Երևան
12 °C
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն:
Վերջերս ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար պարգևատրում էր առաջարկել նրա գլխի համար և որակել վերջինիս որպես ահաբեկիչ, իսկ այժմ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ նրան կընդունի Սպիտակ տանը որպես Սիրիայի առաջնորդ:
Ինչով է այցը կարևոր, և ինչ են քննարկելու նրանք
Աշ-Շարաայի այցը Վաշինգտոն իսկապես պատմական է մի քանի առումով. նախ ոչ մի սիրիացի նախագահ երբեք պաշտոնական այցով չի եղել ԱՄՆ-ում։
Վերջին անգամ, երբ բարձրաստիճան սիրիացի պաշտոնյա այցելել է Սպիտակ տուն, դա 1999 թվականի դեկտեմբերին էր: Այցելողն այն ժամանակվա Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆարուկ ալ-Շարաան էր, որը մասնակցել էր Իսրայելի հետ խաղաղության բանակցություններին։
Հաջորդ քառորդ դարի ընթացքում երկիրը անցել է քաղաքացիական պատերազմով, բռնաճնշումներով և միջազգային մեկուսացմամբ նշանավորված Ասադի կառավարումից մինչև վերջինիս ռեժիմի անկում: «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (ՀԹՇ՝ մի շարք երկրներում ճանաչված որպես ահաբեկչական կազմակերպություն) կողմից Դամասկոսի գրավումից, Ասադի ռեժիմի անկումից և նրա՝ Մոսկվա փախուստից հետո, Սիրիայի ժամանակավոր առաջնորդ և ՀԹՇ առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան փորձում է վերականգնել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք տարիներ շարունակ խուսափել են Դամասկոսի հետ շփումից։
Ալ-Շարաայի Վաշինգտոն պաշտոնական այցի նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նրան, ինչպես նաև ներքին գործերի նախարար Անաս Խաթաբին հանել է իր պատժամիջոցների ցանկից: Խաթաբը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ էր 2014 թվականից՝ որպես ՀԹՇ-ի անդամ, որը նախկինում Ալ-Քաիդայի սիրիական թևն էր:
«Այս փաստաթղթի ընդունմամբ խորհուրդը հզոր քաղաքական ազդանշան է ուղարկում՝ ճանաչելով, որ Սիրիան մտնում է նոր դարաշրջան»,- քվեարկությունից հետո ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը:
Ինչպես հաղորդել է Reuters-ը, Վաշինգտոնը մի քանի ամիս շարունակ կոչ էր անում Անվտանգության խորհրդի 15 անդամներին վերացնել ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները: Այս մասին բանաձև մշակվել և քվեարկության դրվել է ամերիկացի դիվանագետների կողմից: Դեռ դեկտեմբերին ԱՄՆ-ն հետ էր կանչել ալ-Շարաայի ձերբակալման գործում օգնության համար խոստացված 10 միլիոն դոլար պարգևատրման առաջարկը:
Թրամփը 180 աստիճանով փոխել է կարծիքը ալ-Շարաայի մասին
Վաշինգտոնը և հատկապես նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտորեն աջակցել են նախկին ջիհադիստ, այժմ երկրի առաջնորդ դարձած անձին, չնայած ԱՄՆ նախագահը սկզբում այլ կերպ էր արձագանքել Սիրիայում իշխանափոխությանը:
«Նա երիտասարդ, գրավիչ տղա է, ուժեղ տղա։ Նա ունի ուժեղ բնավորություն, շատ ուժեղ մարտիկ է։ Նա ունի բոլոր հնարավորությունները՝ այս իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար»,- ասել է Դոնալդ Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում ալ-Շարաայի հետ մայիսին Ռիադում իր առաջին կարճատև հանդիպումից հետո։
Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հայտարարել է Սիրիայի նկատմամբ որոշ պատժամիջոցների վերացման մասին։
«Երբ նախագահը Մերձավոր Արևելքում էր, նա պատմական որոշում կայացրեց վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրան խաղաղության իրական հնարավորություն տալու համար, և ես կարծում եմ, որ վարչակազմը լավ առաջընթաց է տեսնում այդ ճակատում իրենց նոր ղեկավարության ներքո»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով Սիրիայի ժամանակավոր նախագահի Վաշինգտոն կատարելիք այցը։
Ի՞նչ կքննարկեն առաջնորդները, և բոլո՞ր ամերիկացի պաշտոնյաներն են կիսում Թրամփի նոր կարծիքը
Բահրեյնում անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հայտարարել է, որ ալ-Շարաայի Վաշինգտոն այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել Դամասկոսի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարող 88 երկրից բաղկացած կոալիցիային միանալու մասին համաձայնագիր։
BBC-ն գրում է, որ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին, որն այդ ժամանակ նույնպես Բահրեյնում էր, հաստատել է, որ այս թեման առաջիկա հանդիպման օրակարգում է։
«Այսօր մենք պայքարում ենք «Իսլամական պետության» դեմ: Այս ուղղությամբ ցանկացած ջանք պահանջում է միջազգային աջակցություն»,- ասել է ալ-Շիբանին՝ հավելելով, որ ալ-Շարաան և Թրամփը կքննարկեն «շատ թեմաներ՝ սկսած պատժամիջոցների վերացումից»։
Իր ազդեցության գագաթնակետին՝ 2014-2017 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, ԻՊ-ը վերահսկում էր Սիրիայի և Իրաքի մոտավորապես մեկ երրորդը։
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և նրա դաշնակիցները վերջապես նրանց զինյալներին դուրս մղեցին Սիրիայից 2019 թվականին։ Սակայն, ինչպես հունիսին հաղորդել էր Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, խմբավորման մնացորդները փորձում են օգտվել հին ռեժիմի անկումից՝ Սիրիայում հենարան վերականգնելու համար։ Ավելին՝ մտահոգությունները շարունակվում են, որ խմբավորումը կարող է փորձել ազատ արձակել իր հազարավոր զինյալների, որոնք պահվում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի կողմից վերահսկվող բանտերում։
Երբ ալ-Շիբանին ասում է, որ պատժամիջոցների մեղմացումը նույնպես կքննարկվի Սպիտակ տան նիստում, նա, հավանաբար, նկատի ունի այսպես կոչված «Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքը, որն ավելի հայտնի է որպես «Կեսարի ակտ»։
Այն անվանակոչվել է ոստիկանության լուսանկարչի կեղծանվամբ, որը փախել էր Սիրիայից և տուն էր բերել տանջված բանտարկյալների մարմինների լուսանկարներ։ Օրենքը խիստ սահմանափակումներ էր սահմանում Սիրիայի տնտեսության վրա։ Այն ընդունվել էր Կոնգրեսի կողմից 2019 թվականին և ուժի մեջ է մտել հաջորդ ամռանը։ Այս պատժամիջոցները լիովին վերացնելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի քվեարկությունը։
Սիրիայի արտաքին գործերի նախարարը փորձել է համոզել ԱՄՆ օրենսդիրներին ընդունել նման միջոցառում սեպտեմբերին։ Նա մի քանի հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հետո ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, որ պատժամիջոցների վերացման օգտին քվեարկելուց առաջ նա կցանկանար «տեսնել, թե ինչպես է Սիրիան պաշտոնապես միանում ԻՊ-ի դեմ կոալիցիային և շարժվում դեպի Իսրայելի հետ նոր անվտանգության համաձայնագիր»։
Հոկտեմբերին Սենատը վերջապես հաստատել է «Կեսարի ակտի» չեղարկումը: Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի որոշ ազդեցիկ անդամներ կասկածամիտ են Դամասկոսի նոր կառավարության վրա ճնշումը մեղմելու հարցում, հատկապես այն բանից հետո, երբ Աշ-Շարաայի ուժերը ներգրավված էին կրոնական բախումներում այս տարվա սկզբին՝ ըստ Wall Street Journal-ի։
Ասադի ռեժիմի անկումից ի վեր երկրում բռնկվել է առնվազն երեք զինված հակամարտություն։
Նախ մարտ ամսին Բաշար ալ-Ասադի անվտանգության ուժերի նախկին անդամները դարանակալեցին կառավարական ուժերին, ինչը հանգեցրեց մի քանի օր տևած դաժան մարտերի և ավելի քան 1600 մարդու մահվան, հիմնականում ալավիների (կրոնական և էթնիկ խումբ, որին պատկանում է Ասադի ընտանիքը և ավանդաբար համարվում է նրա կողմնակիցները):
Մայիսին բռնությունը տարածվեց երկրի հարավային շրջաններում, որի արդյունքում Դամասկոսի արվարձաններում և Սուեյդայում սպանվեց առնվազն 102 մարդ, այդ թվում՝ մոտ 70 դրուզ: Ամռանը Սուեյդայում նոր դիմակայություն սկսվեց մի կողմից դրուզների, իսկ մյուս կողմից՝ կառավարական ուժերից աջակցություն ստացած բեդուինների միջև։
Եվ դա դեռ ամենը չէ։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնեց, որ նախորդ ռեժիմի անկումից գրեթե մեկ տարի անց Սիրիայից շարունակում են հաղորդվել «տասնյակ առևանգումների և բռնի անհետացումների» մասին: Այս տվյալների համաձայն՝ տարեսկզբից Սիրիայում անհետացել կամ առևանգվել է 97 մարդ:
Համաձայնագիր Իսրայելի հետ
Սիրիան և Իսրայելը փաստացի պատերազմական վիճակում են գտնվում Իսրայել պետության ստեղծումից ի վեր, որը Դամասկոսը երբեք պաշտոնապես չի ճանաչել։
Բաշար ալ-Ասադի տապալումից հետո առաջին օրերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թվականի անջատման համաձայնագիրը, որը նախատեսում էր ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտու ստեղծում երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով, այլևս ուժի մեջ չէ։ Դրանից հետո իսրայելական ուժերը փաստացի գրավել են բուֆերային գոտու սիրիական մասը և հարյուրավոր ավիահարվածներ հասցրել Սիրիայի տարածքին։ Դամասկոսը չի արձագանքել։
«Մենք չենք ցանկանում, որ Սիրիան մտնի նոր պատերազմի մեջ, Սիրիան ներկայումս այն վիճակում չէ, որ սպառնա որևէ կողմի, այդ թվում՝ Իսրայելին»,- բացատրել է Սիրիայի արտգործնախարարը։
Վաշինգտոնի ճնշման տակ Սիրիան և Իսրայելը վերջին մի քանի ամիսների ընթացքում լարված բանակցություններ են վարել 1974 թվականի պայմանագիրը փոխարինող անվտանգության համաձայնագրի շուրջ։ Այս բանակցություններում Սիրիայի ներկայացուցիչ ալ-Շիբանին ասել է, որ նրանք կենտրոնացած են այնպիսի համաձայնության հասնելու վրա, որը «չլիազորի այն նոր իրականությունը, որը Իսրայելը կարող է փորձել պարտադրել հարավում»։
Սեպտեմբերին Սիրիային բանակցությունների վերջին փուլում Իսրայելի ներկայացրած առաջարկների համաձայն՝ Դամասկոսից հարավ-արևմուտք մինչև Իսրայելի սահմանը տարածքը կբաժանվի երեք գոտիների՝ զորքերի և զենքի տեղակայման տարբեր սահմանափակումներով, իսկ գործող բուֆերային գոտին սիրիական կողմում կընդլայնվի երկու կիլոմետրով։
Դամասկոսը պնդում է իսրայելական զորքերի դուրսբերումը Ասադի ռեժիմի անկումից հետո իրենց կողմից օկուպացված տարածքներից և ՄԱԿ-ի դիտորդների վերադարձը երկու երկրների միջև գտնվող բուֆերային գոտի։ Սիրիայի ժամանակավոր նախագահի խոսքով՝ Իսրայելը պետք է հարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա օդային տարածքը (Իսրայելն իր հերթին պահանջ ունի պահպանել սիրիական երկինքը որպես միջանցք օգտագործելու հնարավորությունը՝ Իրանին հնարավոր հարվածների համար)։
Վաշինգտոնը ճնշում է գործադրում Դամասկոսի վրա՝ Իսրայելի հետ համաձայնության հասնելու համար, չնայած վերջինիս մաքսիմալիստական պահանջներին, հայտնել են աղբյուրները Financial Times-ին: Ալ-Շարաան մերժել է նման պնդումները, բայց ընդունել է, որ նոր համաձայնագրի ստորագրումը «անհրաժեշտություն» է Սիրիայի համար։
Սպիտակ տունը հստակորեն հույս ունի, որ այս համաձայնագրից հետո կարող են ձեռնարկվել հետագա քայլեր, և Սիրիան կմիանա այլ արաբական երկրներին, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, Դամասկոսը պնդում է, որ այս հարցը ներկայումս չի քննարկվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT