Կասկադ համալիրի անավարտ հատվածը կվերակառուցվի. Կառավարությունը հավանություն է տվել նախագծին. մանրամասներ

23/10/2025 schedule13:14

Կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հաստատել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը:

Այսպիսով, Կառավարությունը հավանություն է տվել Կասկադի հարակից տարածքում «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշել կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։ Նշենք, որ ընկերության սեփականատերը գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանն է:

Տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 11 հա է։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է, որ ներդրողը պետությունից պետք է գնի այս տարածքի 4․8 հեկտարը 10․5 մլրդ դրամով, որը շուկայական արժեքին մոտարկված ընդհանուր կադաստրային արժեքն է, Կառավարությունը համաձայնել է, որ կառուցապատողը գումարը տարաժամկետ վճարի:

395.jpg (71 KB)

Պայմանագրի գործողության ժամկետը 5 տարի է։ Մինչ պայմանագրի գնի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված հօգուտ Երևան համայնքի։ Տարածքի 1․8 հեկտարը պետք է կանաչապատվի։

«Ավարտված հատվածում կկառուցվի 36 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր, որը կներառի 1000 հոգանոց բանկետային դահլիճ, ինչպես նաև համերգասրահ և թանգարանային հատված։ Այս ամբողջ տարածքը կպատկանի Երևանի քաղաքապետարանին»,- նախագիծը ներկայացնելիս նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

396.jpg (136 KB)

Նա պարզաբանել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին հնարավորություն կտա հարակից 125-130 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում բիզնես-համալիր կառուցել։ Ավինյանը հավելել է, որ շինարարությունը կիրականացվի զուգահեռաբար խիստ վերահսկողության ներքո և հույս հայտնել, որ Կասկադի շինարարությունը կավարտվի 4-5 տարվա ընթացքում:

Ավինյանը հավելել է, որ քաղաքաշինական այս նախագծի շրջանակում Կասկադում շինարարություն է մեկնարկել դեռ 2006-2007 թվականներին, սակայն հետո ֆինանսական ճգնաժամի պատճառով այն կասեցվել է: Այժմ կառուցապատողը շուրջ 20 մլրդ դրամի ներդրում է կատարելու, վճարելու հարկեր:

Արձագանքելով ՀՀ վարչապետը նշել է, որ Կասկադն այնքան խարիզմատիկ տեղ է, որ շատերն անգամ չեն նկատում, որ այն անավարտ է:

«Գաղափարը հետևյալն է․ Երևանի քաղաքապետարանն այդ տարածքում ունի հող, և այն տրամադրվում է ներդրումային ծրագրի դիմաց: Ներդրումը ստանալու է հող, շինարարություն և հետևաբար շահույթ ստանալու, քաղաքապետարանը ստանալու է թանգարան, սրահ և վերը նշվածները»,- ասել է նա:

Վարչապետը մանրամասնել է, որ կառուցապատվող հատվածը Կասկադին ուղիղ նայելիս՝ աջ կողմում է լինելու:

Ավինյանը հավելել է, որ 9 ամսվա ընթացքում եթե կենտրոնական հատվածի աշխատանքներն առաջ չընթացան, չափազանց խիստ պայմաններ կան, ընդհուպ գրավադրված տարածքը քաղաքապետարանը կարող է հետ վերցնել, սահմանված են նաև տարածքներ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ Կառավարությունը փորձել է անել այնպես, որ վստահ լինի՝ աշխատանքները կհասցվեն ավարտին:

«Խոսում ենք ընդհանուր 30 մլրդ դրամ ներդրումների պոտենցիալ ունեցող ընկերությունների մասին, և Հայաստանում նման ընկերությունները շատ չեն»,- նշել է Խաչատրյանը՝ նկատի ունենալով, թե ինչու է մեկ ընկերության վերապահվել աշխատանքների կատարումը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1457 դիտում

Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Եվս մեկ ընդդիմություն, որն ուզում է մեզ կախել, սպանել. Սիմոնյանը՝ ընդդիմության տեսանյութի մասին

Ամերիկյան կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Իրանում առաքելություն կատարելուց հետո

ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը

Սպասված լուրերի շարքից. կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Պապոյան

Ուժեղ առաջնորդ խաղացող Ֆեյք Սամոյի համարձակությո՞ւնը չի հերիքու՞մ, թե՞ խելքը, որ իր դեմքով խոսի. Չախոյան

Մերձավոր Արևելքի երկրները Իրանի գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել

Ինքնաձիգ, հրացան, ատրճանակներ, փամփուշտներ. քաղաքացիները զինամթերքներ են թողել տարբեր հատվածներում

Նեթանյահուն խոստացել է դադարեցնել Իրանի նավթի և գազի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ

Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են առկա իրողությունները

Իրանը հարվածել է Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայանին

Կիրականացվի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման ծրագիր

Դու քաղաքական ուժ ես, թե հավելված. ձայները հավաքելու են, տանեն դնեն Քոչարյանի ոտքերի տակ՝ դառնա ծայրագավառապետ

Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն

Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին

Քիչ է մնում մուսկուլ ցույց տան, ասեն՝ մենք ուժեղ ենք. ծիծաղելի են. Մինասյանը՝ Կարապետյանների մասին. Մինասյան

Ջերմուկում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին. Վահագն Արսենյան

Կառավարության որոշմամբ՝ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

«Ուժեղ տղերքը» վախենում են «քննիչ ձյաձյայից». վախենում են՝ քննիչը ջղայնանա, ականջները քաշի. վարչապետ

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և քաղաքական կամքը. Կոսը՝ Փաշինյանին

Սամվել Կարապետյանին թույլատրվել է «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձ հրապարակել

Սիբեխի սեզոնը հայտարարում եմ բացված. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«ՔոնթուրԳլոբալ»-ը հրավիրում է Տաթև ՀԷԿ-ի տեխնիկական ջրերի պոմպակայանի սրահի նորոգման գնումների հայտեր

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ներկայացրեց ինտեգրված առողջապահական և ապահովագրական հոլդինգի ռազմավարությունը

Թորոսյանը՝ մեկամյա երեխայի ծեծի դեպքի մասին

Մինչև նախարար դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել. Թորոսյանը՝ 7,000 եվրո գնով հեծանիվ ունենալու մասին

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել hարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա

Մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, ծայրահեղ ծանր է, բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ. Ավանեսյան

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Շոյգուն ասում է՝ ՌԴ օդային տարածքը էլ անվտանգ չէ, Կարապետյանը ասում է՝ ուժեղ դաշնակցի հետ ՀՀ օդը փակելու եմ

Գրիգորյանը և Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. ֆինանսավորման համաձայնագիրը

Կոսը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն. Գրիգորյան

ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից

ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայությունից վերադարձած ուսանողը շարունակում է ուսումը նույն կուրսում անվճար

ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա. Դավիթ Խուդաթյան

Տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տարած ձայների հետ. Դանիելյան

Սիրում ենք բոլորիդ. Նիկոլ Փաշինյանը Մարթա Կոսի հետ սրտիկ է անում. տեսանյութ

Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն ու նոր որակի ծառայություններ մատուցելն է․ Ղազարյան

Սպասվում են ձյան և անձրևի տեղումներ. ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հորդորում ենք հանդես գալ համապատասխան հերքմամբ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել