Ինչ է արել մեկ ամսվա ընթացքում Աննա Հակոբյանը. նա մանրամասնել է և մեջբերումներ հրապարակել

01/11/2025 schedule23:04

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ պատմելով, թե ինչ է արել մեկ ամսվա ընթացքում:

«Discussion of Peaceful Coexistence from the Perspective of Confucius

\Անհատների, խմբերի, պետությունների\ Խաղաղ համակեցության հարցի քննարկումը՝ Կոնֆուցիուսի փիլիսոփայության տեսանկյունից

Մագիստրոսական թեզիս թեման է, որի վրա արդեն ուղիղ մեկ ամիս է՝ աշխատում եմ՝ գտնվելով Հայաստանում (Պեկինից վերադարձել ենք հոկտեմբերի 1-ին)։ Ասել էի, որ կմեկուսանամ և այս գործով կզբաղվեմ, ինչը և անում էի մեկ ամսվա ընթաքում։ Չեմ թաքցնի, որ ինձ մեծ բերկրանք է պարգևում և՛ իմ ընտրած նյութը, և՛ այս նյութի հետազոտությունը։

Միևնույն ժամանակ տանջվում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչ ցավալի, անհավասար պայմաններում եմ ինձ դրել՝ գտնվելով մեր իրականության մեջ և միևնույն ժամանակ լինելով դրանից դուրս։

Մեկուսացումը՝ մեկուսացում, բայց առնվազն պարբերաբար կկիսվեմ այս չքնաղ ճանպարհին իմ առաջ հառնող նոր գիտելիքներով։ Կարծում եմ՝ այդպես ավելի արդար կլինի, ես էլ ինձ վերջացած եսասեր չեմ զգա:

Ստորև մի քանի մեջբերում Կոնֆուցիուսի ուսմունքից։ Խնդրում եմ ընթերցելիս հաշվի առնել, որ Վարպետի և նրա սաների, Վարպետի և տարբեր իշխանների ու արքունիքի անդամների միջև զրույցները տեղի են ունեցել, և հետևաբար բոլոր այս մտքերը հնչել են մեզանից երկու հազար հինգ հարյուր յոթանասուն տարի առաջ (Կոնֆուցիուսը ծնվել է մ.թ.ա. 551 թվականին, մահացել մ.թ.ա. 479 թվականին)։

(Մեջբերումներում կհանդիպեն «ամենաբարձր որակի մարդ՝ բարձր արժանիքներով օժտված մարդ» և «գռեհիկ մարդ՝ ցածրորակ մարդ» հասկացությունները։ Նշեմ, որ Կոնֆուցիուսի ուսմունքում առաջինը չի համարվում տեսակ, որ ժառանգվում է գեներով կամ պայմանավորված է սոցիալական կարգավիճակով։ Ցանկացած մարդ կարող է լինել «ամենաբարձր որակի մարդ». դրա համար պետք է ինքն իրեն հղկի և թրծի, որպես այդպիսին։ Մարդն իրեն կարող է հղկել և օժտել բարձր որակներով միայն կրթվելու ճանապարհով։ Մինչդեռ եթե մեկը կրթվել է, սակայն մնացել է գռեհիկ և ցածրորակ, նշանակում է՝ սխալ է կրթվել և զուր է կրթվել)։

Վարպետն ասաց. «Ջենտլմենը (բարձր արժանիքներով օժտված տղամարդը) խուսափում է մրցակցությունից: Իսկ եթե նա, այնուամենայնիվ, պետք է մրցի, ապա թող դա լինի նետաձգության մեջ: Այստեղ, երբ նա խոնարհվում կամ քաղաքավարություններ է անում մրցելուց առաջ կամ հաջորդող կերուխումի ժամանակ, մնում է ջենտլմեն: Նա այդպիսին է մնում անգամ մրցելիս»: (The Text of The Analects, Chapter 3, 3.7.)

Վարպետն ասաց. «Պարզիր, թե ինչու է այդ մարդը գործում, հետևիր, թե ինչպես է գործում, ուսումնասիրիր, թե որտեղ է նա իր խաղաղությունը գտնում: Արդյոք նա դեռ կարո՞ղ է որևէ բան թաքցնել»: (The Text of The Analects, Chapter 2, 2.10.)

Վարպետն ասաց. «Կրթվելն առանց մտածելու անօգուտ է, մտածելն առանց կրթվելու՝ վտանգավոր»: (The Text of The Analects, Chapter 2, 2.15.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը հաշվի է առնում այն, ինչն արդար է, գռեհիկ մարդը՝ այն, ինչ նպատակահարմար է»: (The Text of The Analects, Chapter 4, 4.16.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը թեթև է և ազատ, ցածրորակ մարդը միշտ լարված է և անհանգիստ»: (The Text of The Analects, Chapter 7, 7.37.)

Վարպետն ասաց. «Մարդը կարող է օժտված լինել հիանալի տաղանդներով, բայց եթե նա ամբարտավան և չար է, նրա բոլոր արժանիքներն անօգուտ են»: (The Text of The Analects, Chapter 8, 8.11.)

«Վարպետը մեծապես խուսափում է 4 երևույթից՝ քմահաճույք, դոգմատիզմ, կամայականություն, ինքնակարևորում»: (The Text of The Analects, Chapter 9, 9.4.)

Վարպետն ասաց. «Հին ժամանակներում մարդիկ կրթվում էին իրենց կատարելագործելու համար, հիմա կրթվում են ուրիշների վրա տպավորություն թողնելու համար»: (The Text of The Analects, Chapter 14, 14.24.)

Վարպետն ասաց .«Նա ինձ ոչնչով չի օգնում. նա գոհ է իմ ասած ամեն ինչից»: (The Text of The Analects, Chapter 11, 11.4.)

Կոնֆուցիուսն ասաց. «Կա ընկերության երեք տեսակ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար, և երեք տեսակ, որոնք կարող են վնասել ձեզ։ Ուղղամիտների, վստահելիների և կրթվածների հետ ընկերությունից կշահենք, խորամանկների, ստրկամիտների և անտարբերների հետ ընկերությունից կվնասվենք»: (The Text of The Analects, Chapter 16, 16.4.)

Վարպետն ասաց.«Ես չեմ կարող ընկալել այն մարդկանց, որոնք ընդունակ են մի ամբողջ օր միասին խելոք քննարկումներ անցկացնել և այդ ընթացքում չհնչեցնել գեթ մեկ ճշմարտություն» (The Text of The Analects, Chapter 15, 15.17.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդն օգնում է ուրիշներին հասկանալ, թե ինչն է իրենց մեջ լավը։ Նա չի օգնում ուրիշներին հասկանալ, թե ինչն է իրենց մեջ դատապարտելի։ Գռեհիկ մարդն անում է ուղիղ հակառակը»: (The Text of The Analects, Chapter 12, 12.16.)

Դուքսը Կոնֆուցիուսին հարցրեց, թե ինչպես է պետք կառավարել: Կոնֆուցիուսը պատասխանեց. «Կառավարել նշանակում է ուղղել։ Երբ դու օրինակ ես ծառայում՝ ուղղելով քո սխալները, ո՞վ կհամարձակվի չուղղել իր սխալները»: (The Text of The Analects, Chapter 12, 12.17.)

Դուքսը հարցրեց. «Ես ի՞նչ պետք է անեմ մարդկանց սրտերը գրավելու համար»: Կոնֆուցիուսը պատասխանեց. «Գնահատիր ուղղամիտներին և նրանց ավելի մեծ տեղ տուր, քան ոչ ուղղամիտներին: Եթե հակառակն անես, կզրկվես մարդկանց աջակցությունից»: (The Text of The Analects, Chapter 2, 2.19.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը կամաչեր, եթե իր խոսքերը չհամընկնեին իր արարքների հետ»: (The Text of The Analects, Chapter 14, 14.27.)

Կոնֆուցիուսին հարցրեց, թե ինչպես պետք է ծառայություն մատուցել արքայազնին:

Վարպետը պատասխանեց. «Ասա նրան ճշմարտությունը, եթե նույնիսկ դա կվիրավորի նրան»: (The Text of The Analects, Chapter 14, 14.22.)

Այսքանը:

Եթե ցանկանում եք ևս մեկ անգամ վերընթերցել իմ առանձնացրած կտորները, խնդրեմ համեցեք, բայց այդ ընթացքում անպայման մտապահեք, որ այս մտքերն արտահայտվել են մեզանից 2570 տարի առաջ: Դա ստիպում է գիտակցել, թե որքա՜ն անցողիկ և աննշան է մեր գոյությունը, և որքա՜ն հին և մնայուն է այն արատը, որի օրենքներով ապրելով վատնում ենք մեր այս կարճ կյանքը։

Ինչո՞ւ. որովհետև չգիտենք՝ այլապես ինչպե՞ս։

Կոնֆուցիուսից 2570 տարի անց՝

կրթվենք և մեզ հղկենք,

կրթվենք և բարձր արժանիքներով օժտվենք,

կրթվենք և որակ ստանանք,

կրթվելը նորաձև է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7821 դիտում

Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ

Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան

Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը

Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան

Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները

«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ

Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ

Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի

Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ

Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը

Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից

«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են

Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ

Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում

Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին

Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ

Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով

Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ