Ընդլայնվում է արյան մեջ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով երեխաներին ապահովելու պետական ծրագիրը

23/10/2025 schedule12:51

Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հաստատվել է Առողջապահության նախարարության նախագիծը, որով շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները կապահովվեն գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով:

Այս ծրագիրը ներդրվել է փուլային տարբերակով. հուլիսից այն գործում է մինչև 9 (ներառյալ) տարեկան երեխաների համար:

Նախագծով նախատեսվում էր ընդլայնել շահառուների տարիքային շեմը՝ հասցնելով մինչև 18 տարեկանը: Հիմա ծրագրի ընդհանուր շահառուների թիվը (մինչև 18 տարեկան) շուրջ 1100 է:

Շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան մեջ գլյուկոզի մակարդակի չափումներ՝ մատը ծակելով: Երեխաները շատ հաճախ հրաժարվում են չափելուց, որն էլ իր հերթին նպաստում է ինսուլին դեղի սխալ դոզավորմանը և բարդությունների առաջացմանը:

Նորագույն սարքերը հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը, կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորոն որոշել ինսուլին դեղի դեղաչափը:

Համակարգերն ունեն գլյուկոզի չափման տվյալների թվային սարքերին փոխանցելու հնարավորություն (տվյալները ուղարկում է բջջայինի հավելվածին) հեռավար դիտման միաժամանակ առնվազն 5 հետևողի կողմից (ծնող, բժիշկ, ուսուցիչ, դաստիարակ) և սահմանային վիճակների դեպքում ազդանշանային համակարգի միջոցով զգուշացնելու կարողություններ:

Այս սենսորների կիրառումը մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների շրջանում շատ կարևոր է, քանի որ ծնողը և բժիշկը, գտնվելով հեռավորության վրա, մշտապես ունենում է երեխայի արյան մեջ գլյուկոզի հստակ ցուցանիշները և իրականացնում են դիաբետի հեռավար վերահսկում:

2025թ. մայիսից կրկնապատկվել է նաև մինչև 18 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով տրամադրվող թեստ-երիզների քանակը․ նախկին 300-ի փոխարեն ստանում են 600 հատ:

2025թ. մայիսից 18-28 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով 300 հատ թեստ-երիզներ և չափիչ սարք կտրամադրվեն:

ՀՀ վարչապետը Կառավարության նիստում հայտնել է, որ շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողները երկու հիմնական հարց էին բարձրացնում, որոնք լուծվել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1677 դիտում

Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան

Մեր մոտեցումը հստակ է․ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն. Հիպեր

Անանուն նամակի հիման վրա հրապարակվել է հոդված, որում ներկայացված են մի շարք սխալ ենթադրություններ․ ՊՆ

Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար․ վարչապետ․ տեսանյութ

Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Անկարայի պահանջը անփոփոխ է՝ վերադառնալ դիվանագիտությանը․ Ֆիդան

Ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ․ Պապոյանը՝ գործարարներին

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

Կալուգայի Սամոն պրորաբ է. օգտագործելու են շպրտեն. փաստաբաններն էլ կթում են, փողերը ուտում. տեսանյութ

Դեսպան Խաչատրյանը Գիյոմ Օլանյեի հետ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Հրթիռակոծվել է Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքը

Երևանում կառուցվող էլիտար նորակառույցի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի դին

Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծառուկյանին ասել են տրոյական ձի, Նոյյան տապան է սարքել․ ոնց հասկանում եմ՝ դա էլ է ապօրինի գույքով անցնելու

Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Գնդակային հրաձգության ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ թիմային պայքարի ոսկե մեդալակիր

Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ

«Իմ քայլը», «Երեմյան» ընկերությունների խմբի հետ համագործակցելով, կբացի ներառական սրճատուն. տեսանյութ

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը

Ես ասացի՝ չափազանց ուշ է․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական, տեսանելի հնարավորություն․ նախագահի հարցազրույցը «Կաթիմերինի»-ին

Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 3-ին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ

Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների մասին

Իսրայելը հայտնել է Իրանի կենտրոնական գրասենյակին հարվածի մասին. այնտեղ են եղել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները

Իրանը կոչ է անում եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ պատերազմին մասնակցությունից. Բեղայի

Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները. ինչ է այն ենթադրում

Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական Միությունում. վարչապետ

Ես էլ եմ ծխել, հայրս էլ, բայց շատ էի նեղվել, երբ իմացա՝ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. վարչապետ

Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է. Նեթանյահուն՝ «միջուկային սպառնալիքի» մասին

Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի՝ շուրջ 3.1 կգ թաքցված ոսկու ներմուծում. շուկայական արժեքը՝ 500 հազար դոլար

Դա զավեշտալի է. Նեթանյահուն՝ Իրանի հետ կոնֆլիկտում Իսրայելի կողմից Թրամփին ներքաշելու մասին պնդումներին