Թե՛ Ծառուկյանը, թե՛ Կարապետյանը ձայները տալու են Քոչարյանին․ բոլորը գիտեն, թե խաղը որ կենտրոնից է կառավարվում

14/04/2026 schedule21:01

«Որևէ մեկը կասկած չունի, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ Կարապետյանը ձայները տալու են Քոչարյանին»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ «Գյումրի 2» խոսույթը ընդդիմադիր քաղաքական դաշտն է ձևավորել։

«Իրենք են բարձրաձայնում, որ «Գյումրի 2» են փորձում անել, այսինքն՝ էն պատկերը, որն ունեցել են Գյումրիում՝ միանալով ընտրեն քաղաքապետ, նույն մոդելը կիրառեն համապետական ընտրություններին՝ կառավարվելով մեկ կենտրոնից։ Եվ չկա որևէ մեկը, իմ կարծիքով, կասկած ունենա, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Սամվել Կարապետյանը ձայները տալու են Ռոբերտ Քոչարյանին, եթե, իհարկե, կարողանան հավաքել այնքան ձայն, որ փորձեն անել այն, ինչ Գյումրիում են արել։

Ես վստահ եմ, որ չեն կարողանալու հավաքել այդ ձայները, որովհետև ո՛չ գյումրեցին է միամիտ, ո՛չ էլ ՀՀ ժողովուրդը»,- ասաց Առուշանյանը։

Առուշանյանն ասաց՝ Շիրակի մարզի ձևավորվելիք շտաբն անձամբ կղեկավարի, արձակուրդում կլինի այդ ժամանակահատվածում։

Հարցին՝ եթե ՔՊ-ի ձայները քիչ եղան, չկա՞ աշխատանքից ազատվելու մտավախություն, մարզպետը կատակեց՝ արդեն պատվաստված է, իմունիտետ ունի այդ հարցում։

Դավիթ Առուշանյանը վստահ է՝ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին իրապես տեր է կանգնելու խաղաղությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերը գնահատում է բարձր։

«Ես ուզում եմ բոլոր ընդդիմադիր ուժերին ասել՝ երևի տեղյակ չեն, որ քաղաք են եկել, որ մարզ են եկել։ Վստահեցնում եմ, որ գյումրեցիներին ու Շիրակի մարզի բնակիչներին երբեք հնարավոր չի եղել ո՛չ փողով զարմացնել, ո՛չ փողով ձայն գնել, ու էդ ուժերը, որոնք եկել փորձում են գյումրեցուն միամիտի տեղ դնել ու իրենց քաղաքական խաղերը խաղալ, վստահեցնում եմ, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղ Շաղիկում լավ գիտեն ու պատկերացնում են, թե ինչ խաղ են խաղում, ու էս խաղը որ կենտրոնից է կառավարվում, վերջում ում են տալու ձայները։

Չփորձեն խաղալ գյումրեցու արժանապատվության հետ ու մտածեն, թե դրսից բերած իրենց գումարներով կարողանալու են կաշառեն։

Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացին, քվեախցիկ մտնելով, փորձելու է ընտրություն անել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, խաղաղության և հաջորդ կողմի ինքնիշխանության բացակայության ու պատերազմի միջև, որի մասին ընդդիմադիրներն են պարզ ու բաց ասում։ Իրենց նախընտրական հոլովակում ցուցադրում են ՀՀ քարտեզը և Ղարաբաղի քարտեզը համատեղ, արդեն հասկանալի է, որ դու տարածքային պահանջներ ունես հարևան երկրի հանդեպ»,- նշեց Առուշանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6421 դիտում

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան

Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան

Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել