Երևան
12 °C
«Հայաստանում գործող իշխանության կառավարման տարիներին՝ 2018-2025 թվականներին, իրականացվել է 4735 կմ ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանք, որից 1346 կմ-ը՝ սուբվենցիոն ծրագրերով»։
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«Հիմա ո՞վ է հիշում, թե 2018 թվականի դրությամբ Բագրատաշեն-Երևան ճանապարհի վիճակը ինչ է եղել, օրինակ, Երևան-Գորիս ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Մեղրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Գյումրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Վանաձոր ճանապարհի վիճակը ո՞վ է հիշում՝ ես, ես հիշում եմ և համոզված եմ, և շատերն են հիշում, այլ բան, որ շատերը չեն ուզում հիշել»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն իրականացվել են ռազմավարական նշանակության ճանապարհաշինական ծրագրեր, որոնց մասին տասնամյակներ շարունակ խոսվել է։
«Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը այլևս իրողություն է: Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 1993 թվականից խոսվում է: Գանձաքար-Իծաքար ճանապարհն ասֆալտ անելու մասին ես առաջին, թե երկրորդ կուրս էի, որ խորհրդարանի ամբիոններից Հայաստանի վարչապետները ասում էին: Բերդում քաղաքացիական նախաձեռնություն կար, որ 15 տարի պայքարում էր, որ Բերդ խոշորացված համայնքը պետք է ունենա անվտանգ ճանապարհ: Բերդ համայնքը հիմա ընդհանրապես վտանգավոր ճանապարհ չունի և ունի Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը դեկտեմբերից պատրաստ է, ժամանակ չենք գտնում՝ գնանք բացումն անենք: Թթուջուր-Նավուր ճանապարհը, ռազմավարական նշանակության Տաթև-Լծեն ճանապարհը, Տաթև-Շինուհայր ճանապարհը, Խոտ-Որոտան ճանապարհը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն:
Հիմա էլի կասեն՝ վա՜յ, հողերը տվին, այդ ճանապարհները և այլն և այլն. մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, որովհետև ամենամեծ աբսուրդն է, երբ որևէ երկիր ինքն իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում. դա նշանակում է երկիրը կործանման տանելու ճանապարհ: Խոստովանենք՝ մենք էլ ենք մասնակցել այդ ճանապարհին, բայց մենք այնքան խելք և ուժ ենք ունեցել, որ այդ ճանապարհը տեսնենք, առերեսվենք և փոխենք պատմության ընթացքը»,- նշել է վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Արշիլ Գորկի. Նյու Յորք Երևան. նոր ձեռքբերում»․ վարչապետը ցուցահանդեսի է մասնակցում․ տեսանյութ
Ընդդիմությունը բացակա է․ ընդունում է պարտությունը քաղաքական երկխոսության մեջ․ վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. վարչապետ
Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, նախալեռնային որոշ գոտիներում սպասվում է 0…-2°C ցուրտ
Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ավիացիայի, նաև քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած թռիչք
Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. վարչապետ
Զոհերի ու զոհողությունների, զրկանքների, տառապանքի գնով, դժոխքով անցնելով ձեռք բերվեց այն, ինչ ունենք. վարչապետ
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է. վարչապետը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան
Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ
Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան
Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը․ վարչապետ
Կալուգայի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի մեջ կա 1 հայտարարված վարչապետի թեկնածու. Ալեքսանյան
Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել
Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք. մանրամասներ
Իրանում պատերազմը գրեթե ավարտվել է. Թրամփ. տեսանյութ
Ինձ համար չկան տարբեր ազգեր, մեծագույն հարգանք ունենք ՀՀ-ում ապրող բոլորի նկատմամբ. վարչապետը՝ եզդի համայնքին
Սա՞ է ձեր ուժը՝ կերակրող կանանց միջոցով ընտրակաշառք բաժանեք ու թաքնվեք նրանց թիկունքում. Չախոյան
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 15-ին ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ
Գորիսի թատրոնի դերասանները տեսան՝ ինչպես «կանսերվի բանկեքով» խրամատները դարձան ամրացված կառույցներ. Խաչատրյան
Վարչական հսկողությունն այս դեպքում փրկություն է, «կերակրող մորը» չեն ստիպի ընտրակաշառք բաժանել. Հովհաննիսյան
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ
ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը
Էսօր ասում են՝ դե լավ, կերակրող մայր է, թող ընտրակաշառք բաժանի, վաղը կասեն՝ դե լավ, ընտրություն էր, կեղծեցինք
Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99 տոկոսը ներառող մոտ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ
Ասում է՝ եկեք հանրահավաք անենք իշխանությունների դեմ, որ բռնում է ընտրակաշառք բաժանելու համար. Հարությունյան
Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը
Եթե նորածնի մայրը հանցանք է անում, ուրեմն անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան
Բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են. Ռուբինյան
Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրում. ԿԳՄՍ նախարար
ՀՀ մի շարք հատվածներ դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար
Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում
Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել. սահմանվել է վարչական հսկողություն
Կանադայում ՀՀ դեսպանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները
500 մարզիկ 30 երկրից․ Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Երևանում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT