախառն անձրև, բուք ու քամի. առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Սրճարանային. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանում զգուշացրել են՝ հարված է եղել նավթապահեստարաններին, կա արտահոսք, հնարավոր են թթվային անձրևներ

Թրամփը մերժել է Իրանի հետ բանակցությունները և հայտնել՝ ինչ պայմանի դեպքում կդադարի պատերազմը

Գիտի՝ մոռացել ենք իր ժամանակ արված ասֆալտը, որ 5 տարին մեկ էր՝ ընտրությունից ընտրություն, լատկաներով. Սաֆարյան

Սա ոչ հեքիաթ է, ոչ՝ անեկդոտ. իրական առաջարկ է Հայաստանը 10 տարի ղեկավարած մարդուց. Եղոյան

Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. Փաշինյան

ՀՀ վարչապետը Սպիտակի եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է արդարություն և մարդասիրություն. ՔԿԾ պետ

Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման, անվտանգության ապահովման գործում. Ղազարյան

Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը՝ ուրան առգրավելու համար. Axios

Կանայք իրենց գիտելիքով և պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը. Ցուցուլյան

Զինկոմիսարիատում հաշվառելու հանգամանքը բացահայտել է 16 տարի առաջ մահացած երեխայի դեպքը. մանրամասներ

Հաստատված խաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություն ունեն՝ իրացնելու իրենց ներուժը. Սարգսյան

Առավոտյան սուրճ Ապարանում. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի մի շարք ճանապարհներ

Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է. ՄԻՊ

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, բարի Մարտի 8-ի առավոտ. վարչապետ

Կանայք այլևս զգալի ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարևոր ոլորտներում. Սիմոնյան

Կանայք հսկայական մասնակցություն ունեն երկրի կառավարման գործում՝ ներգրավված նախկինում չլսված ծավալով. Փաշինյան

Կարելի էր պահ գտնել, երբ նախարարի մեքենայի առջևից անցնում են հրշեջ մեքենա, ավտոբուս, ավելի տպավորիչ կթվար

Երևանի մետրոն 45 տարեկան է. ինչպես կառուցվեց այն, ինչ աշխատանքեր են արվում վերջին տարիներին. տեսանյութ

90-ականներին՝ էս ու էն տոկից չանգյալ, մեռել, հարս՝ մթում, չիդեիր՝ ում ու ինչղ լույս տայիր․ Գրիշա Միքայելյան

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

Դուբայից ինքնաթիռով ՀՀ է վերադառնում ևս երեք տասնյակ քաղաքացի

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան

Ստեղծագործական հանդիպումներ Գյումրիում․ կհամագործակցեն «Վարչաբենդն» ու «Չամիչով բուլկի»-ն․ տեսանյութ

Սյունիքի մարզում, Վայքի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է․ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է