Երևան
12 °C
«Ուժեղ Հայաստանից» հնչել է կարծիք, որ եթե իշխող ուժը վերընտրվի՝ տնտեսական պատերազմ է սկսվելու ՌԴ-ի հետ:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր կարծիքով բազմաքաղաքացին, ով այդ մասին ասել է, իր մասին, իր աղքատացման մասին է խոսել:
«Ես պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետև իրենցից մեծ-մեծ պարտավորությւոններ է ստանձնել: Այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր այսպես ասած նոմինալ ունեցածն իր ձեռքից առնվելու է»,- ասաց վարչապետը:
«Փորձ է արվում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ՝ այդ կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու համար: Ես անհնար եմ համարում այդպիսի բանը: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է: Նայե՛ք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի և այլնի դինամիկան: Ընդ որում, այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բովանդակություն է տալիս։
Մարդիկ, ովքեր փորձում են սադրանքներ անել, նրանք ցանկանում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել: Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն ենք, ով որոշումներ է կայացնում: Այդ մարդիկ, ովքեր այդպիսի սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել: Մեկ է՝ չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է, որ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն: Ես ասում եմ՝ մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու:
Բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը, կլինի դա տնտեսական, քաղաքական, որևէ, սին են: Որևէ մեկին չի հաջողվելու դա մեզ անել, որովհետև մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում, և ի միջի այլոց բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք ՌԴ-ի հետ, և մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք, և էլի ուզում եմ ասել, ես ՌԴ կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող: Մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունն առաջիկայում մենք կտեսնենք: Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը և եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես иностранный агент են:
Այդ մարդիկ 60 երկրի քաղաքացիություն ունեն, մի հատ էլ հայտարարում են, թե իրենք քաջաբար սկսում են հրաժարվել քաղաքացիությունից: Մինչև հրաժարվեն, մի 30 տարի կտևի, որովհետև աշխարհում երկիր չկա, որի քաղաքացի չեն: Այդ մարդիկ բառիս բուն իմաստով ինոագենտ են և գործում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամության դեմ, ԵԱՏՄ շահերի դեմ և ուզում են կաթվածահար անել կազմակերպությունը: Մենք թույլ չենք տալու, որ կաթվածահար անեն կազմակերպությունը:
Ես բոլորին կոչ եմ անում չտրվել այդ սադրանքներին: Մյուս կողմից՝ բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսին, հիմա արդեն ցավում եմ, բայց ոչ մի բանով օգնել չենք կարող: Բայց հիմա մենք սոցիալական շատ լավ ծրագրեր ունենք, և երբ արդեն լինի միայն ՀՀ քաղաքացի, կարծում եմ և՛ առողջության ապահովագրությունը, և՛ սոցիալական մյուս ծրագրերից լիարժեք օգտվելու հնարավորություն կունենա»,- ասաց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ․ Գալյան
Հղկում, շտկում ենք վերջին թերությունները․ Գյումրու «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին
ՀՀ-ն կշարունակի իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա
Փորձում են այս թեժ փուլում անցկացնել ընտրություններ և Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ
Անցել է 8 տարի, գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել․ ցուցակները հանրության համար հրապարակված են․ տեսանյութ
Դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա․ թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 «տուդա-աբրատնի» տոմս առնի
ՀՀ-ՌԴ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են․ բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսին օգնել չենք կարող
Բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ՝ TRIPP-ը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն
«Արշիլ Գորկի. Նյու Յորք Երևան. նոր ձեռքբերում»․ վարչապետը ցուցահանդեսի է մասնակցում․ տեսանյութ
Ընդդիմությունը բացակա է․ ընդունում է պարտությունը քաղաքական երկխոսության մեջ․ վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. վարչապետ
Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, նախալեռնային որոշ գոտիներում սպասվում է 0…-2°C ցուրտ
Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ավիացիայի, նաև քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած թռիչք
Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. վարչապետ
Զոհերի ու զոհողությունների, զրկանքների, տառապանքի գնով, դժոխքով անցնելով ձեռք բերվեց այն, ինչ ունենք. վարչապետ
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է. վարչապետը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան
Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ
Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան
Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը․ վարչապետ
Կալուգայի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի մեջ կա 1 հայտարարված վարչապետի թեկնածու. Ալեքսանյան
Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել
Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք. մանրամասներ
Իրանում պատերազմը գրեթե ավարտվել է. Թրամփ. տեսանյութ
Ինձ համար չկան տարբեր ազգեր, մեծագույն հարգանք ունենք ՀՀ-ում ապրող բոլորի նկատմամբ. վարչապետը՝ եզդի համայնքին
Սա՞ է ձեր ուժը՝ կերակրող կանանց միջոցով ընտրակաշառք բաժանեք ու թաքնվեք նրանց թիկունքում. Չախոյան
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 15-ին ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ
Գորիսի թատրոնի դերասանները տեսան՝ ինչպես «կանսերվի բանկեքով» խրամատները դարձան ամրացված կառույցներ. Խաչատրյան
Վարչական հսկողությունն այս դեպքում փրկություն է, «կերակրող մորը» չեն ստիպի ընտրակաշառք բաժանել. Հովհաննիսյան
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ
ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը
Էսօր ասում են՝ դե լավ, կերակրող մայր է, թող ընտրակաշառք բաժանի, վաղը կասեն՝ դե լավ, ընտրություն էր, կեղծեցինք
Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99 տոկոսը ներառող մոտ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ
Ասում է՝ եկեք հանրահավաք անենք իշխանությունների դեմ, որ բռնում է ընտրակաշառք բաժանելու համար. Հարությունյան
Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը
Եթե նորածնի մայրը հանցանք է անում, ուրեմն անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT